Իրավունքի նորմերի կառուցվածքներ, տեսակներ

Իրավունքի նորմերի կառուցվածքը․ հիպոթեզ, դիսպոզիցիա, սանկցիա

Իրավունքի նորմերը բաղկացած են երեք հիմնական տարրերից՝ հիպոթեզ, դիսպոզիցիա և սանկցիա։ Սրանք միասին ձևավորում են իրավական նորմի կառուցվածքը, որոնք կարգավորում են մարդու վարքագիծը:

Հիպոթեզ – Այն պայմաններն է, որոնց դեպքում իրավական նորմը սկսում է գործել: Հիպոթեզը նկարագրում է, թե ինչպիսի իրավիճակներում պետք է կիրառվի տվյալ իրավական նորմը: Օրինակ՝ «եթե անձը 18 տարեկան է» պայմանը հիպոթեզ է, որը կիրառելի է, երբ որոշակի գործողությունների կամ պարտավորությունների ժամանակ գործ ունենք անձի տարիքի հետ։

Դիսպոզիցիա – Իրավական նորմի հիմնական բաղադրիչն է, որը սահմանում է՝ ինչպիսի վարքագիծը պետք է լինի հիպոթեզի պայմանների առկայության դեպքում: Դիսպոզիցիան ուղղակիորեն կարգավորում է վարքը, ասելով, թե ինչ պետք է անել կամ չանել:

Սանկցիա – Սահմանում է այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ, եթե խախտվեն դիսպոզիցիայում նշված վարքագծային պահանջները: Սանկցիան որոշում է իրավական պատասխանատվությունը կամ պատժի տեսակը իրավախախտման համար:

    Իրավունքի նորմերի տեսակները․ իրավապահպան, կարգավորիչ

    Իրավունքի նորմերը բաժանվում են երկու հիմնական տեսակի՝ կարգավորիչ և իրավապահպան:

    Կարգավորիչ նորմեր՝ կարգավորում են մարդկանց իրավունքներն ու պարտականությունները հասարակական հարաբերություններում:

    Իրավապահպան նորմեր՝ ուղղված են խախտումների կանխարգելմանը և պատժի կիրառմանը իրավախախտումների դեպքում:

      Պետական հարկադրանք

      ՀՀ Սահմանադրություն Գլուխ 2, հդվ, 25-46;

      Ընտրել 5 հոդված, ներկայացնել օրենքների կառուցվածքը, նորմերի տեսակները։

      Հոդված 35.Ամուսնանալու ազատությունը

      1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
      2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:
      3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է ամուսնության տարիքի հասած կանանց և տղամարդկանց:
      Դիսպոզիցիա — Կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն:
      Սանկցիա — Եթե ամուսնության տարիքին չհասած կինը կամ տղամարդը ամուսնանում են, նրանք կարող են պատժվել օրենքով սահմանված կարգով:

      Հոդված 37.Երեխայի իրավունքները

      1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
      2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
      3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
      4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է երեխաներին:
      Դիսպոզիցիա — Երեխան իրավունք ունի ծնողների հետ անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանել:
      Սանկցիա — Երեխայի իրավունքների խախտման դեպքում անձնավորությունը պատժվում է օրենքով սահմանված կարգով: Օրինակ՝ սահմանափակվում է շփման իրավունքը երեխայի հետ:

      Հոդված 39.Մարդու ազատ գործելու իրավունքը

      Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Այս օրենքը վերաբերվում է բոլոր անձանց:
      Դիսպոզիցիա — Մարդն իրավունք ունի անել այն ամենը, ինչը չի խախտում ուրիշների իրավունքները:
      Սանկցիա — Եթե մարդը խախտում է օրենքները և շրջապատի իրավունքները, նա պետք է պատժվի օրենքով սահմանված կարգով: Օրինակ՝ կարող է տուգանվել, ազատազրկվել:

      Հոդված 43.Ստեղծագործության ազատությունը

      Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Այս օրենքը վերաբերվում է գրական, գեղարվեստական, գիտական, տեխնիկական ստեղծագործությամբ զբաղվող անձանց:
      Դիսպոզիցիա — Ամեն մարդ ունի իրավունք և ազատություն գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ուղիներով ստեղծագործելու:
      Սանկցիա — մարդու՝ ազատ ստեղծագործելու իրավունքը խախտելիս կարելի է ստանալ օրենքով սահմանված պատիժ՝ տուգանք, ազատազրկում և այլն:

      Հոդված 29.Խտրականության արգելքը

      Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

      Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է:
      Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է բոլոր էթնիկական, կրոնական և այլ խմբավորումներին:
      Դիսպոզիցիա — Մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց պատկանելիությունը վերը նշված խմբերին և խտրականությանը չհանդիպել:
      Սանկցիա — Եթե նշված մարդկանց խմբերը հանդիպում են խտրականությանը ինչ-որ անձից, այդ անձը պետք է պատճվի իրավական նորմերով՝ նրան կարող են տուգանել, ազատազրկել և այլ ձևերով պատժել:

