Ինչու՞ Տրդատն ու Վաղարշ I-ները պնդեցին, որ հաշտության պայմանագիրը կնքվի Հռանդեայում։ Որտե՞ղ և ե՞րբ թագադրվեծ Տրդատ I-ը։ Ներկայացրեք նրա գահակալման շրջանը։
Հաշտության պայմանագիրը կնքվեց Հռանդեայում, քանի որ հենց այդտեղ էին հռոմեական զորքերը պարտվել: Տրդատ I-ը թագադրվեց Հռոմում, 66 թվականին: Նրա գահակալության ընթացքում Հայաստանի իրավիճակը կայունանում է, Արտաշատը վերականգնվում է, Գառնիում կառուցվում է ամրոց և Միհրի տաճարը: Նաև ալանների հետ կռիվ է լինում:
Սանատրուկ II-ը ո՞ր քաղաքը ընտրեց որպես գահանիստ և ինչու՞։
Սանատրուկ երկրորդը որպես գահանիստ ընտրեց նոր հիմնադրված Մծուրք քաղաքը, քանի որ այդտեղով այնցնում էր Տիգրանակերտից Արտաշատգնացող առևտրական և ռազմական կարևոր ճանապարհ:
Ինչո՞վ է նշանավորվել Վաղարշ I-ի գործունեությունը։
Վաղարշ Ա-ի իշխանությունը նշանավորվում է Հայաստանի անկախության վերականգնմամբ։ Իր օրոք ոչ միայն հիմնվեց Վաղարշապատ քաղաքը, այլև Վարդգեսավան գյուղը վերածեց ծաղկուն քաղաքային կենտրոնի։ Նրա ղեկավարության ժամանակաշրջանը բնութագրվում էր լայնածավալ շինարարական նախագծերով:
Ո՞ր թագավորից է սկսվել Արշակունիները ժառանգական իշխանությունը և ի՞նչ նշանակություն ունեցավ այն։ Ներկայացրեք Խոսրով I-ի գահակալությունը։
Արշակունիների ժառանգական իշխանությունը սկսվել էր Վաղարշ II-ից հետո, ինչը կարևոր նշանակություն ունի Հայաստանի պատմության մեջ:
Խոսրով առաջինը իր գահակալության ընթացքում հարձակումներ կատարեց Կովկասի լեռնական ցեղերի վրա, որպեսզի իր հոր համար վրեժը լուծի: Սակայն հետագայում նրան Կարակալլան խաբեությամբ բերում են Ասորիք և ձերբակալում, բանտում նա մահանում է:
Ներկայացրեք Տրդատ II-ի գահակալման կարևոր իրադարձությունը։
Խոսրով I-ից հետո գահ է բարձրանում Տրդատ II-ը, ով ջախջախում է և Հայաստանից վտարում Կարակալլայի զորքերը: