Երկրորդ շաբաթն անցավ շատ հետաքրքիր։
Շաբաթվա սկզբում մեր խմբի մեծ մասը գնացին սահադաշտ, որտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցին, իսկ մյուս մասը գնացին սպորտի։ Մենք, նախորդ դետեկտիվային խաղը վերջացնելուց հետո սկսեցինք նորը, որը նույնպես շատ մանրամասն է և հետաքրքիր։ Նաև ունեինք մարզական ժամեր։
Վերջին օրը ինձ համար ամենահագեցածն էր ու հավեսը, քանի օր այդ օրը խմբից մարդիկ բերել էին տարբեր չօգտագործվող գրքեր, թղթեր և թերթեր, որոնց վրա պատկերներ կային և մեզ դուր եկողները կտրատելով և փակցնելով թղթերին մենք ստացանք շատ գեղեցիկ կոլլաժներ։ Մեր կոլլաժները հետագայում տրվելու էին հոգեբանին, ով մեզ այդ պատկերներով կփորձի բնութագրել։ Նաև այդ օրը ունեցանք հանդիպում, որտեղ քննարկեցինք նյութական և ոչ նյութական մշակույթը։
Մենք հաջորդ շաբաթվա համար պլանավորել ենք ճամփորդություն, հուսով եմ օրերը նույնպես ուրախ կանցնեն։





