Իրավունքի համակարգը և դրա տարրերը

Իրավունքի համակարգը և դրա տարրերը

Համակարգը մասերից (տարրերից) բաղկացած որոշակի ամբողջական երևույթ է: Իրավունքը՝ որպես երևույթ, ևս համակարգ է և որպես ամբողջական կազմավորում՝ ընդգրկում է տվյալ պետության իրավունքի բոլոր նորմերը: Իրավունքի համակարգին բնորոշ են այն կազմող իրավունքի նորմերի միասնությունը և համաձայնեցվածությունը, ինչպես նաև տարբերակումը տարրերի: Իրավունքի համակարգի հիմնական տարրերն են իրավական նորմերը, իրավական ինստիտուտը և իրավունքի ճյուղերը:

Իրավունքի ճյուղ, իրավունքի կարգավորման առարկա, իրավունքի կարգավորման մեթոդ

Իրավունքի ճյուղն իրավական նորմերի համակցություն է, որն իրավունքի համակարգի ինքնուրույն մաս է և կարգավորում է որակապես միասեռ հասարակական հարաբերությունների ոլորտ՝ իրեն հատուկ մեթոդով: Իրավունքի յուրաքանչյուր ճյուղ միավորում է այնպիսի իրավական նորմեր, որոնք կարգավորում են հասարակական հարաբերությունների որակապես որոշակի տեսակ:

Իրավական կարգավորման առարկան դա իրավական կարգավորման տիրույթում գտնվող հասարակական հարաբերությունները կազմում են իրավական կարգավորման առարկան:

Իրավական կարգավորման մեթոդը եղանակների, հնարքների համակցություն է, որոնցով իրավունքն ազդում է որոշակի ոլորտի հասարակական հարաբերությունների վրա: Իրավունքի յուրաքանչյուր ճյուղին բնորոշ է իր կարգավորման մեթոդը: Կան իրավական կարգավորման երկու հակադիր մեթոդներ՝ ինքնավարության և հրամայողական:

Իրավունքի ինստիտուտ, հանրային և մասնավոր իրավունք, նյութական և վարույթային իրավունք։

Իրավական ինստիտուտն իրավունքի ճյուղի առանձնացված մասն է և կարգավորում է միասեռ հասարակական հարաբերությունների որոշակի կողմ:

Ցանկացած երկրի իրավունքի նորմերը կարգավորում են երկու տեսակի շահեր՝ հանրային և մասնավոր: Հանրային իրավունքը ապահովում է հասարակության, պետության շահերը, իսկ մասնավորը՝ մասնավոր անձանց շահերն ու հարաբերությունները:

Նյութական նորմերը կարգավորում են հասարակական կյանքի անձանց միջև առկա հարաբերությունները: Վարույթային նորմերը սահմանում են իրավական վեճերի լուծման, հանցագործությունների քննության և դատավարության կարգը:

Թողնել մեկնաբանություն