Լեզվական ուսումնասիրություն․ ժամանակակից հեռուստատեսային լեզուն

Ինչ ենք դիտում՝

  • մեկ -երկու ժամանցային
  • մեկ-երկու մշակութային, գիտահանրամատչելի ֆիլմ, հաղորդում

Արդյունքում՝

Վերլուծություններ։

  • Ինչին ուշադրություն դարձնել, առանցքային խնդիրներ՝
  • Համեմատել հաղորդումների բառապաշարը
  • Ինչ խնդիրներ ունենք բանավոր հայերենի հետ կապված
  • Բառագործածության, օտարաբանության ինչ սխալներ են հանդիպում
  • Ինչպես, ինչ բառերով խոսել, որ և՛ խոսքը գրագետ լինի, և՛ հասնի ունկնդրին։

Այս նախագծի համար ես ընտրեցի երկու հաղորդում: Մեկը ժամանցային, մյուսը՝ մշակութային: Ժամանցայինի համար ես ընտրեցի «Ո՞վ է ուզում դառնալ միլլիոնատեր» հաղորդումը, իսկ մշակութայինի համար՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա»-ն:

Առաջինը կխոսամ «Ո՞վ է ուզում դառնալ միլլիոնատեր» հաղորդման մասին: Ընդհանրապես դրա միջի բառապաշարը բավականին գրագետ էր, սակայն ես նկատեցի մի քանի օտար լեզուներից եկած բառեր, օրինակ՝ respect, подножка և այլն: Նաև մի քանի անգամ սխալվում էին բառը կարդալուց:

Երկրորդը «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումն է: Այս հաղորդման բառապաշարի մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Չեմ նկատել որևէ օտարալեզու բառ, միայն երբ խոսում էին երկրների տեղանքների անունների մասին: Նաև չկային սխալներ, բոլոր խոսքերը գրագետ էին և հասանելի:

«Նավզիկե», Եղիշե Չարենց. վերլուծություն

«Նավզիկե» բանաստեղծությունը Չարենցը գրել էր 1936թ.-ին և այն նվիրել է իր առաջին կնոջը՝ Արփենիկին, և երկրորդ կնոջը՝ Իզաբելլային:

Նա անունը վերցրել է փեական արքա Ալքինոոսի դուստր Նավզիկեի մասին ստեղծագործությունից, որտեղ պատմվում էր Ոդիսևսի մասին, ով նավաբեկության պատճառով ալիքներով նետվում է ափ։ Այդ ժամանակ Նավզիկեն նրան գտնում և օգնում է, տանելով իր հոր մոտ, ով Ոդիսևսին օգնում է հետ գնալ իր հայրենիք։

Նրա ստեղծագործության մեջ Չարենցը ավելի շատ պատմում է իր առաջին կնոջ` Արփենիկի մասին։ Նրա ստեղծագործության մեջ կարելի է նկատել անընդհատ տարբեր, իրար հակասող մտքեր, օրինակ`թե  ինչպես կնոջ կերպարը և’ հարազատ էր իրեն, սակայն նույն ժամանակ օտար էր, և’ պետք է լիներ ուրիշի երկրում դարձած թագուհի, և’՝ անհետ կորած մի գեղեցկուհի։

«Նավզիկե» ստեղծագործության կարելի է հասկանալ, թե որն էր Չարենցի` իդեալական կնոջ մասին պատկերացումը։

Հանրահաշիվ Դասարանական աշխատանք 14.02.2024

162. ա) sinα — sin3α / cosα — cos3α = sinα (1 — sin2α) / cosα (1 — cos2α) = sinα * cos2α / cosα * sin2α = cosα/sinα = ctgα

բ) sin3α — sin5α / cos3α — cos5α = sin3α (1 — sin2α) / cos3α (1 — cos2α) = sin3α * cos2α / cos3α — sin2α = sinα / cosα = tgα

գ) tgα ctgα — cos2α / sinα = tgα * 1/tgα -cos2α / sinα = 1 — cos2α / sinα = sin2α / sinα = sinα

դ) 1 — cos2α / 1 — sin2α + tgα ctgα = sin2α / cos2α + tgα * 1/tgα = sin2α/cos2α + 1/1 = sin2α/cos2α + cos2α/cos2α = sin2α + cos2α / cos2α = 1/cos2α