Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ավարտվեց 10-երորդ դասարանի առաջին ուսումնական շրջանը: Այս շրջանը ինձ համար այնքան էլ հագեցած չէր ճամփորդություններով և այլ հետաքրքիր գործունեությամբ, ինչը հուսով եմ կփոխվի հաջորդ ուսումնական շրջաններում: Այս տարի մեզ ծանոթացրեցին գնահատման ուրիշ համակարգի՝ կրեդիտայինի: Նաև հավելյալ առարկաների և այլն:

Տասերորդ դասարանը մենք սկսեցինք ճամփորդությամբ դեպի Արագածի գագաթը: Հետագայում դասերը սկսվեցին, ես ընտրեցի իմ ուսուցիչներին, նաև ընտրեցի իմ հավելյալ առարկաները՝ անգլերենը և կենսաբանությունը, որոնք ես ուզում եմ կապել իմ ապագա մասնագիտության հետ:

Ես սկսել եմ իմ հետազոտական աշխատանքը մայրենի լեզվից՝ <<Դետեկտիվ ժանրի մասին>>, որը կավարտեմ մինչ ամառ: Իմ ուսուցչի հետ ես առանձնացրեցի կետեր, որոնք պետք է ներառեմ իմ աշխատանքում: Ես արդեն կարդացել եմ մի քանի գիրք այդ թեմայով, որոշ մասը աշխատանքի արդեն տեղադրված է իմ բլոգում:

Գրականության դասընթացներին ունեցել ենք նախագծեր, օրինակ՝ <<Իմ հերոսը>>, <<Մեր ժամանակակիցը. Վանո Սիրադեղյան>> և հանդիպել ենք նրա որդու հետ՝ Խաչատուր Սիրադեղյանի:
Անգլերեն լեզվի դասընթացներին մենք գրում ենք էսսեներ, կատարում ենք առաջադրանքներ:
Էկոլոգիայի դասերին կատարում ենք շատ հետազոտական աշխատանքներ:
Այս ուս. շրջանում համարյա թե բոլոր հետազոտականի տիպի աշխատանքները իմ բլոգում թարգմանված են անգլերենից կամ ռուսերենից:

Նաև մենք ունեցել ենք շատ ռազմամարզական պարապմունքներ, որոնց ժամանակ ես շատ բան եմ իմացել զենքերի, նրանց հավաքման և քանդման մասին և այլ հետաքրքիր բաներ:

Թողնել մեկնաբանություն