Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․

Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 2՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․
ա/ 
Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
բ/ Պետական իշխանություն և ինքնիշխանություն
Էլ․ դասագիրք՝ 
Հասարակագիտություն-11, էջ 147-152

Առաջադրանք
1․
 Որո՞նք են պետության հատկանիշները։

Պետության հատկանիշներն են՝ հասարակական կյանքը կարգավորելը իրավական հիմքերով, այն միայն կառավարմամբ զբաղվող մարդկանց խումբ է՝ հանրային իշխանություն, բնակչության և իշխանության բաժանումը վարչատարածքային սկզբունքով, այն օժտված է ինքնիշխանությամբ:

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։

Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով: Մարդկանց պետք են վարքագծի օրինակելի կանոններ, որպեսզի նրանք միասին խաղաղ գոյակցեն: Ցանկացած իշխանության խնդիրներից է այդպիսի կանոնների սահմանումն ու դրանց կատարման ապահովումը: Հասարակական կյանքի կարգավորման այդ ձևը անվանում են իրավական, որի շնորհիվ հասարակության գոյության համար անհրաժեշտ համակեցության կանոնները վերածվում են պարտադիր պահանջների:

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

Պետական իշխանությունը տարածվում է պետության ողջ տարածքի և բնակչության վրա: Այն համընդհանուր է, ինքնիշխան և համապարտադիր: Պետական իշխանությունը հանրային իշխանություն է և պետք է լինի լեգիտիմ: Այն իրականացվում է համոզման և հարկադրանքի եղանակներով:

4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները:

Պետության ինքնիշխան իրավունքները նշանակում են, որ այն ունի լիարժեք իշխանություն իր տարածքի և գործերի վրա՝ առանց այլ պետությունների միջամտության: Սա ներառում է օրենքներ ընդունելու, սահմանները վերահսկելու, ռեսուրսները օգտագործելու և այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու իրավունքը: Ինքնիշխանությունը թույլ է տալիս պետությանը ինքնուրույն ղեկավարել իր գործերը:

Թողնել մեկնաբանություն