Փոքր ժամանակ ինձ տատիկս շատ էր ասում, որ ես պետք է դառնամ բժիշկ, այդ պատճառով ընդհանրապես չէի ուզում այդ մասնագիտությունը ընտրել: Սակայն որոշ ժամանակ հետո, մեծանալով, ես հասկացա, որ վերջիվերջո ինձ դուր է գալիս բժշկությունը: Այս վերջին տարիները ես սկսել եմ հետաքրքրվել կենսաբանությամբ, հատկապես քննություններին պատրաստվելիս, և որոշել եմ իմ մասնագիտությունը կապել դրա հետ:
Իմ ընտանիքում մեծ մասը բժիշկներ են, մասնավորապես շատ են նյարդաբանները և դա մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Իմ շուրջը հետաքրքիր թեմաներ են քննարկում բժշկության վերաբերյալ: Իսկ վերջերս ես ծանոթացա հարազատներիս բժշկության հետ կապված գիտահետազոտական աշխատանքներին, որոնք նրանք ժամանակին կատարել էին:
Ինձ շատ էին պատմում հայրիկիս պապիկի՝ Գաբրիելի մասին, ով ճանաչված բժիշկ-գիտնական և պրոֆեսոր էր, աշխատում էր կենսաքիմիայի ոլորտում։ Նաև հիմնել է գիտահետազոտական լաբորատորիա ԵՊԲՀ-ում։ Նա նաև մի քանի գիրք է գրել:
Հայրիկս նյարդաբան է, նաև քնի շարժողական խանգարումների և էպիլեպսիայի մասնագետ:
Մայրիկս նույնպես նյարդաբան է և շարժողական խանգարումների մասնագետ է:
Այսպիսով, ծանոթանալով իմ ընթանիքի անդամների գործունեությանը, ինձ ավելի հետաքրքրեց կենսաբանությունը և ես շատ եմ ոգեշնչվում նրանցով: