Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ պատմական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։
Հայ ազգային-քաղաքական կյանքը աշխուժացել էր, քանի որ Հայկական հարցը դարձել էր մեծ տերությունների հետաքրքրության առարկա և հայ մտավորական շրջանները՝ մանկավարժներ, պարբերականների խմբագիրներ, գրական դեմքեր, միավորվում էին ազգային-ազատագրության գաղափարի շուրջ:
Բայց սուլթանական վարչակարգը ուժեղացրել էր ազգային և հասարակական ճնշումը, ինչից հետո Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմբակներն ու միությունները հիմք դարձան ավելի հասուն քաղաքական կազմակերպությունների՝ ազգային կուսակցությունների առաջացման համար:
- Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։
Մ. Փորթուգալյանը և նրա 12 սաները ստեղծում են մի միություն, որը կազմում է ապագա կուսակցության կորիզը, բայց նրան վտարում են: Հետո Ֆրանսիայի Մարսել քաղաքում է հաստատվում, որտեղ հրատարակվում է <<Արմենիա>> թերթը:
Հեղափոխությունների շրջանում 1885թ. աշնանը Վան քաղաքում գաղտնիության պայմաններում հիմնադրվում է առաջին հայ ազգային կուսակցությունը, որը կոչվեց <<Արմենական>>, քանի որ Փորթուգալյանի աշակերտները շարունակում էին հետևել <<Արմենիայի>> ուղղությանը:
Արմենականները պայքարում էին արևմտահայերին լուսավորելու և թուրքական բռնատիրությունից ազատագրելու համար:
- Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։
Որպես հեռավոր նպատակ Հնչակյան կուսակցությունը սահմանում է մարդու կողմից մարդու շահագործման վերացումը և սոցիալիզմի կառուցումը, իսկ մոտակա խնդիր՝ հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը թուրքական բռնապետությունից: Ապագա հայկական անկախ պետության կազմում պետք է միավորվեին օսմանյան, ռուսական և պարսկական տիրապետությանը ենթակա հայկական հողերը:
- Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։
Օսմանյան իշխանությունների կողմից օրեցօր սաստկացող բռնությունների դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու, միավորվելու, միմյանց հետ դաշնակցելու համար 1890թ. ամռանը Թիֆլիսում ընթացող հիմնադիր ժողովները հանգեցնում են ազգային ավելի ազդեցիկ կուսակցության՝ <<Հայ հեղափոխականների դաշնակցության>> (ՀՅԴ) ստեղծմանը:
Կուսակցության անդամները ձգտում էին հասնել Արևմտյան Հայաստանի ազատությանը, որով այս փուլում հասկացվում էր հայկական նահանգների ինքնավարության հաստատումը: նաև նախատեսվում էր ժողովրդի զինում, մարտական խմբերի ձևավորում, ապստամբական և ահաբեկչական գործողությունների իրականացում: