Գլուխկոտրուկներ

Թեմա՝ գլուխկոտրուկներ
Լրացնել խաչբառը։

  • Քանի՞ եռանկյուն է պատկերված նկարում։
    Պատ․՝ 16
  • Ո՞ր գնդակը պետք է պատկերված լինի դատարկ տեղում։
    Պատ․՝ կապույտ
  • Տրված 9 կետերը միացնել 4 ուղղով առանց ձեռքը թղթից կտրելու։
  • Ո՞ր գույնի եռանկյունը պետք է հանել, որպեսզի  եռանկյունները առանձնանան։
    Պատ․՝ կապույտ
  • Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ փուչիկներ։ Երբ նետև դիպչում է փուչկիկին փուչիկը պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն ուղղությամբ։ Քանի՞ փուչիկի նետը չի դիպչել։
    Պատ․՝ 3
  • 18 լուցկիներից 2–ը տեղափոխեք այնպես, որ լուցկու հատիկները 8 եռանկյան փոխարեն 6 եռանկյուն կազմեն։ Անհրաժեշտ է ստանալ միայն եռանկյուն պատկերներ՝ առանց ազատ «կախված» լուցկու հատիկի։

Assignments for 29.11.24

Destination C1 slides 15-17 , es-es E, G, H Topic Vocabulary

E. Match to make sentences.

  1. I’m going to have to mull this — D. over for a while before I make a final decision.
  2. Detectives are still trying to piece — A. together exactly what happened that evening.
  3. It took him a very long time to take — B. in the fact that he’d never see her again.
  4. Tell us how you hit — C. up a briliant excuse to tell Rachel.
  5. It took us ages to figure — F. out how to get everyone to the sports centre without Phil knowing.
  6. I’ve just thought — G. upon such a great idea for a website.
  7. I’m not sure we’ve thought — E. this through properly yet.

G. Phrasal verbs with out, such as puzzle out, are often connected to the idea of finding information. Which of these phrasal verbs with out are also connected to this idea?

  1. Did you find out what time the parents’ meeting is? Connected
  2. I’ve been checking out whether it’s better to go by a ferry or a plane. Connected
  3. Susie reckons she’s sussed out a great way to get into the club for free. Connected
  4. We all piled out into the playground. Not connected
  5. I can’t figure out how to change my password. Connected
  6. The band were completely drowned out by the screaming fans. Not connected
  7. I’m going to sound Bob out about his investing company. Connected
  8. Two essays really do stand out from the rest. Not connected
  9. Jan’s good at keeping secrets, so you’ll have to worm it out of her! Connected
  10. None of us could fathom out why the experiment wasn’t working. Connected

H. Write one word in each gap.

  1. Jim seems to be under the misapprehension that tomorrow’s a holiday. It isn’t.
  2. These findings cast doubt any previous research done in this field.
  3. This photo’s a little out of focus, but you can still see their faces.
  4. Look on the bright side — it’s nearly the end of term.
  5. I’m not against animal testing in principle.
  6. I think I’ll always associate this song with our holiday in Majorca.
  7. You have to bear in mind that there’ll be quite a few children there.
  8. Where did Susan’s belief of reincarnation come from?
  9. Dad said that my borrowing the car tonight was out of the question.
  10. Hearing the news about Caroline put my small problems into perspective.
  11. What’s the best course of action from you point of view?
  12. You were hired on the basis that you would be able to work on Sundays.
  13. On balance, I think the government’s doing a reasonable job.
  14. We haven’t taken Julie’s thoughts into account at all.
  15. In conclusion, I’d like to thank everyone who supported me during the early years.


Հարանուն բառեր Վարժություններ

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։

  1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
  2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
    վերջին հատորը։
  3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
  4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
  8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

Վարժություն 2։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։

Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի

Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

փաթիլ — կաթիլ
հողից — կողից
հասկահանի — հասկանալի
տակ — խակ
գրգիռ — թրթիռ — հրթիռ
սեզ — դեզ — հեզ
ձորում — ծորում
դռան — նռան

Սելեն տարրի նշանակությունը

Տարրի շրջանառությունը; Արդյո՞ք ազդում է մարդու վրա; Ի՞նչ կլինի, եթե բացակայի կամ պակասի

Տարրի շրջանառություն

Սելենը կիսամետաղ է, որը կարող է գոյություն ունենալ երկու ձևով՝ որպես արծաթափայլ մետաղ կամ որպես կարմիր փոշի։

Սելենը հիմնականում հանդիպում է հազվագյուտ հանքանյութերում։ Դրա մեծ մասը գալիս է պղնձի մաքրման ժամանակ արտադրված անոդային ցեխից: Այս ցեխերը տաքացվում են սելենն անջատելու համար։

Սելենը հողում առաջանում է այնպիսի ապարների քայքայմամբ, որոնք պարունակում են սելեն: Օրգանական սելենը հիմնականում առաջանում է բույսերի քայքայման արդյունքում, որոնք կուտակում են սելեն:

Բույսերում սելենի կուտակումը կապված է շրջակա հողերում սելենի մակարդակի հետ:

Սելենը կա նաև ջրի մեջ։ Այն առաջանում է մթնոլորտային հանքավայրերից կամ հողի դրենաժից և ենթահողերից, որոնք հարուստ են սելենով: Շատ դեպքերում, բարձր մակարդակները պայմանավորված են գյուղատնտեսական հողատարածքներում սելեն պարունակող պարարտանյութերի օգտագործմամբ:

Կենդանիներից լինում է խոզի, տավարի, հնդկահավի, հավի մսի, ծովամթերքի և ձվի մեջ: Բույսերից լինում է ընկույզների, սերմերի, լոբու, ոլոռի, ոսպի և սոյայի մեջ:

Ազդեցությունը մարդու և կենդանիների վրա

Սելենը որոշ տեսակների, այդ թվում՝ մարդկանց համար էական տարր է։ Մեր մարմինը պարունակում է մոտ 14 միլիգրամ, իսկ մարդու մարմնի յուրաքանչյուր բջիջ պարունակում է ավելի քան մեկ միլիոն սելենի ատոմ:

Սելենը կարևոր դեր է խաղում բազմաթիվ կենսաբանական գործառույթներում, ինչպիսիք են վահանաձև գեղձի հորմոնների ձևավորումը, ԴՆԹ-ի սինթեզը, պտղաբերությունը և վերարտադրությունը: Սելենն օրգանիզմում կարող է դեր խաղալ քաղցկեղի կանխարգելման գործում: Սելենը, բացի E վիտամինից, նաև դեր ունի մկանների աշխատանքի մեջ՝ բարելավելով տոկունությունը և վերականգնումը և դանդաղեցնելով ծերացման գործընթացը:

Սելենը պաշտպանում է կենդանիներին քաղցկեղից, և այն վայրերում, որտեղ շատ սելեն կա, մարդիկ ավելի քիչ են դրանից մահանում: Շատ սելեն ունեցող վայրերում մարդիկ նաև ավելի քիչ են մահանում սրտի հիվանդություններից: Սելենը կարող է պաշտպանել երեխաներին սրտի անբավարարությունից, հատկապես այն շրջաններում, որտեղ սելենը շատ պակաս է:

Պակասի կամ բացակայության հետևանքներ

Սելենի պակասը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ կենդանիներում, ինչպես մկանային դիստրոֆիան, էքսուդատիվ դիաթեզը և դիետիկ հեպատոզը: Որոշ կենդանիների մոտ պակասը առաջացնում է սիրտ-անոթային խնդիրներ, արյան ճնշման փոփոխություն: Այսինքն սելենի բացակայությունը կբերեր նման խնդիրներ, բայց ավելի լուրջ ազդեցությամբ: Բուսական կյանքը նույնպես կվտանգվի, քանի որ որոշ բույսեր կախված են սելենից: Դա կարող է խանգարել նաև էկոհամակարգի հավասարակշռությանը:

Աղբյուրներ՝ 1, 2, 3

Կրթական հաստատությունների ցանկապատում

  • Իրավական հիմք
  • Քաղաքաշինական նորմերի պահպանում
  • Հարցի հասարակական հնչեղություն (զրույց ընտանիքում, շրջապատում)

ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ 7-ՐԴ ԿԵՏ, 31-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝
Բոլոր տեսակի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցապատման տարածքներում անհրաժեշտ է նախատեսել խաղային և տնտեսական գոտիներ` համապատասխան սահմանազատումով: Բնակելի համալիրներում կարճաժամկետ խնամքի խմբերում տարածքը կարող է փոխարինվել ցանկապատված բաց դարավանդով:

ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ 20-ՐԴ ԿԵՏ, 168-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝
Չնախատեսված ներթափանցումից և շփումներից պաշտպանվելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքը պետք է ցանկապատված լինի` նախագծային լուծումներին համապատասխան:

ՀՀՇՆ31-03.01-2014 «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ VI-ՐԴ ԿԵՏ, 41-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝ Հանրակրթական հաստատությունների տարածքները (հողամասերը) իրենց ողջ պարագծով պետք է ցանկապատված լինեն։ Ցանկապատի բարձրությունը ընդունել ոչ պակաս 1,5 մ։ Այն պետք է արգելի աշակերտների ազատ ելքը փողոցի բանուկ հատված։ 

ՍՆ 441-72* — Ցուցումներ ձեռնարկությունների, շենքերի և կառուցվածքների հարթակների և տեղամասերի ցանկապատերի նախագծման 9-րդ և 10-րդ կետեր՝
9. Միջնակարգ դպրոցներ և մասնագիտական դպրոցներ — Պողպատե ցանց (միկրոշրջաններում գտնվող տարածքների ցանկապատ) 1.2մ
10. Մսուր-մանկապարտեզ — Պողպատե ցանց կամ երկաթբետոնե վանդակ 1.6մ

Հարցի հասարակական հնչեղություն

Ես մի քանի մարդու այս հարցը ուղղեցի և կեսից շատը կարծում են, որ ուսումնական հաստատությունները, հատկապես մանկապարտեզները և դպրոցները պետք է ցանկապատել՝ երեխաների անվտանգության համար:

Աղբյուր՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=118295
https://files.stroyinf.ru/Data2/1/4294854/4294854767.pdf
https://www.arlis.am/documentview.aspx?docID=90000

Assignments for 25.11.24

Navigate Upper-Intermediate Watch the video La Belle Epoque and do the ex-es 3,4 slide 45
Navigate Upper-Intermediate Review slide 46, ex-es 1, 2a,3a, 5a

3. Read the questions. Then watch the video and find the answers.

  1. What are the people in the painting at the beginning of the video doing?
    The people at the beginning of the video are outside, dancing, talking and enjoying the peace and prosperity.
  2. What two flags are flying on top of the Academie Nationale de Musique?
    There are the flags of France and the Europian Union.
  3. How many hot-air balloons can you see at the 1900 World Fair?
    There are 2 hot-air balloons,.
  4. What famous statue is there a model of inside the Musee d’Orsay?
    Its the Statue of Liberty.
  5. What Italian city is the name of the metro station with a yellow sign?
    It’s named Rome.
  6. What is the name of the department store at the end?
    The name is Galeries Lafayette.

4. Watch again. Complete the summary.

Built to commemorate the hundredth anniversary of the French Revolution, the Eiffel Tower is 324 metres tall and, for more that 40 years, it was the tallest tower in the world.
At the 1900 World Fair, people were able to see some of the latest incventions, such as films in which, for the first time, people were talking. The World Fair also popularized ‘Art Nouveau’, a popular style of design.
The Musee d’Orsay was originally a train station and it was opened in 1900. It became a museum in 1986 and now contains many famous Belle Epoque paintings.
The underground metro also opened in 1900, on 19th of July, and is still used by nearly 1.4 billion passengers every year.

1. Complete the texts with the correct passive form of the verbs in brackets. In some cases, more than one tense may be possible.

The lives of millions of babies could be saved by a new invention from British student James Roberts. His low-cost inflatable incubator was designed specifically for use in developing world and it can be manufactured and transported for just $250. Incubators are usually priced at closer to $30,000.

Suncayr, which was invented by a Canadian team of engineers last year, will show you when you need to reapply your sunscreen. You just write or draw something on your skin with special pen, then put on your sunscreen. When you are no longer protected, the drawing will change colour, letting you know that it’s time for more sunscreen to be applied.

2a. Rewrite each sentence using the structure in brackets.

1. Someone stole my bag last year.
I had my bag stolen last year.
2. If I have a problem, I can easily find someone who will help me.
If I have a problem, I can easily get someone to help me.
3. I go to the hairdresser for a haircut every six weeks.
I get my haircut done every six weeks.
4. I don’t know how to decorate, so I always hire a decorator.
I don’t know how to decorate, so I always have a decorator to do it for me.
5. In the UK, you have to get a mechanic to check your car every twelve months.
In the UK, you have to have your car checked every twelve months.
6. I’m very persuasive. I can usually make someone change their mind.
I’m very persuasive. I can usually get someone to change their mind.

3a. Underline the word which is different from the others.

1. control, fix, attach, stick
2. place, put, position, protect
3. monitor, generate, measure, check
4. reduse, enlarge, treat, increase
5. fix, generate, recharge, power

5a. Complete the sentences with the correct word from the box, in the correct form.

1. It was so quiet in the classroom that you could hear people breathing.
2. I am always losing my keys. I need to tie them to my handbag or something.
3. I couldn’t control myself any more and burst out laughing.
4. The accident wasn’t my fault, the other driver should have kept further away from me.
5. His problems at home seem to be affecting his work.

Ազատագրական պայքարի զինված փուլը․ Հայդուկային շարժում

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայ ֆիդայական կամ հայդուկային շարժումը։ Ովքե՞ր էին հայդուկները։ Հայդուկային շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ կան։

Այս ժամանակաշրջանը հայտնի է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի կարևոր փուլ, երբ Օսմանյան կայսրությունն հանգեցրեց զինված դիմադրության։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի բնորոշ ձևերից մեկը հայդուկյան կամ ֆիդայական շարժումներն էին։ Հայդուկները այն մարդիկ էին, որոնք օսմանյան լծից հալածված թողնում էին տուն ու տեղ, ապրում սարերում կամ անտառներում և խմբեր կազմելով վրեժխնդիր էին լինում թշնամիներից։ Նրանք պայքարում էին հայ ժողովրդի ազատության համար։
Հայդուկյան շարժումը Արևմտյան Հայաստանում առաջ է եկել տատերայնորեն՝ կուսակցությունների ստեղծումից առաջ։

Հայդուկային շարժման ծագման վերաբերյալ տեսակետները հիմնականում կապված են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական և ազգային-քաղաքական ճնշումների հետ։ Մի տեսակետով՝ այն ձևավորվեց որպես ինքնապաշտպանություն Օսմանյան կայսրությունում ճնշումների պայմաններում, մյուսով՝ դա սոցիալ-տնտեսական պայքար էր հողի և ազատության համար։ Քաղաքական տեսակետը շեշտում է կուսակցությունների աջակցությունն ու միջազգային ազատագրական շարժումների ազդեցությունը։

  • Որտե՞ղ և ե՞րբ են հանդես եկել ֆիդայական առաջին խմբերը։ Ներկայացրե՛ք հայդուկների գործունեությունը 1880- ական թթ․։

Ֆիդայական առաջին խմբերը հանդես են եկել 1880-ական թթ. կեսերին: Նրանք ժողովրդական վրիժառուներ էին, որոնք գործում էին Արևմտյան Հայաստանում:

Հայդուկները հաճախ ներկայանում էին որպես քրդեր, որպեսզի խուսափեն հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների հնարավոր հարձակումներից։ Նրանք միանում էին քրդական հակակառավարական ջոկատների կազմին, որոնք կոչվում էին «չելլոներ»։ Այսպես հայդուկները փորձում էին համագործակցել քրդերի հետ և միաժամանակ ապահով մնալ թուրքական վերահսկողությունից։ Սա նաև օգնում էր նրանց ավելի ազատորեն շարունակել իրենց պայքարը։

  • Ե՞րբ և ինչու՞ վերելք ապրեց շարժումը։ Ովքե՞ր էին նշանավոր հայդուկապետերը․ ի՞նչ գիտեք նրանց մասին։ Ուրիշ ի՞նչ հայդուկներ են հայտնի ձեզ։

Շարժումը վերելք ապրեց հատկապես 1890-ական թթ.: Դա տեղի ունեցավ, քանի որ շարժումը ընկավ քաղաքական կուսակցությունների, նաև ՀՅԴ-ի հսկողության և ազդեցության տակ: Ուժեղ խմբեր էին ստեղծվել Վանում, Սասունում, Սեբաստիայում:

Այդ ժամանակաշրջանում նշանավոր են դառնում Աղբյուր Սերոբը, Մեծն Մուրադը, Հրայր Դժոխքը, Վազգենը, Գևորգ Չավուշը,Գուրգենը և այլն:

Աղբյուր Սերոբը, ում անունն է Սերոբ Վարդանյան, դառնում է ջոկատների հրամանատար և լավ կազմակերպել շատ գյուղերի ինքնապաշտպանությունը: Մի շարք մարտերում օգնել է հաղթանակ կրել և դարձել էր հայ ժողովրդի ազատարարի խորհրդանիշ:

Գևորդ Չավուշը սկբում Արամոյիջոկատում էր, հետո ղեկավարում էր Սասունի ինքնապաշտպանական մարտերը ուրիշների հետ, ինչից հետո միանում է Սերոբի և Հրայրի ջոկատներին:

Հրայր Դժոխքը, ում անունն է Արմենակ Ղազարյան: Նա շատ է աշխատել հայ-քրադական դաշինք ստեղծելու ուղղությամբ: Նրա կարծիքով օսմանյան բռնատիրությունից ազատագրումը միայն հնարավոր էր կայսրության բոլոր ժողովուրդների համագործակցությամբ: Հրայրը եղել էր Սասունի 1894թ. և 1904 թ. ապստամբությունների ղեկավարներից:

Անդրանիկ Օզանյանը սկզբում կռվել էր ուրիշ մարդկանց խմբերում, հետո միացել Սերոբին: Բշարե Խալիլին սպանելուց հետո Անդրանիկը շատ հայտնի դարձավ և մնաց ամենասիրված ժողովրդական հերոսներից մեկը:

  • Ի՞նչ դրսևորումներով է արտահայվել հայ ազգային կուսակցությունների և ֆիդայական շարժման կապը։ Ի՞նչ արդյունք ունեցավ Ս․ Կուկունյանի արշավանքը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել հայդուկային շարժումը։

Հայդուկային շարժումը 1890–ական թվականներից սերտորեն կապվում է ազգային կուսակցությունների գործունեության հետ։ ՀՅԴ գործիչները 1890 թ. սեպտեմբերին փորձում են համոզել Պետերբուրգի համալսարանի ուսանող Սարգիս Կուկունյանին հրաժարվելու իր 78–հոգանոց զինված ջոկատով Կարսի մարզից Արևմտյան Հայաստան անցնելու արկածախնդրական մտադրությունից։ Հայդուկների գործունեության անբաժան մասն է դառնում նաև Արևելյան Հայաստանից ու Պարսկահայքից զենքի
տեղափոխումն Արևմտյան Հայաստան: Զինատար խմբերի երթուղիներից մեկն անցնում էր նշանավոր Դերիկի վանքով։ Թավրիզում 1891 թ. դաշնակցության հիմնադրած «Խարիսխ» զինագործական արհեստանոցը վերածվում է զենքի արտադրության կարևոր կենտրոնի։
1890–ականների սկզբին հայդուկների մի մասը հարում էր հնչակյաններին ու դաշնակցությանը, մասամբ արմենականներին։ 1890–ական թթ. կեսերին հայդուկապետերի մեծ մասն արդեն դաշնակցական էր, հետևաբար ջոկատները հիմնականում գործում էին ՀՅԴ հովանու ներքո։

Սարգիս Կուկունյանի սեպտեմբերի 22–ին հայդուկամավորներն անցնում են ռուս թուրքական սահմանը, մարտի բռնվում թուրքերի ու քրդերի հետ, տալիս զոհեր, կրկին նահանջում ռուսական տարածք ընկնելով ռուս սահմանապահների ձեռքը։ Արշավանքը ձախողվում է, սակայն մեծ տպավորութուն է թողնում: Հատկանշական է, որ հայդուկների մեջ հավասարապես կային և՛ արևմտահայեր, և՛ արևելահայեր։ Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը միավորել էր հայ ժողովրդի երկու հատվածներին։
19դ․ վերջին հայդուկները կարևոր դեր կատարեցին հայկական կոտորածների ժամանակ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում:
Նրանց պայքարը վերջնական արդյունքի չհանգեցրեց. անհատական պարտիզանական կռիվներով հնարավոր չէր հասնել
ազգի ազատագրությանը։ Ֆիդայիների մեջ օրեցօր հասունանում էր համաժողովրդական ընդհանուր ապստամբության գաղափարը:

Համանուն բառեր

Բազուկ ֊ Իմ բազուկը սկսեց ցավալ։

Մայրիկը պատրաստեց բազուկով ճաշ։

Անարգել ֊ Կռվի ժամանակ նա սկսեց անարգել իմ մորը։

Նա քշում էր մեքենան անարգել։

Անձուկ ֊ Ձկնորսությունից հետո նա եկավ տուն անձուկ։

Միջանցքը անձուկ էր։

Անել ֊ Նա ինչ֊որ օգտակար բան անել էր ուզում։

Թվում էր, թե տունը անել էր։

Ժամ ֊ Ամեն կիրակի նա գնում է ժամ։

Թեստին տրամադրված մեկ ժամը շուտով կսպառվի։

Ակ ֊ Ավտոյի ակը թսկեց։

Նրա ակը սկսեց վատ տեսնել։

Բութ ֊ Դանակը բութ էր։

Իր բութ մատը ջարդվել էր։

Վարել ֊ Նա դասերը շատ հետաքրքիր էր վարում։

Մեքենա վարելը հեշտ չէ։

Գունդ ֊ Զինվորները գունդը շատ ուշադիր էր։

Գունդը գլորվել աստիճաններից ցած։

Դաս ֊ Ուսուցիչը դաս էր տալիս իմ եղբորը։

Այս կենդանին պատկանում է կաթնասունների դասին։

Բուն ֊ Գրքի բուն իմաստը հասկացավ միայն մեկ սովորող։

Սկյուռիկի բունը լի էր կաղիններով։

Մեկնել ֊ Նա մեկնեց դեպի Գերմանիա։

Նա օգնություն առաջարկեց և մեկնեց իր ձեռքը։

Եղանակ ֊ Այս խնդիրը լուծելու համար կա երկու եղանակ։

Երեկ անձրևոտ եղանակ էր։

Աղոտ ֊ Միսը շատ աղոտ էր։

Սենյակում շատ աղոտ էր լույսը։

Շրջել ֊ Նա շրջեց երկրով մեկ։

Նա շրջեց համակարգիչը` ցույց տալու ընկերոջը մի բան։

Հարկ ֊ Նա վերցրեց հարկ բանկից։

Երկրորդ հարկը մարդկանցով լի էր։

Այր ֊ Նա շատ գոռոզ այր էր։

Այրում տեսանք մողեսներ։

Կետ ֊ Այս կետի տեսակը շատ հազվադեպ է հանդիպում։

Նախադասության վերջում անգլերենում դրվում է կետ։

Ակնարկ ֊ Ես առաջին անգամ կարդացի ակնարկ։

Նա ակնարկ արեց իր շորերի մասին։

Բարակ ֊ Իր բարակը շատ ագրեսիվ է։

Պատերը բարակ էին։

Տոն ֊ Նա շատ է սիրում տոներին մասնակցել։

Իր խոսքի տոնը փոխվեց տղայի հետ խոսելիս։

Դող ֊ Ցրտից լրիվ դողում էի։

Իր մեքենայի դողերը պոկվել էին։

Լալ ֊ Նա սկսեց լալ կռվից հետո։

Նա լալ էր մնում։

Դարման ֊ Նրան խորհուրդ տվեցին դարման օգտագործել։

Դարմանը առողջ էր կենդանիների համար։

Համար ֊ Նա ինձ տվեց իր համարը։

Թեստի համար նա պետք է լավ պատրաստվեր։

Զատիկ ֊ Նա Զատկին շատ էր սպասում։

Զատիկը նստեց իր ձեռքին։

Խոզուկ ֊ Նրանք պարզեցին, որ երեխան Խոզուկով էր հիվանդացել

Խոզուկը շատ քնքուշ էր։

Հանդերձ ֊ Նրա հանդերձը հետաքրքիր տեսք ուներ։

Նա եկավ իր ընկերոջ հետ հանդերձ։

Հայոց լեզվի քերականություն

Մ — Ն

Բ-Պ-Փ բաղաձայններից առաջ գրվում է մ, բացառությամբ ան- նախածանցով կազմված բառերի և անբասիր բառի:

Օրինակ՝ անպետք, անպատճառ, անբավ, անբարբառ, անբիծ, անպաճույճ, անպատկառ, անպատիվ, անպիտան, անբերրի, անբարյացակամ, անպայման, անբախտ, անփույթ:

Մնացած դեպքերում Բ-Պ-Փ բաղաձայններից առաջ գրվում է մ:

Բ-ից առաջ

ակումբ, ամբաստանել, ամբաստանյալ, ամբարտավան, բամբակ, կշտամբել, արամբի, կանամբի, բամբիռ, ամբարիշտ, զամբիկ, ըմբիշ, ըմբշամարտ, բամբիշ, շամբուտ, բամբասել, բամբասանք, համբակ, ըմբռնել, դյուրըմբռնելի, դժվարըմբռնելի, անըմբռնելի, սեպտեմբեր, թմբկաթաղանթ, գմբեթարդ, ըմբոստ, ամբոխ

Պ-ից առաջ

ամպ, ամպրոպ, ամպամած, ամպագոռգոռ, ճամպրուկ, շիմպանզե, ումպ, ըմպել, ըմպանալ, ըմպելիք, շամպայն

Փ-ից առաջ

գամփռ, գամփռահաչ, ճամփա, ճամփորդ, ճամփեզր, ամփոփել, ինքնամփոփ, լուսամփոփ, ներամփոփ, խռմփալ, խռմփոց

Լրացուցիչ՝ բամփել, բանսարկու, դամբարա, զամբյուղ, դամբուլ, թմբիր, խմբակ, սմբուկ, սմբակ:

Հապավական բարդություններ

Բարդության տեսակ է հապավումները: Հապավումը կազմվում է բարդ բառերի կրճատ գրությունից: Լինում են տառային, վանկային և խառը:

ՀՀ, ԱԺ, ԱՊՀ, ԲՈՀ, բուհ, ԳԱ, ԳԱԱ, ԳԱԹ — տառային են կոչվում բառերի կամ արմատների սկզբնատառերով կազմված հապավումները:

Տնտեսվար, մանկխոր, զինկոմ, բուժֆակ, մեխմաթ, դասղեկ, գործկոմ, երիտշարժում, զինղեկ — վանկային են կոչվում բառերի կամ արմատների առաջին վանկերով կազմված հապավումները:

Քաղբանտարկյալ, քիմմաքրում, հայխնայդրամարկղ, գիտքարտուղար, բնակվարձ, պետհամարանիշ, միրպետ, շինջոկատ, պետհամալսարան — խառն են կոչվում այն հապավումները, որոնց առաջին մասը կա՛մ տառային է, կա՛մ վանկային, իսկ վերջին մասը ամբողջական բառ է:

1. Բացատրե՛ք տվյալ հապավումները.

    Բուժսարքավորում — բժշկական սարքավորում
    Գյուղտեխնիկա — գյուղական տեխնիկա
    Զինգրքույք — զինվորական գրքույք
    Ժողգործիքներ — ժողովրդի համար գործիքներ
    Ժողկրթվաժվար — ժողովրդի կրթական բաժնի ղեկավար
    Ինտերպոլ — ինտերնացիոնալ ոստիկանություն
    Կրթօջախ — կրթական օջախ
    ԱԱԽ — Ազգային Անվտանգության Խորհուրդ
    Ֆիֆա — ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա
    ՕԳԳ — օգտակար գործողության գործակից
    ՕՄՈՆ — Օպերատիվ Մոտոռած Ուղեկցող Նյարդեր

    Իմաստաբանություն

    Բառերն ըստ իմաստի և ձևի լինում են հոմանիշ, հականիշ, համանուն և հարանուն:

    Իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ բառեր:
    Օրինակ՝ գավաթ — բաժակ, գունատվել — սփրթնել, գանգատվել — դժգոհել:

    Հոմանիշ կարող են լինել ոչ միայն բառերը, այլև բառերը և դարձվածքները:
    անշնորհք — ապաշնորհ, թավշել — թավշյա

    Միմյանց հակառակ իմաստ արտահայտող բառերը կոչվում են հականիշ: Լինում են նույնարմատ և տարարմատ:

    Նույնարմատ — գոհ — դժգոհ, ուշադիր — ապուշ, բախտավոր — անբախտ, հասուն — տհաս, կամեցող — չկամ, աղի — անալի:

