Հարցեր.
1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հռոմը Արտաշեսյան արքայատոհմի վերացումից հետո: Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական իրադրությունը դրածո թագավորների օրոք:
Որոշ ժամանակ Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքը կառավարվում էր Հռոմի կողմից՝ նրանք փորձում էին Հայաստանը միացնել Ատրպատականին: Շատ դրածո թագավորներ էին եկել կառավարության Հռոմից, բայց նրանց բոլորին հայ ժողովուրդը սպանում էր և վտարում երկրից: Այդ պատճառով Հռոմի կողմից հետո որոշվեց այլևս փորձեր չանել կառավարելու Հայաստանը:
2. Ինչ՞ու հայոց ավագանին ընտրեց պարթևամետ քաղաքականություն: Արդյո՞ք ճիշտ ընտրություն էր դա:
Այդ ժամանակահատվածում Հայաստանին անընդհատ ճնշում էին հռոմեացի կառավարողները, այդ պատճառով, երբ Պարթևստանի Վաղարշ I Արշակունին առաջարկում է իր երկրից թագավոր ուղարկել և հաշտվել, հայերը համաձայնվում են: Այդպես վտարվեց ևս մեկ հռոմեացի կառավարող:
3. Ինչպե՞ս արձագանքեց Հռոմը Հայաստանում տեղի ունեցած գահակալական փոփոխությանը:
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հռոմում դիտվեցին որպես կայսրության՝ Արևելքում վարած քաղաքականության խոշոր անհաջողություն:
4. Ներկայացրե՛ք տասնամյա պատերազմի ընթացքը: Արդարացվա՞ծ էր արդյոք Արտաշատի ավերումը Հռոմեացիների կողմից:
Պարտություն կրելուց հետո Ներոն կայսրը ուղարկում է Հայաստան Կորբուլոն զորավարին: Հայաստանում արդեն դառնում է շատ վտանգավոր, հռոնմեական զորքերը ջախջախում էին հայ ժողովուրդը, ամրոցներ և քաղաքներ էին քանդում, որոնց մեջ մտնում էր Արտաշատը, իսկ Տրդատ թագավորը փախչում է Ատրպատական՝ քիչ զորք ունենալու պատճառով: Բայց հետո օգնության է գալիս Վաղարշ թագավորը, նաև զորք տալով Տրդատին: Մարտում հռոմեացիները մեծ պարտություն են կրում: Դրանից հետո Ներոն կայսրը հրավիրում է Տրդատին և Վաղարշին Հռոմ, որտեղ նրանք հաշտվում են: