
Թաքնված ջուրը կարևոր, բայց հաճախ անտեսված կողմն է շատ ապրանքների, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր: Մեր հագած հագուստից մինչև այն սնունդը, որը մենք ուտում ենք և էլեկտրոնիկան, որը մենք օգտագործում ենք, ջուրն անտեսանելիորեն ներառված է դրանց արտադրության գործընթացներում: Անկախ նրանից, թե դա մշակաբույսերի մշակումն է, ապրանքների արտադրությունը, թե անասնապահությունը, ջուրը վճռորոշ դեր է խաղում: Մեր թաքնված ջրի հետքը ճանաչելն ու նվազեցնելը կարևոր է կայունությունը և պատասխանատու սպառումը խթանելու համար:
Օգտվելով շատ աղբյուրներից ես հաշվեցի, որ մեկ ամսում իմ կերած ուտելիքի վրա ծախսվում է 44,000 լիտր ջուր: Նաև հաշվել եմ, որ ամսում 16,000 լիտր ջուր եմ ծախսում անձնական հիգիենայի վրա, իսկ խմելու վրա 90 լիտր: Նոր հագուստի վրա օգտագործվում է 14,000 լիտր: Պլաստիկի վրա ծախսվում է 110 լիտր, իսկ թղթի՝ 150:
Ահա օրինակ, թե ինչպես եմ հաշվել.
| Ապրանքը ………………………………. Լիտր | |
| հավ ………………………………………… 4325լ | |
| տավար …………………………………… 7700լ | |
| բրինձ ……………………………………… 2497լ | |
| մակարոնեղեն …………………………. 1855լ | |
| ձու …………………………………………. 1568լ | |
| պանիր ……………………………………. 954լ | |
| հաց ……………………………………….. 6432լ | |
| կաթ ……………………………………….. 468լ | |
| շոկոլադ ………………………………… 17196լ | |
| միրգ ………………………………………. 425լ |
Ընդհանուր ինձ մոտ ստացվում է 74350 լիտր, որից 58,6% — ը ծախսվում է սննդի վրա, 22% — ը` անձնական հիգիենայի, 0,1% — ը` խմելու, 19% — ը`հագուստի, 0,3% — ը` այլ բաների վրա։
Այսինքն մեկ օրվա ընթացքում ես ծախսում եմ մոտ 2480լ, իսկ մեկ տարում՝ 892,200: