Նորմատիվ իրավական ակտ, Օրենք, Սահմանադրություն

Նորմատիվ իրավական ակտ, Օրենք, Սահմանադրություն

Նորմատիվ իրավական ակտը ստեղծվում է պետության իրավասու մարմիններիի կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեության կամ համաժողովրդական հանրաքվեի արդյունքով: Այդ ակտը պաշտոնական փաստաթուղթ է, որն ունի պարտադիր հատկանիշներ՝ ակտի անունը (օրենք, հրամանագիր), ակտն ընդունող մարմնի անվանումը (խորհրդարան, նախագահ և այլն):
Նորմատիվ իրավական ակտերը տարբերվում են մնացած իրավական ակտերից, որոնք իրավունքի աղբյուրներ չեն: Նորմատիվ իրավական ակտերում իրավունքի նորմերը խմբավորվում են ըստ որոշակի կառուցվածքային համակարգի՝ բաժիններ, գլուխներ, հոդվածներ:

Օրենքը խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքն ընդունվում է կամ օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի, կամ հանրաքվեի միջոցով: Օրենքներն իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն արդարությանը, ազատությանը, իրավահավասարությանը, մարդասիրությանը: Օրենքի տեսակներն են Սահմանադրությունը, սահմանադրական օրենքը, օրենքները:

Սահմանադրությունը մեր պետության և հասարակության հիմնական օրենքն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական և պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես նաև պետական իշխանության մարմինների համակարգը: Սահմանադրությունը հաշտեցնում է մարդու, պետության և հասարակության իրավունքները՝ ապահովելով այդ երեքի շահերի համամասնությունը և հավասարակշռությունը՝ դրանով իսկ կանխելով բախումները:

Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

Պահակախումբ է կոչվում զինված ստորաբաժանումը, որը նշանակված է մարտական դրոշի, ռազմական և պետական օբյեկտները պահպանելու և պաշտպանության մարտական առաջադրանք կատարելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում գտնվող անձանց հսկելու համար:

Դրսեկություն (էքստեռնատ)` ինքնակրթությամբ և գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության ձև:

Ռադիոակտիվ (ճառագայթաակտիվ) աղտոտման գոտի` հողատարածք, շինություն կամ ջրատարածք, որոնց սահմաններում առկա է ճառագայթաակտիվ աղտոտվածություն:

Իներտ թափոն` թափոն, որը չի ենթարկվում, կամ շատ դանդաղ է ենթարկվում ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական որևէ էական ձևափոխության:

Չափանմուշ (էտալոն)` նյութական չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է համապատասխան անորոշությամբ արժեքի կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման և այլ չափման միջոցներին փոխանցման համար:

Թողնել մեկնաբանություն