«Նավզիկե» բանաստեղծությունը Չարենցը գրել էր 1936թ.-ին և այն նվիրել է իր առաջին կնոջը՝ Արփենիկին, և երկրորդ կնոջը՝ Իզաբելլային:
Նա անունը վերցրել է փեական արքա Ալքինոոսի դուստր Նավզիկեի մասին ստեղծագործությունից, որտեղ պատմվում էր Ոդիսևսի մասին, ով նավաբեկության պատճառով ալիքներով նետվում է ափ։ Այդ ժամանակ Նավզիկեն նրան գտնում և օգնում է, տանելով իր հոր մոտ, ով Ոդիսևսին օգնում է հետ գնալ իր հայրենիք։
Նրա ստեղծագործության մեջ Չարենցը ավելի շատ պատմում է իր առաջին կնոջ` Արփենիկի մասին։ Նրա ստեղծագործության մեջ կարելի է նկատել անընդհատ տարբեր, իրար հակասող մտքեր, օրինակ`թե ինչպես կնոջ կերպարը և’ հարազատ էր իրեն, սակայն նույն ժամանակ օտար էր, և’ պետք է լիներ ուրիշի երկրում դարձած թագուհի, և’՝ անհետ կորած մի գեղեցկուհի։
«Նավզիկե» ստեղծագործության կարելի է հասկանալ, թե որն էր Չարենցի` իդեալական կնոջ մասին պատկերացումը։