Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Նրա տասներկու ճյուղերից մեկն է: Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է: Այդ մասին իրարից անկախ արձանագրել են Խաչատուր Աբովյանը և Հենրիխ Պետերմանը, իսկ Հայնրիխ Հյուբշմանն ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն լեզվաընտանիք է: Հայերենը ցեղակից է հնդկերենին, պասկերենին, քրդերենին, ռուսերենին, եվրոպական գրեթե բոլոր լեզուներին՝ բացի հունգարերենից, ֆիններենից և էստոներենից: Ցեղակից չէ նաև վրացերենին, արաբերենին, եբրաերեմին, թուրքերենին:
Հայոց լեզվի զարգացման փուլերը
Մինչև հինգերորդ դարը հայերենի վերաբերյալ գրավոր աղբյուրները խիստ սակավ էին: Հայերենի պատմության այդ շրջանը կոչվում է նախագրային շրջան: Հայերենը անցել է զարգացման երեք շրջան՝
- Հին հայերեն (գրաբար) — 5-11 դար
- Միջին հայերեն (կիլիկիան հայերեն) — 12-16
- Նոր հայերեն (աշխարհաբար) — 17-մեր օրերը
Վերջինս ունի երկու՝ արևելյան և արևմտյան ճյուղերը: Որևէ գրավոր լեզվի տառերի որոշակի կարգով դասավորված ամբողջությունը կոչվում է այբուբեն: Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը Եդեսիա քաղաքում: Նրա հորինած այբուբենն ուներ եռեսունվեց տառ: Տասներկուերորդ դարում ավելացել են և, օ, ֆ տառերը: Գրաբարում մենք ունեցել ենք վյուն հնչյունը, որը հետագայում փոխարինվել է ու երկտառով: ժամանակակից այբուբենի ամեն տառը ունի իր մեծատառը և փոքրատառը բացի և-ից:
Տառերի թվային արժեքը
Մաշտոցը իր հորինած այբուբենը դասավորեց հունական այբուբենի հերթականությամբ, տվեց անվանումներ և թվային արժեք:
Ա — 1 Ժ — 10 Ճ — 100 Ռ — 1000
Բ — 2 Ի — 11 Մ — 200 Ս — 2000
Գ — 3 Լ — 12 Յ — 300 Վ — 3000
Դ — 4 Խ — 13 Ն — 400 Տ — 4000
Ե — 5 Ծ — 14 Շ — 500 Ր — 5000
Զ — 6 Կ — 15 Ո — 600 Ց — 6000
Է — 7 Հ — 16 Չ — 700 ՈՒ — 7000
Ը — 8 Ձ — 17 Պ — 800 Փ — 8000
Թ — 9 Ղ — 18 Ջ — 900 Ք — 9000
Առաջադրանք
Գրել տրված տառի կամ տառակապակցության տվային արժեքը:
ԺԷ — 17
ԻԵ — 25
ԽԱ — 41
ՍԲ — 2002
ՌՃԺ — 1110
ՌՋՂԸ — 1998
Գտիր սխալը.
ԼԱ — 31
Է — 7
Ղ — 100 սխալ (90)
ԽԱ — 41
Թ — 9
ԺԲ — 12
ԾԴ — 64 սխալ (54)
Մ — 200
ԾԸ — 58
ՇԷ — 507
ՉՀԷ — 777
ՂԸ — 88 սխալ (98)
Գտեք այն տառակապակցությունների համարները, որոնց թվային արժեքը սխալ է նշված:
- ՆԾ — 460 սխալ
- ՌՋՆ — 1980 սխալ
- ՑՈԿ — 6660
- ՎՅԳ — 3330 սխալ
Բառերի այբբենական դասավորությունը
Բառարաններում կամ բառացանկերում բառերը, անունները հեշտությամբ գտնելու նպատակով դասավորում ենք այբբենական կարգով: Նախ դասավորում ենք առաջին տառի հերթականությամբ ապա նույն տառով սկսվող բառերը՝ հաջորդ տառի հերթականությամբ:
Օրինակ՝
Աբգարյան, Աբովյան, Հակոբյան, Ասատրյան, Անտոնյան, Նահապետյան, Հովհաննիսյան, Աբրահամյան
Աբգարյան, Աբովյան, Աբրահամյան, Անտոնյան, Ասատրյան, Հակոբյան, Հովհաննիսյան, Նահապետյան
Ավագյան, Ասլանյան, Հովհաննիսյան, Ամալյան, Ղազարյան, Այվազյան, Հայրիկյան, Նալբանդյան, Հակոբյան
Ամալյան, Այվազյան, Ասլանյան, Ավագյան, Հակոբյան, Ղազարյան, Հայրիկյան, Հովհաննիսյան, Նալբանդյան