
Տրդատ III-ին, ում գահակալությունը նշանակալից դարաշրջան է եղել հայոց պատմության մեջ, հաջորդել է Խոսրով Գ Կոտակը, ով գահը զբաղեցրել է 330-338 թթ.: Նա գահին է բարձրացել բավականին դժվար պայմաննեում, սակայն Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։
Խոսրով III-ի մականունը Կոտակ է, քանի որ նա հայտնի էր փոքր հասակով: Նա շարունակեց աշխատել՝ Հայաստանի քաղաքականությունը և մշակույթը զարգացնելու և հզորացնելու վրա։

Խոսրով Գ-ի նշանավոր արարքներից էր Դվին անունով նոր քաղաքի ստեղծումը, որը գտնվում էր համանուն բլրի վրա և այնտեղ կառուցում արքունի ապարանք։
Արշակունիների մայրաքաղաքը եղել էր Արտաշատը՝ մ․թ.ա. 185 թվականից։ Սակայն Երասխի վտակ Մեծամորի հունը փոխվել էր, և Արտաշատի մոտ ճահիճներ էին առաջացել։ Այդ պատճառով Խոսրովը մայրաքաղաքից ոչ հեռու Դվին քաղաքն է կառուցում և այն դարձնում մայրաքաղաք։
Բացի այդ, նա ստեղծեց Դվինը շրջապատող երկու արհեստական անտառների ծրագիրը, որոնցից մեկը կոչվում էր <<Տաճար մայրի>>, իսկ մյուսը՝ <<Խոսրովակերտ>>, որը մինչև Երասխ էր հասնում։
Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Նաև օգտագործում էր այն որպես ռազմական ուսուցման վայր։ Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին: Այս անտառները ոչ միայն ծառայում էին բնապահպանական նպատակներին, այլև նպաստում էին տարածաշրջանի գեղագիտությանը:
Խոսրով Կոտակն ուներ արտաքին թշնամիներ, ինչպիսիք էին Մազկուտ թագավոր Սանեսանը և պարսից արքա Շապուհ II-ը: Նա զբաղվել է նաև ներքին մարտահրավերներով՝ լուծելով վեճերը և վերականգնել կարգուկանոնը Աղձնիքում և Հայոց Միջագետքում, նաև դրանք միացնելով։ Որդունիների և Մանավազյանների նման նախարարների միջև հակամարտությունները լուծելու համար Խոսրովը զորք ուղարկեց Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ՝ թագավորի հրամանով քանդելու նրանց տները։
336 թվականին Սասանյան զորքերը Շապուհ Բ Դուրգուկյացու գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան։ Հայոց արքան խնդրեց նախարար Դատաբենին պաշտպանել, բայց Դատաբենը դավաճանեց և միացավ թշնամուն։ Թագավորի դեմ ապստամբեց նաեւ Աղձնեցի Բակուրը։ Սակայն Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով ջախջախեցին թշնամուն՝ Վանա լճի հյուսիս-արևելյան ափին գտնվող Արեստ քաղաքի մոտ ապահովելով Հայաստանի ազատությունը։ Դաբենն ու նրա տոհմը պարտվեցին, և նրանց հողերը անցան թագավորին:

Չնայած Հայաստանի զարգացման գործում ունեցած ներդրմանը, Խոսրով Գ-ի գահակալությունն ավարտվել է նրա մահով 338 թվականին։ Նա թաղվել է Արշակունի թագավորների թագավորական դամբարանում՝ թողնելով քաղաքացիական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ժառանգություն։ Խոսրով Գ-ի մահից հետո գահ է բարձրանում նրա որդին՝ Տիրանը, որը կառավարում է 338-350 թթ.։