Մենիմաստ և բազմիմաստ բառեր

Վարժություն 1։ Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

Ես խանութից տաք հաց գնեցի:
Մենք բոլորով նստեցինք սեղանի շուրջը և սկսեցինք հաց ուտել:

Ծովում տեսանք շատ ձկներ:
Նորապսակներին մաղթեցին ծով երջանկություն:

Դրոշը ալեկոծվում էր քամու տակ:
Պատահարից հետո նա ալեկոծվեց:

Այդ քարի տեսակը շատ հազվադեպ է:
Նրա դեմքը քարացավ:

Երկաթե զրահները լավ էին պաշտպանում զինվորներին:
Կինը ուներ երկաթե համբերություն:

Վարժություն 2։ Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

  1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
  2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
  3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
  4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
  5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
  6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
  7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
  8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
  9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
  10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

Թողնել մեկնաբանություն