    Տարարմատ մանր — խոշոր, բարի — չար, պարզ — բարդ, վերին — ստորին, հարավ — հյուսիս

    Համանուններ

    Ձևով նույն, բայց իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուններ:
    Օրինակ՝ այր (քարայր) — այր (տղամարդ), հոտ (բույր) — հոտ (ոչխարի խումբ), այրի (այր սեռական հոլով) — այրի (առանց կին ամուսին), անարգել (առանց արգելքի) — անարգել (վիրավորել), բալ (մառախուղ) — բալ (հատապտուղ) — բալ (միավոր), բութ (կետադրական նշան) — բութ (ոչ սուր), գանձ (թանկարժեքություն) — գանձ (պարագի վերջում երգվող հոգևոր երգ), գոլ (ֆուտբոլից) — գոլ (ոչ տաք ոչ սառը)

    Հարանուն

    Հաճախ իմաստով երկու տարբեր բառեր իրար շատ նման են լինում:
    Օրինակ՝ ավանդույթ (սովորույթ) — ավանդություն (առասպել), քառյակ (չորս տող) — քառատող (բանաստեղծության չորս տող), փաստ (անհերքելի ապացույց) — փաստարկում (պատճառաբանություն), զեկույց (կարճ տեղեկություն ղեկավարին) — զեկուցում (երկար խոսք)

    Հակոբ Պարոնյան

    Հակոբ Պարոնյանը եղել է հայ գրող, երգիծաբան, լրագրող: Ծնվել է 1843թ. նոյեմբերի 19-ին Ադրիանապոլիս քաղաքում: Պարոնյանը մանուկ հասակում զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր օգնությամբ։ Կրթությունն ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում և հայոց լեզվից բացի, սովորել է նաև ֆրանսերեն, թուրքերեն, իտալերեն, անգլերեն, հունարեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվել է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը:

    Նա սկզբում աշխատել է որպես դաստիարակ, մասնավոր դասեր է տվել հայ հարուստ ընտանիքների անդամներին։ Այնուհետև Պարոնյանը նշանակվել է ուսուցիչ Սկյուտարի հայկական ճեմարանում, որտեղ նրա աշակերտներից էր հայ նշանավոր բանաստեղծ Պետրոս Թուրյանը։ 1872 թվականին Բարոնյանը մուտք է գործել լրագրություն՝ որպես հայերեն լեզվով երգիծական տարբեր ամսագրերի գլխավոր խմբագիր։ Նա շարունակեց իր աշխատանքը լրագրության մեջ մինչև 1888 թվականը, երբ օսմանյան իշխանությունները որոշեցին արգելել հայերեն լեզվով բազմաթիվ ամսագրեր, այդ թվում՝ Բարոնյանի։

    Հարություն Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցել է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դարձել նրա խմբագիրը: 1874-1877 թվականներին խմբագրել է «Թատրոն» թերթը: Բացի դրանից, նա հրատարակել է «Թատրոն բարեկամ մանկաց» երկշաբաթաթերթը:

    Պարոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Նրա ստեղծագործությունը նշանակալի դեր է խաղացել հայ գրականության մեջ քննադատական ռեալիզմի զարգացման և քաղաքական երգիծանքի ժանրի ձևավորման գործում։ Պարոնյանին են պատկանում «Մեծապատիվ մուրացկաններ» երգիծական պատմվածքը, ինչպես նաև ֆելիետոններ, երգիծական պատմվածքներ, էսսեներ և այլն, որոնք ներառված են «Պինչեր», «Զբոսանք Ստամբուլի թաղամասերով», «Ծիծաղ», «Նրբության զոհեր» ժողովածուներում։ Հայկական երգիծանքի մեջ նշանավոր տեղ է գրավում «Ազգային սյուներ» երգիծական դիմանկարների ժողովածուն:

    Երգիծանքը գրականության և արվեստի իրականությանգեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ է։ Երգիծանքը ենթադրում է կյանքի այնպիսի կողմեր, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար։ Սատիրան երգիծական ստեղծագործությունների ամբողջությունն է։ Այն ծաղր է բարոյական, քաղաքական, կենցաղային և այլ կարգի թերությունների նկատմամբ։ Հումորը երգիծական պատկերման ձևերից մեկն է, ներողամիտ ծաղր մարդկային բացասական գծերի, դրսևորումների նկատմամբ։

    1891 թվականին Պարոնյանը տուբերկուլյոզով հիվանդացավ, որի հետևանքով մահացավ նույն տարվա մայիսի 27-ին:

    Աղբյուրներ՝ 1, 2, 3