Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար։

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածներն են՝

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

    Հայկական հարցի էությունը Օսմանյան կայսրության տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնումն է։ Այն վերաբերում էր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերում հայերի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությանը։

    Սան Ստեֆանոյի պայմանագրից հետո (1878 թ.) Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերը ակտիվացրին իրենց գործունեությունը՝ ձգտելով իրագործել պայմանագրի այն կետերը, որոնք նախատեսում էին հայերի իրավունքների պաշտպանությունը և բարեփոխումների անցկացումը Օսմանյան կայսրությունում։
    Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվել էր ապահովել Արևմտյան Հայաստանի հայերի անվտանգությունն ու բարեփոխումներ իրականացնել այդ տարածքներում, չնայած այս բարեփոխումներն այդպես էլ չիրականացվեցին։
  • Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Հայ համայնքը մեծապես ներգրավված էր իր շահերը պաշտպանելու գործում՝ ակտիվորեն մասնակցելով բանակցություններին և քննարկումներին՝ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել հայ բնակչության համար։ Սակայն բախվեց դժվարությունների՝ մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի պատճառով, ինչը խանգարում էր արդյունավետ մասնակցությանը։

Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվեց 1878թ. փետրվարի 19-ին, և ըստ դրա Ռուսաստանին անցնում էին վեց գավառ ու Սև ծովի առափնյա շրջանները, իսկ Օսմանյան կայսրությանը վերադարձվեցին Էրզրումը և Բասենը: Պայմանագրում հայերին և Հայաստանին վերաբերող հոդվածներ կային, որոնք մասամբ համընկնում էին հայերի պահանջներին, օրինակ՝ 16-րդ հոդվածը, որով պետք էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:

1878թ. Բեռլինում տեղի ունեցավ վեհաժողով, որտեղ Անգլիան և Ավստրո-Հունգարիան Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ վերանայեցին Սան Ստեֆանոյի պայմանագիրը՝ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և իրենցն ուժեղացնելու համար: Թուրքիային վերադարձվեցին Ալաշկերտն ու Բայազետը, Ռուսաստանին մնացին Կարսը, Արդահանը և Բաթումը:

Բեռլինի վեհաժողովը վատացրեց իրավիճակը հայերի համար: Հայկական հարցը տեղափոխվեց երկրորդ պլան՝ դառնալով 61-րդ հոդվածը, իսկ «Հայաստան» տերմինը փոխվեց «հայաբնակ մարզեր»-ով: Վեհաժողովի արդյունքում Օսմանյան կայսրությունը ամրապնդվեց՝ հայերին ոչնչացնելով՝ կանխելու համար եվրոպական միջամտությունը: Գրեթե նույն ազդեցությունը ունեցավ Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Խոստացված անվատնգությունն ու բարեփոխումները այդպես էլ իրականություն չդարձան։
Այսպիսով վեհաժողովը ցույց տվեց, որ մյուս տերությունները գերադասում էին իրենց սեփական շահերը, և հայերը սկսեցին դիմել ինքնապաշտպանության միջոցներին՝ հիմնելով կուսակցություններ։

Կարսի մարզը կազմված էր հիմնական երեք գավառներից՝ Կարսի գավառ, Արդահանի գավառ և Օլթիի գավառ։

  • Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։

Վեհաժողովից հետո հայերը հիասթափվում են պայմանագրի կետերից և Մ. Խրիմյանն ու Մ. Չերազը վեհաժողովի վերջին օրը՝ հուլիսի 1–ին, բողոք ներկայացրեցին մեծ տերություններին։ Խրիմյան Հայրիկը վեհաժողովը պատկերավոր ձևով նմանեցրեց հարիսայի ճաշկերույթի, ասելով, որ Բեռլինի վեհաժողովը նման էր հարիսայի մեծ կաթսայի, որտեղ մեծ պետությունները իրենց երկաթե շերեփներով վերցնում էին իրենց բաժինը, մինչդեռ հայերը մոտեցան թղթե շերեփով, որն անմիջապես քայքայվեց: Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հասկացան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը։ Ինչը վերաբերվում է մեծ տերություններին, նրանք բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումներն իրականացնելու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունն օտար երկրների միջամտություններից ազատվելու համար նախընտրեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը։

Թողնել մեկնաբանություն