Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները Հայաստանի ազատագրական հետանկարի տեսակետից

18-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները դիտարկե՛ք Հայաստանի ազատագրական հետանկարի տեսակետից։ Հիմնավորե՛ք ձեր տեսակետները։

Հայերը, ովքեր հալածվում էին մահմեդականների կողմից, հույս ունեին, որ Ռուսաստանում ավելի շատ ազատություններ կունենան և, ամենակարևորը, անկախություն կստանան: Նրանք ցանկանում էին Ռուսաստանի օգնությամբ ազատագրել Հայաստանը: Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով, Արևելյան Հայաստանի ժողովուրդը պաշտպանվեց ձուլման և բնաջնջման վտանգներից, ստացավ կյանքի և գույքի անվտանգություն: Արևելյան Հայաստանը դարձավ հայերի համար ապահով կենտրոն, բայց նրանք ազատություն չստացան, չնայած մեծ զոհաբերություններին՝ Ռուսաստանի համար: Հայ ժողովուրդը և նրա պատմական հողերը Ռուսաստանը դիտում էր, որպես Օսմանյան կայսրության հետ փոխանակման կամ զիջման միջոց:

Թողնել մեկնաբանություն