
Ուրբաթ օրը մենք մի փոքր խմբով գնացինք Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոն՝ <<Էդիպ>> անվանմամբ ներկայացմանը: Մինչ այդ մենք դասարանում ուսումնասիրել էինք Էդիպ արքայի պատմությունը և նրա կյանքը, ինչի մասին կարելի է կարդալ այստեղ:
Չնայած նրան, որ ներկայացմանը խաղում էր միայն մեկ մարդ, այն մեկ է հետաքրքիր էր դիտել և իմանալ նոր մանրամասներ Էդիպ արքայի կյանքի և իր հայտնի ողբերգության մասին: Դերասանուհին լավ էր խաղում և կարծես լրիվ մտել էր իր դերի մեջ: Նա մե՛կ մի մարդու էր փոխակերպվում և պատմում նրա տեսանկյունից, մե՛կ ուրիշ: Ես առաջին անգամ էի տեսնում մոնոներկայացման ժանրը, որը, չնայած մի քանի դերասաններով ներկայացումից ավելի դժվար է, բայց ինձ ուշագրավ թվաց։