      Ինչ է իրավունքը

      Իրավունք հասկացությունը

      Պետության կողմից սահմանվող ու պաշտպանվող և հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմաների ամբողջությունը կոչվում է իրավունք, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքն ու շահերը:

      Իրավունքի հիմքերը

      Մարդու իրավունքները հիմնված են փիլիսոփայական, իրավական և էթիկական սկզբունքների վրա: Այս իրավունքները հիմնված են բոլոր մարդկանց արժանապատվության և հավասարության հավատի վրա, որն արտացոլված է առանցքային փաստաթղթերում, ինչպիսին է 1948թ.-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն ուրվագծում է տարբեր իրավունքներ՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական, և ընդգծում է դրանց փոխկապակցվածությունը:

      Իրավունքի նորմեր

      Մարդու իրավունքների նորմերը հիմնական չափորոշիչներ են, որոնք ապահովում են յուրաքանչյուրի հիմնարար ազատությունները: Դրանք խմբավորված են քաղաքացիական և քաղաքական իրավունքների, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և կոլեկտիվ իրավունքների: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կարևոր փաստաթուղթ է, որն ուրվագծում է այս իրավունքները, ինչպես օրինակ՝ կյանքի և կրթության իրավունքը: Այն ձևավորել է միջազգային օրենքներն ու ազգային սահմանադրությունները:

      Դ-Տ-Թ ուղղագրություն

      Դ-Տ-Թ

      Մերթընդմերթ, լուրթ, խրթին — բարդ, պարթև — հսկա, պարթևահասակ, գավիթ — եկեղեցու նախասրահ, գավթապահ, գմփեթարդ — գմբեթի արդ(ձև) ունեցող, արդուկ — արդ+ուկ, հարթուկ — հարթ+ուկ (խսկց.), բոթ — վատ լուր, բոթաբեր — վատ լուր բերող, գայթել — սայթաքել, հուռթի — բերրի, շողոքորթ , քրթմնջալ, քրթմնջյուն, ութսուն, վաթսուն, փթթել — ծաղկել, կթղա — բաժակ, սեթևեթե — նազել, սկյութ — Սև ծովի ափին, ապրող քոչվոր ցեղ, հետևորդ — գործի շարունակող, հետնորդ — սերունդ, նյարդ, լյարդ, հունդ — հատիկ, որդան կարմիր, բրդել, բրդուճ, գդալ, անհավուրդ — անկուշտ, նշդար -, բույս, խայտաճամուկ — գույնզգույն, պատիր — կեղծ, տաղտուկ — ձանձրույթ, տաղտկալի, ձանձրալի, փտել, անփուտ — չմաշվող, փտաղտ, խախուտ, խախտել, ապուխտ — բաստուրմա, խոզապուխտ — վետչինա, սպրտել — սխալվել, մտրուկ — ձիու քուռակ, որթ -, խաղողի վազ, որթատունկ, որթակորոր, երդիկ, գթալ — խղճալ, որոգայթ — թակարդ, անութ — թևատակի փոսիկ, անթացուպ — գավազան, հենակ, ակութ — փոքր թոնիր, վիթն — կխտար, այծյամ, քողտիկ — տնակ, հտպիտ, աղոտ — աղ քսած, ոչ պարզ, աշխետ — բոցագույն ձի, բիրտ — կոպիտ, գրտնակ, զարտուղի — թեք ճանապարհ, ժանտ — դաժան, խրտնել — վախենալ, կրտսեր — փոքր, նշտար — վիրաբուժական դանակ, երրորդ, չորրորդ, սաղարթ — տերև, սփրթնել — գունատվել, փութալ — շտապել, փութկոտ:

      «‎Միրհավ» վերլուծություն

      «‎Միրհավ» պատմվածքը սիրո պատմության մասին է, որը վատ ավարտ ունեցավ: Սոնան և Դիլանը մանկության ընկերներ էին և իրար սիրում էին, սակայն աղջկան ամուսնացրեցին ուրիշի հետ՝ փողի համար:
      Սոնան դավաճանեց իր ամուսնուն, որպեսզի ժամանակ անցկացնի Դիլանի հետ, ինչը ուրիշ դեպքերում ես միշտ քննադատում եմ, սակայն այս պատմությունը և սերը այդ երկուսի միջև ինձ չեն թողնում դա անել: Սոնան միշտ սիրել էր Դիլանին, սակայն հարկադրված ամուսնությունից հետո փորձեց կորցնել զգացմունքները՝ Դիլանից հեռանալով և խուսափելով, սակայն հիշողությունները և անմար սերը նրան չէին թողնում դա անել: Նա հետ եկավ Դիլանի մոտ մի վերջին անգամ, որից հետո այլևս չմոտեցավ՝ հասկանալով, թե ինչ ամոթանալի բան էր արել: Սակայն ես նույնիսկ չեմ կարծում, որ Սոնայի ամուսինը նրան սիրում էր, քանի որ գտավ նրան փոխարինող և հոգ չտարավ նրա գերեզմանի մասին:

