Իրավունքի աղբյուրներ

Իրավունքի աղբյուրներ իրավական սովորույթ և դատական նախադեպ

Սովորույթը երկար ժամանակ փաստական կիրառման հետևանքով ձևավորված վարքագծի կանոն է: Պետության կողմից որպես հասարակական հարաբերությունների կարգավորման միջոց ճանաչված սովորույթը կոչվում է իրավական: Այսինքն՝ այն իրավունքի աղբյուր է և կիրառվում է որպես օրենք՝ չլինելով գրավոր ձևով ամրագրված։ Այն համարվում է օրենքի աղբյուր և օգտագործվում է, երբ չկա համապատասխան գրավոր օրենք։

Նախադեպը կոնկրետ իրավաբանական գործով այն դատական որոշումն է, որին պետությունը տալիս է համապարտադիր նշանակություն: Դատարանի՝ կոնկրետ գործով նախկինում կայացրած որոշումն ունի իրավաբանական նորմի ուժ հետագայում նման գործեր լուծելիս: Սա՝ որպես իրավունքի աղբյուր, բնորոշ է անգլո-սաքսոնական իրավական համակարգի երկրներին, օրինակ՝ Անգլիա: Մեզ մոտ և Եվրոպայում դատարանները միայն կիրառում են իրավունքի նորմերը՝ օրենքները, իսկ Անգլիայում միաժամանակ իրավունք է ստեղծվում:

Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

Աղետների պահուստ՝ միջոցներ, որոնք պահվում են արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և վերականգնողական աշխատանքների համար։

Աղմուկի թույլատրելի մակարդակ` աղմուկի մակարդակ, որը մարդու մոտ չի առաջացնում զգալի անհանգստություն և աղմուկի նկատմամբ զգայուն ֆունկցիոնալ համակարգի վիճակի կամ անալիզատորների էական փոփոխություններ:

Ազգային պարկի արգելավայրային գոտի` ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ գործում է պետական արգելավայրի համար սույն օրենքով սահմանված ռեժիմը:

Աղբավայր` բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ` նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար:

Աղետի գոտի` արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս:

Թողնել մեկնաբանություն