Համանուն բառեր Վարժություններ

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

  1. Նա երկու օր ավել աշխատեց։ ավել — շատ
  2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ ավել — մաքրելու գործիք
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ յուղում — յուղելու գործողություն
  4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ յուղում — յուղի մեջ
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով: կարող — կարելու գործողություն
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ կարող — ընդունակ
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ խմորում — խմորվելու գործողություն
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ խմորում — խմորի մեջ
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ գոլ — գնդակը դարպասի մեջ գցելը
  10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ գոլ — ոչ թաք ոչ սառը ջուր

Թողնել մեկնաբանություն