Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
• Ինչի՞ մասին է հասարակագիտություն առարկան։ Ինչպիսի՞ հասարակական ոլորտներ է ընդգրկվում նրա մեջ։ Ի՞նչ ոլորտներ կավելացնեիք դուք
Հասարակագիտություն առարկան մեզ սովորեցնում է մարդկանց, իրենց մտածելակերպի և ապրելակերպի, կրոնի, անհավասարության և շատ այլնի մասին։ Այն իր մեջ ներառում է փիլիսոփայություն, սոցիոլոգիա, էկոնոմիկա, հոգեբանություն։
• Ի՞նչ է գեղագիտությունը։ Ինչքանո՞վ է կարևոր գեղագիտությունը մեր կյանքում
Գեղագիտությունը փիլիսոփայության գիծ է, այն պատմում է գեղեցկության, արվեստի մասին և’ բնության, և’ մեր կյանքում։ Մենք անցնում ենք ճաշակի, ազգային շորերի, գեղեցկության ստանդարտների և այլնի մասին։ Այս առարկան մեզ սովորեցնում է տեսնել գեղեցիկը տարբեր բաների մեջ։
Գեղեցկություն արդեն երկար ժամանակ շատ կարևորվում է մեր հասարակության մեջ։ Ստեղծվել են շատ ստանդարտներ մարդու մարմնի, դեմքի համար, որոնք փոխվում են: Մենք ուսումնասիրում ենք տարբեր ժամանակաշրջանների գեղեցկության ստանդարտները, համեմատում մեր օրերի հետ:
• Ի՞նչ է բարոյագիտությունը։ Ինչպե՞ս եք կարողանում բարոյագիտությունից ստացած գիտելիքները կիրառել կյանքում
Բարոյագիտությունը կամ էթիկան կարևոր նշանակություն ունի մեր կյանքում, քանի որ նրանով մենք կերտում ենք մեր հասարակությունը: Էթիկան կարգավորում է մարդկանց վարքը հասարակական բոլոր բնագավառներում: Այն սովորեցում է տարբերել ճիշտն ու սխալը, բարին և չարը, հասկանալ, թե որն է կյանքի իմաստը, ինչ է արդարությունը և այլն:
• Ի՞նչ է հոգեբանությունը և ի՞նչ է ուսումնասիրում այն։ Կյանքի որ ոլորտներին է հատկապես վերաբերում այս գիտությունը։ Հոգեբանությունը ձեզ առավել շատ հետաքրքրում է որպես գիտություն, թե՞ հմտությունը․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը
Հոգեբանությունը մտքի և վարքի գիտական ուսումնասիրություն է: Այն բաղկացած է բազմաթիվ ճյուղերից: Հոգեբաններն ուսումնասիրում և հասկանում են մտավոր գործընթացները, ուղեղի գործառույթները և վարքը: Հոգեբանության ոլորտը ուսումնասիրում է այնպիսի հարցեր, ինչպիսինն են՝ ի՞նչ է ստեղծագործությունը, ինչո՞ւ են որոշ մարդիկ դառնում անտուն, ի՞նչ են նախապաշարմունքները և խտրականությունը, ի՞նչ է գիտակցությունը և այլն:
Հոգեբանությունը մեզ սովորեցնում է մեզ շրջապատող մարդկանց մտածելակերպը, նաև որոշ բաներ է սովորեցնում հենց մեր մասին:
• Ի՞նչ է տնտեսագիտությունը։ Ի՞նչ գիտեք փողի, շուկայի և շուկայական հարաբերությունների մասին։
Տնտեսագիտությունն այն մասին է, թե ինչպես են մարդիկ ազդում գաղափարների վրա և օգտագործում ռեսուրսները: Նրա մեջ կարևոր են փողը, շուկաները և հարաբերությունները, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես են աշխատում տնտեսությունները և որոշում կայացնել քաղաքականության վերաբերյալ: Տնտեսագիտությունն օգնում է մեզ հասկանալ մարդկանց և հասարակությանը, ինչը կարևոր է այսօրվա մեր աշխարհում ռեսուրսների կառավարման համար:
• Որպես հինգերորդ բաժին, ի՞նչ կավելացնեիք դուք 10-րդ դասարանի համար։