Ձմեռային ճամբարի առաջին շաբաթ

Այս շաբաթ սկսվեց մեր ձմեռային ճամբարը։ Չնայած նրան, որ ես շատ եմ բացակայել այս շաբաթ, օրերը մեկ է հետաքրքիր էին անցնում և հագեցած։

Սկզբում մեր խումբը մի շատ հետաքրքրաշարժ դետեկտիվային խաղ է խաղացել, որտեղ պետք է գտնեինք նրան, ով կատարել էր հանցագերծությունը։ Նաև խաղացել ենք մաֆիա, իսկ հետո մեզ մոտ մարզական ժամ էր։

Հաջորդ օրը մենք լրիվ անցկացրեցինք խոհանոցում, քանի որ այդ օրը պետք է շատ ուտեստներ պատրաստեինք։ Մեր դասարանը բաժանեցին խմբերի, որոնցից մեկը սարքում էր պիցցա, մյուսները` գաթա, խնձորով թխվածք, հավի խորոված և քյաբաբ։ Ամեն ինչ շատ համեղ էր ստացվել։

Ուրբաթ օրը մեր խմբի մոտ ռազմամարզական դաս էր, մեզ պատմել էին զենքերի մասին, ցույց էին տվել ինչպես այն հավաքել և քանդել։ Նաև այդ օրը մենք ազգային պարեր ենք պարել։

Այս շաբաթը ինձ համար հետաքրքիր անցավ, հուսով եմ հաջորդները էլ ավելի հետաքրքիր կլինեն։

Թողնել մեկնաբանություն