Էկոտուրիզմ Ավստրալիայում

Ինչ է էկոտուրիզմը

Էկոտուրիզմը էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության տեսակ է, որը կենտրոնանում է շրջակա միջավայրը պաշտպանող և հարգող բնական տարածքների ուսումնասիրության վրա: Այսպես մարդիկ ճանապարհորդում են առանց բնությանը, մարդկանց կամ կենդանիներին վնաս պատճառելու:

Էկոլոգիապես մաքուր սովորություններն իսկապես կարևոր են էկոտուրիզմում: Շատ զբաղված զբոսաշրջային վայրեր հաճախ ընտրում են սովորական թափոնների համակարգեր կամ կենտրոնանում են շրջակա միջավայրի շահույթի վրա: Սակայն էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության վայրերում ներառում են թափոնների ճիշտ կառավարումը, այլընտրանքային վառելիքի կամ էներգիայի օգտագործումը և նույնիսկ փխրուն տարածքներում զբոսաշրջության սահմանափակումը: Այս բոլոր գործողությունները օգնում են խնայել ռեսուրսները և պահպանել բնությունը մաքուր և չաղտոտված, ինչը ավելի լավ է կենդանիների, մարդկանց և մոլորակի համար:

Էկոտուրերը Ավստրալիայում

Ավստրալիան աչքի է ընկնում իր սքանչելի լանդշաֆտներով, եզակի վայրի բնությամբ և հարուստ մշակութային պատմությամբ: Խորդուբորդ ծայրամասից մինչև փարթամ անձրևային անտառներ՝ այս երկիրը լի է ուսումնասիրելու և բացահայտելու բնական գեղեցկությամբ։

1. Դեյնթրի անձրևային անտառ

Այն աշխարհի ամենահին շարունակաբար գոյատևող անձրևային անտառն է, որը համարվում է 165 միլիոնից ավել տարեկան:

Ավստրալիայի՝ Պանգեա սուպերմայրցամաքից բաժանվելուց հետո 40 միլիոն տարվա ընթացքում հիմնականում ծածկված էր անձրևային անտառներով: Կլիմայի չորանալուց անձրևային անտառները կրճատվեցին և միայն փոքր շրջանները մնացին ծածկված, որոնցից մեկը Դեյնթրին է։

Էկոտուրիզմն այստեղի այցելուներին թույլ է տալիս լավ ուսումնասիրել միջավայրը: Դեպի Դեյնթրի շրջագայությունները ներառում են անտառի միջով քայլելը, կենդանիների բազմազան տեսակների փնտրելը, կոկորդիլոսների դիտումը, գետում լողալը և կրթական ծրագրերի մասնակցությունը:

Այստեղ պարունակվող բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը ներառում է շատ հազվագյուտ տեսակներ, օրինակ՝ Հարավային Կասուարի, Դեյնթրի գետի մատղաշ պոզում, մուշկի առնետ-կենգուրու: Լինելով Ավստրալիայի ընդհանուր ցամաքի ընդամենը 0,2%-ի սահմաններում, այստեղ են բնակվում Ավստրալիայի գորտերի, սողունների և մարսոպների 30%-ը, չղջիկների և թիթեռների տեսակների 90%-ը և թռչունների տեսակների 18%-ը:

Այստեղ տարեկան գալիս են 400 000-ից ավել զբոսաշրջիկ, ինչը շատ լավ է ազդում տնտեսության, ենթակառուցվածքի վրա և զարգացնում Ավստրալիան: Նաև այստեղ ապրում են բնիկ մարդիկ, ում մշակույթը և ապրելաձևը շատերին է հետաքրքրում այստեղ գալիս:

2. Մեծ Արգելախութ

Մեծ արգելախութը հետաքրքիր ու գեղեցիկ տեղ է Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափին: Այն ունի կորալային խութերի մեծ բազմազանություն՝ 400 տեսակի կորալ, 1500 տեսակի ձուկ և 4000 տեսակի փափկամարմին: Արգելախուտը կարևոր է նաև գիտական տեսակետից, քանի որ այնտեղ ապրում են ոչնչանալուն ենթակա տեսակներ, ինչպիսիք են դուգոնգը («ծովային կով») և խոշոր կանաչ կրիան:

