Կենսաբանության ընտրության խմբով մենք կատարել ենք փորձ ագար֊ագարով։
Անհրաժեշտ նյութեր` ագար֊ագարի փոշի, անոթ, սպիրտայրոց, կշեռք, պետրիի թաս և այլն։

Ագար֊ագարը պետք է օգտագործել մոտ 25 մլ 100 մմ ափսեի համար: Այդ նյութը դոնդողաձև է և օգտագործվում է փորձերի համար, քանի որ այն ստեղծում է լավ միջավայր, որպեսզի բակտերիաները և սնկերը զարգանան։ Այդ պատճառով փորձը կատարելուց մի քանի օր հետո կարելի է տեսնել զարգացած և բազմացած շատ բակտերիաներ։
Փորձ
Սկզբից մենք վերցրեցինք անոթ, մեջը լցրեցինք ագար֊ագարի փոշին, իսկ վրայից ավելացրեցինք ջուր։ Դրանից հետո սպիրտայրոցը վառեցինք և վերևից տեղադրեցինք մեր խառնուրդը։ Պահում ենք կրակի վրա այնքան, մինչև ագար֊ագարը պնդանա։ Ապա վերցնում ենք պետրիի թասեր և լցնում հեղուկը դրանց մեջ։ Պնդանալուց հետո մենք ագար֊ագարի վրա թողեցինք տարբեր առարկաների նմուշները։ Մի քանի օր այդպես մնալուց հետո արդեն կարելի է տեսնել բազմացած մանրէները։
Մենք վերցրել էինք նմուշներ տարբեր առարկաներից` հեռախոսից, մետաղադրամից, թևնոցից և մատանուց, ինչպես նաև մեր մատներից, ստուգելու համար մանրէների տեսակները և քանակը։ Մատների նմուշների համար մենք սկզբից ագար֊ագարին կպցրեցինք մեր չլվացված ձեռքերը, իսկ հետո լվացված։ Տարբերությունը շատ մեծ էր։
Արդյունք
Փորձի արդյունքում մենք նկատեցինք, որ ամենաաղտոտված նմուշները մենք ստացել էինք մետաղադրամից և հեռախոսից։ Փորձից կարելի է անել հետևություն, որ իրոք օճառի սպանում է մանրէների մեծ մասին և հաճախ է պետք լվացվել։








