1. Ի՞նչ միջոցներով էր Նադիրը փորձում շահել հայերի համակրանքը: Ե՞րբ է տեղի ունեցել Եղվարդի ճակատամարտը: Ի՞նչ ավարտ է այն ունեցել: Ի՞նչով եք բացատրում այն հանգամանքը, որ Նադիրի բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորները և աշխարհազորայինները:
Եղվարդի ճակատամարտը տեղի էր ունեցել 1735թ.-ի հունիսի 19: Թուրքիայի դեմ պայքարի սկզբում Նադիրը հասկացավ, որ Անդրկովկասում Օսմանյան Թուրքիային կարող են դիմակայել միայն հայերը: Որպես հակաթուրքական ուժ, նրանք դաշնակից դարձան Նադիրին, չնայած կրոնի տարբերությանը։ Հայ ժողովրդին շահելու համար նա այցելում է Էջմիածին, եկեղեցուն ազատում հարկերից և Մայր տաճարին ոսկե ջահ է նվիրում, իսկ եկեղեցու վերանորոգման համար՝ 1000 թուման։ Նադիրը քիչ կորուստներով հաղթեց այդ ճակատամարտում, իսկ թուրքերը կրեցին մեծ կորուստներ:
2. Որո՞նք էին Խամսայի մելիքությունները: Ի՞նչ իրավունքներ ունեին Խամսայի մելիքները: Հայաստանի ուրիշ ո՞ր շրջաններում էին պահպանվել հայկական մելիքություններ:
Խամսայի մելիքությունների մեջ մտնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց տարածքները ձգվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը։ Մելիքն իր տարածքում ուներ լիակատար իշխանություն և վճռում էր հպատակների վեճերը: Մելիքների ամրոցները ծառայել նաև որպես ռազմական հենակետեր: Բացի դրանից նրանք ունեցել են սեփական զինվորական ուժերը: Վերջին հայկական մելիքությունները պահպանվել են մինչև 19-րդ դարի կեսերը, օրինակ՝ Աթաբեկյանների մելիքությունը Ջրաբերդում՝ մինչև 1854թ.:
3. Ի՞նչ դեր է խաղացել Գանձասարի կաթողիկոսությունը հայ ազատագրական շարժման պատմության մեջ:
Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների օրոք, դարձել էր Արցախի հայ մելիքների և բնակչության պայքարի կենտրոնը իսլամական պետությունների դեմ: Այն ղեկավարում էր 18-րդ դարի առաջին քառորդի ազգային-ազատագրական շարժումը, ինչպես նաև ծառայել է որպես հոգևոր և քաղաքական կենտրոն։