Այն ավելի մեծ է, քան Չինական Մեծ պատը, համարվում է կենդանի ամենամեծ համակարգը և տիեզերքից տեսանելի միակ կենդանի արարածը երկրի վրա:

Մեծ Արգելախութի շրջայցի ընթացքում կարող եք ուսումնասիրել երկու արտաքին խութերի տարածքներ և վայելել սնորկլինգ և սուզում:

Այստեղ տարեկան գալիս են 2մլն-ից ավել զբոսաշրջիկ, ինչը շատ լավ է ազդում տնտեսության, ենթակառուցվածքի վրա և զարգացնում Ավստրալիան:

3. Կակադու ազգային պարկ

Կակադու ազգային պարկը մեծ բնական և մշակութային արժեքներ ունի։ Կակադուն ավելի քան 50,000 տարի եղել է աբորիգենների տուն, և հիմա լայնածավալ ժայռային արվեստի վայրերի աշխարհի ամենամեծ կենտրոններից մեկն է: Որոշ նկարներ ունեն մինչև 20,000 տարվա հնություն: Կակադուի ժայռային արվեստը պատկերում է մարդկային քաղաքակրթությունը սառցե դարաշրջանից առաջ, ցույց տալով բնիկ ժողովրդի որսի, հավաքման և ծեսերի մանրամասները: Սա շատ զբոսաշրջիկ է բերում այս պարկ:

Կակադուն՝ Ավստրալիայի ամենամեծ ազգային պարկը, ունի շատ էկոհամակարգեր, ներառյալ սավաննա անտառները, ջրհեղեղները, մանգրերը և մուսոնային անտառները:

Այստեղ զբոսաշրջիկները կարող են ուղղակի ուսումնասիրել, նաև նավարկել գետով և ուղղաթիռով թռիչք կատարել՝ տեսնելու պարկը ամբողջությամբ:

Այս այգին տարեկան այցելում են 200,000 մարդուց ավել: Զբոսաշրջիկների մեծ ծավալը բարելավել է և դեռ շարունակում է Ավստրալիայի տնտեսական, սոցիալական և մշակութային լանդշաֆտը:


Ավստալիայում տարեկան 7 միլիոնից ավել տուրիստ է գալիս, ինչը միայն լավն է բերում Ավստրալիային՝ մեծացնում է տնտեսական ակտիվությունը, բարձրացնում է տեղական բիզնեսի պահանջարկը` ստեղծելով աշխատատեղեր, ավելացնելով եկամուտը: Վերջին տարիներին զբոսաշրջությունը զգալիորեն խթանել է Ավստրալիայի տնտեսությունը: Զբոսաշրջությունից տարեկան եկամուտը բերում է շուրջ 40-50 միլիարդ դոլարի եկամուտ, որը հիմնականում պայմանավորված է ներքին զբոսաշրջությամբ: Այս եկամուտը ուղղակիորեն աջակցում է տարբեր ոլորտներին, ներառյալ հյուրընկալությունը, տրանսպորտը և տեղական բիզնեսը: Չնայած էկոտուրիզմի բերած եկամուտը հայտնի չէ, այն արագ զարգանում է և ավելի մեծ տեղ է գրավելու տուրիզմում, քանի հիմա:

Վերջին 10 տարում ավստրալացիների մոտ բնության վրա հիմնված գործունեությունը ունեցել է պահանջարկի ընդհանուր աճ 47%-ով: Որոշ զբաղմունքներ աճել են գրեթե 70-80%-ով, օրինակ՝ անձրևային անտառներով քայլելը և ազգային պարկեր այցելելը, և մոտ 50%-ով ավելի շատ մարդիկ վայելում են Ավստրալիայի ցնցող հիանալի դրսում:

Թողնել մեկնաբանություն