      Բակունցը սիրում էր իր պատմվածքներում մարդու և բնության միջև համեմատություններ անել, ինչպես և արեց այստեղ:

      Դիլանի՝ միրհավին կրակելու և հետո անտառապահի կողմից բռնվելու դրվագը կարծես խորհրդանշում է նրա և Սոնայի հարաբերությունները և դրանց բարդությունը:

      Միրհավը, իմ կարծիքով, խորհրդանշում է Սոնային, իսկ անտառապահը՝ Սոնայի ծնողներին, հասարակության կարծիքը և մեղքի զգացումը: Դիլանը փորձեց նորից Սոնայի հետ լինել, ինչպես փորձեց մոտենալ միրհավին և բռնել նրան: Սակայն ուրիշները և նրանց կարծիքը խանգարեցին դրան, ինչը խորհրանշում է անտառապահը և նրա շունը: Եվ չհասցնելով ստանալ Սոնային, Սոնան հեռացավ, անհետացավ Դիլանի կյանքից, ինչպես և միրհավը թռավ Դիլանի ձեռքերից: Ինձ թվում է այն պահը, երբ նկարագրվում է, թե ինչպես միրհավի թռիչքի ժամանակ Դիլանը հասցրեց միայն կպնել դրա փետուրներին և զգալ տաքությունը պատկերում է հնձանի մոտի դրվագը Սոնայի և Դիլանի միջև: Այդ ժանակակ Դիլանը նույնպես զգաց Սոնայի տաքությունը, սակայն միայն մի պահ, իսկ հետո Սոնան սկսեց նրանից խուսափել և այդպես հեռացավ Դիլանից:
      Անտառապահը, երբ բռնեց Դիլանին, մտրակեց նրան, ինչը կարող է խորհրդանշել այն ցավը, որը Դիլանը զգաց, երբ Սոնային ստիպեցին իրենից հեռանալ: Կամ նաև զարկը կարող է նշանակել Դիլանի՝ իրականություն հետ գալը և հասկանալը, որ նա երբեք չի կարողանա Սոնայի հետ լինել: Միրհավի՝ ետևում թողած փետուրները ցույց են տալիս Սոնայի հանդեպ սերը և սիրելի հիշողությունները, որոնք մնացին Դիլան Դայի մեջ մինչև կյանքի վերջ, չնայած նրա հեռանալուն: Միրհավները նման են Սոնային՝ նրանք նույնպես շատ զգույշ են և համեստ, սակայն վառ են և գրավիչ:
      Ոչ ոք Սոնայի մասին այդքան չէր մտածում, ինչքան Դիլանը: Սոնայի տեղը կարճ ժամանակում ուրիշին ամուսնացրեցին նույն տղամարդու հետ, իսկ նրա գերեզմանը մամռապատ էր դարձել, թեքված էր և հողի մեջ կորած:

      Հասարակության ակնկալիքների ծանրությունը և ընտանիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը ստիպեցին Սոնային դժվար որոշում կայացնել Դիլանից հեռու մնալու՝ չնայած իր զգացմունքներին: Ստեղծագործությունը պատկերում է այդ ժամանակաշրջանի ակնկալիքները երիտասարդ աղջիկներից և թե ինչպես նրանց ընտանիքների համար ավելի կարևոր էր ընտանիքի պատիվը, հպարտությունը և իրենց մասին կարծիքը, քան սեփական երեխան և նրա որոշումները:

      Իմ միջավայրը

      Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:

      Իմ միջավայրը՝ Երևանը, շատ աղտոտված է: Օդը այստեղ աղտոտված է շինարարության, մեքենաների պատճառով: Շինարարական նորմերը լավ չեն պահպանվում՝ շինարարական աղբը ժամանակին չեն հանում, իսկ շինանյութերը չեն պահպանում փակ վիճակում, ինչի պատճառով փոշին տարածվում է քաղաքով մեկ: Մարդիկ աղբը շատ են թափում փողոցներում: Ջրամատակարարման ենթակառուցվածքը հին է և շատերը կասկածում են ծորակից խմել: Լուսային աղտոտումը Երևանում մեծ է, քանի որ շատացել են գովազդները, ճանապարհային լույսերը և այլն: Այդ պատճառով երկնքում աստղեր համարյա չեն երևում: Նաև վերջերս շատացել է աղմուկը քաղաքում՝ շինարարության և տրանսպորտի պատճառով:

      Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

      Ես շատ հաճախ եմ զգում, որ շատ աղտոտված օդ եմ շնչում: Կամ դասերի ժամանակ մեկ-մեկ շատ աղմկոտ է լինում և ես սկսում եմ շեղվել: Ես իմ մեջ չեմ նկատում ուրիշ առաձնակի դրսևորումներ, բայց ինձ թվում է, որ դրանք կան: Մեր օրգանիզմները սովոր են այսպիսի շրջապատին, այդ պատճառով տարբերություն շատ չի զգացվում:

      Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրջակա միջավայրի հետ

      Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն: