Գրականություն Առաջադրանքներ

ԵՐԴՎՅԱԼ ԿՈՒՅՍԸ (հատված) / Կինգա ԿԱԼԻ

  • Ի՞նչ անհանգստացնող հարցադրումներ է բարձրացնում հեղինակը

Առաջին հերթին ես օրինակ կբերեմ բռնությունը հարազատների կողմից, ինչը մինչ հիմա կարող է պատահել տարբեր ընտանքիներում: Հաջորդը դա երկու սեռերի միջև խտրականությունն է, ինչը շատ պարզ կարող ենք տեսնել այս հատվածում: Ընտանիքները ավելի շատ ուզում են ունենալ տղա, քան աղջիկ և աղջկա ծնվելը համարում են անեծք: Աղջիկներին օգտագործում էին որպես ծառա, չէին թողնում նորմալ կրթություն ստանալ՝ միայն սովորել այբուբենը հերիք էր: Այդ երևույթը նույնպես կարելի է մինչ օրս տեսնել, բայց ամենից շատ դա լինում է ոչ զարգացած երկրներում:
Նաև այստեղ կարող ենք նկատել, թե առաջ ինչ ուշադրություն էին դարձնում ուրիշների կարծիքների վրա: Թե ինչպես էր աղջկա հայրը հագցնում նրան տղայի նման, որպեսզի հարևանները չխոսային մեջքի հետևը և չասեին, որ նրանց ընտանիքը անիծված է: Հիմա մարդիկ այլևս այդքան ուշադրություն չեն դարձնում ուրիշների կարծիքների վրա, բայց դա կարող ենք նկատել ծերերի մոտ:

  • Ինչի՞ հետ համաձայն չեք

Համաձայն չեմ ամեն ինչի հետ, ինչ հայրն անում էր աղջկա հետ՝ բռնության օգտագործում, կարևորելը ուրիշների կարծիքն իր երեխայի կարծիքից, կնոջը օգտագործելը և արհամարելը նրա կարծիքը և կրթությունը և այլն: Սակայն այս ամենը մեծամասամբ կապած է մշակույթի և ավանդույթների հետ, այդ պատճառով այսպիսի իրավիճակից դժվար է ազատվել:

  • Հայաստանո՞ւմ, որ խնդիրն է առկա

  • Հաշտվե՞լ, թե պայքարել (էսսե)…

 «Հաշտվե՞լ, թե պայքարել» — ը բավականին դժվար հարց է: Մարդկանց մի մասը առանց երկար մտածելու կպատասխանեին «պայքարել», սակայն պետք է նայել իրավիճակին բոլոր կողմերից:

Օրինակ՝ «Երդվյալ կուսյը» ստեղծագործության մեջ, իհարկե, ճիշտն է պայքարելը:

  • Կողմ և դեմ. քննարկում ենք, բանավիճում:

Լրացուցիչ առաջադրանք՝ Օտարի երեխան

Թողնել մեկնաբանություն