Մեր օրերում, չնայած երկրների զարգացվածությանը, դեռ շատ է կարելի հանդիպել անարդարության: Դրանք մեր հասարակության մեջ շատ են՝ անհավասար աշխատավարձ, կոռուպցիա, հալածանք, հետապնդում, աղքատություն և հարստություն, ռասիզմ և այլն: Դիսկրիմինացիան անարդարության մեջ մեծ տեղ է զբաղեցնում և դա կարելի է շատ նկատել աշխատավայրերում: Գործատուները հաճախ աշխատավարձը փոխում են, ըստ աշխատողի ռասայի, ծագմանը և սեռի:
Ընդհանրապես, կանանց հանդեպ անարդարությունը մի մեծ թեմա է, որի մասին պետք է շատ խոսել: Բացի աշխատավայրից, նրանց կարող են հանդիպել անարդարությանը կրթության ոլորտում՝ հատկապես ոչ այնքան զարգացած երկրներում աղջիկներին չի կարելի ստանալ կրթություն: Այդպիսի երկրի օրինակ է Աֆղանստանը, որտեղ նոր օրենքներ են հաստատվել կանանց իրավունքների է՛լ ավելի սահմանափակման մասին: Նաև տեսել եմ դեպքեր, երբ առողջապահության մեջ կանանց ատորոշումները լինում են սխալ և կարևորված չեն, տանելով դեպի ավելի շատ առողջական խնդիրներ: Եվ, իհարկե, մի շատ տարածված անարդարությունը Հայաստանում, դա տնային գործերի և խնամքի բաժանումն է տղամարդու և կնոջ միջև: Չնայած նրան, որ երկուսն էլ աշխատում են և հոգնում են դրանից, մեծ մասամբ միայն կանայք են տնային գործերը կատարում: Նաև մեր հասարակության մեջ կնոջն է ակնկալվում երեխայի մասին հոգ տանելը (կերակրել, հագցնել, օգնել), իսկ եթե տղամարդն է դա անում, նա համարվում է շատ լավ հայր:
Ինձ թվում է այս պարտականությունները պետք է բաժանվեն երկուսի միջև արդարության համար: Սակայն արդարությանը Հայաստանում մենք դժվար հասնենք, քանի որ մենք դեռ որոշ անադույթների ենք հետևում: Օրինակ՝ կարմիր խնձորի ավանդույթը, և այն փաստը, որ դա դեռ կենդանի է ինձ սարսափեցնում է: Ես հաշվում եմ դա կանանց հանդեպ բռնության արդարացում, քանի որ դա նորմալ չէ:
Մեր հասարակության մեջ կանանց և տղամարդկանց միջև տարբերությունը վաղուց սահմանված է, այսինքն տղամարդը պետք է լինի ղեկավարը և աշխատողը, իսկ կինը զբաղվի ընտանիքով և տնով: Սակայն, իմ կարծիքով, սա պետք է փոփոխվի՝ զարգացնելու համար մեր երկիրը: