Ազատագրական պայքարի զինված փուլը․ Հայդուկային շարժում

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայ ֆիդայական կամ հայդուկային շարժումը։ Ովքե՞ր էին հայդուկները։ Հայդուկային շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ կան։

Այս ժամանակաշրջանը հայտնի է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի կարևոր փուլ, երբ Օսմանյան կայսրությունն հանգեցրեց զինված դիմադրության։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի բնորոշ ձևերից մեկը հայդուկյան կամ ֆիդայական շարժումներն էին։ Հայդուկները այն մարդիկ էին, որոնք օսմանյան լծից հալածված թողնում էին տուն ու տեղ, ապրում սարերում կամ անտառներում և խմբեր կազմելով վրեժխնդիր էին լինում թշնամիներից։ Նրանք պայքարում էին հայ ժողովրդի ազատության համար։
Հայդուկյան շարժումը Արևմտյան Հայաստանում առաջ է եկել տատերայնորեն՝ կուսակցությունների ստեղծումից առաջ։

Հայդուկային շարժման ծագման վերաբերյալ տեսակետները հիմնականում կապված են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական և ազգային-քաղաքական ճնշումների հետ։ Մի տեսակետով՝ այն ձևավորվեց որպես ինքնապաշտպանություն Օսմանյան կայսրությունում ճնշումների պայմաններում, մյուսով՝ դա սոցիալ-տնտեսական պայքար էր հողի և ազատության համար։ Քաղաքական տեսակետը շեշտում է կուսակցությունների աջակցությունն ու միջազգային ազատագրական շարժումների ազդեցությունը։

  • Որտե՞ղ և ե՞րբ են հանդես եկել ֆիդայական առաջին խմբերը։ Ներկայացրե՛ք հայդուկների գործունեությունը 1880- ական թթ․։

Ֆիդայական առաջին խմբերը հանդես են եկել 1880-ական թթ. կեսերին: Նրանք ժողովրդական վրիժառուներ էին, որոնք գործում էին Արևմտյան Հայաստանում:

Հայդուկները հաճախ ներկայանում էին որպես քրդեր, որպեսզի խուսափեն հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների հնարավոր հարձակումներից։ Նրանք միանում էին քրդական հակակառավարական ջոկատների կազմին, որոնք կոչվում էին «չելլոներ»։ Այսպես հայդուկները փորձում էին համագործակցել քրդերի հետ և միաժամանակ ապահով մնալ թուրքական վերահսկողությունից։ Սա նաև օգնում էր նրանց ավելի ազատորեն շարունակել իրենց պայքարը։

  • Ե՞րբ և ինչու՞ վերելք ապրեց շարժումը։ Ովքե՞ր էին նշանավոր հայդուկապետերը․ ի՞նչ գիտեք նրանց մասին։ Ուրիշ ի՞նչ հայդուկներ են հայտնի ձեզ։

Շարժումը վերելք ապրեց հատկապես 1890-ական թթ.: Դա տեղի ունեցավ, քանի որ շարժումը ընկավ քաղաքական կուսակցությունների, նաև ՀՅԴ-ի հսկողության և ազդեցության տակ: Ուժեղ խմբեր էին ստեղծվել Վանում, Սասունում, Սեբաստիայում:

Այդ ժամանակաշրջանում նշանավոր են դառնում Աղբյուր Սերոբը, Մեծն Մուրադը, Հրայր Դժոխքը, Վազգենը, Գևորգ Չավուշը,Գուրգենը և այլն:

Աղբյուր Սերոբը, ում անունն է Սերոբ Վարդանյան, դառնում է ջոկատների հրամանատար և լավ կազմակերպել շատ գյուղերի ինքնապաշտպանությունը: Մի շարք մարտերում օգնել է հաղթանակ կրել և դարձել էր հայ ժողովրդի ազատարարի խորհրդանիշ:

Գևորդ Չավուշը սկբում Արամոյիջոկատում էր, հետո ղեկավարում էր Սասունի ինքնապաշտպանական մարտերը ուրիշների հետ, ինչից հետո միանում է Սերոբի և Հրայրի ջոկատներին:

Հրայր Դժոխքը, ում անունն է Արմենակ Ղազարյան: Նա շատ է աշխատել հայ-քրադական դաշինք ստեղծելու ուղղությամբ: Նրա կարծիքով օսմանյան բռնատիրությունից ազատագրումը միայն հնարավոր էր կայսրության բոլոր ժողովուրդների համագործակցությամբ: Հրայրը եղել էր Սասունի 1894թ. և 1904 թ. ապստամբությունների ղեկավարներից:

Անդրանիկ Օզանյանը սկզբում կռվել էր ուրիշ մարդկանց խմբերում, հետո միացել Սերոբին: Բշարե Խալիլին սպանելուց հետո Անդրանիկը շատ հայտնի դարձավ և մնաց ամենասիրված ժողովրդական հերոսներից մեկը:

  • Ի՞նչ դրսևորումներով է արտահայվել հայ ազգային կուսակցությունների և ֆիդայական շարժման կապը։ Ի՞նչ արդյունք ունեցավ Ս․ Կուկունյանի արշավանքը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել հայդուկային շարժումը։

Հայդուկային շարժումը 1890–ական թվականներից սերտորեն կապվում է ազգային կուսակցությունների գործունեության հետ։ ՀՅԴ գործիչները 1890 թ. սեպտեմբերին փորձում են համոզել Պետերբուրգի համալսարանի ուսանող Սարգիս Կուկունյանին հրաժարվելու իր 78–հոգանոց զինված ջոկատով Կարսի մարզից Արևմտյան Հայաստան անցնելու արկածախնդրական մտադրությունից։ Հայդուկների գործունեության անբաժան մասն է դառնում նաև Արևելյան Հայաստանից ու Պարսկահայքից զենքի
տեղափոխումն Արևմտյան Հայաստան: Զինատար խմբերի երթուղիներից մեկն անցնում էր նշանավոր Դերիկի վանքով։ Թավրիզում 1891 թ. դաշնակցության հիմնադրած «Խարիսխ» զինագործական արհեստանոցը վերածվում է զենքի արտադրության կարևոր կենտրոնի։
1890–ականների սկզբին հայդուկների մի մասը հարում էր հնչակյաններին ու դաշնակցությանը, մասամբ արմենականներին։ 1890–ական թթ. կեսերին հայդուկապետերի մեծ մասն արդեն դաշնակցական էր, հետևաբար ջոկատները հիմնականում գործում էին ՀՅԴ հովանու ներքո։

Սարգիս Կուկունյանի սեպտեմբերի 22–ին հայդուկամավորներն անցնում են ռուս թուրքական սահմանը, մարտի բռնվում թուրքերի ու քրդերի հետ, տալիս զոհեր, կրկին նահանջում ռուսական տարածք ընկնելով ռուս սահմանապահների ձեռքը։ Արշավանքը ձախողվում է, սակայն մեծ տպավորութուն է թողնում: Հատկանշական է, որ հայդուկների մեջ հավասարապես կային և՛ արևմտահայեր, և՛ արևելահայեր։ Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը միավորել էր հայ ժողովրդի երկու հատվածներին։
19դ․ վերջին հայդուկները կարևոր դեր կատարեցին հայկական կոտորածների ժամանակ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում:
Նրանց պայքարը վերջնական արդյունքի չհանգեցրեց. անհատական պարտիզանական կռիվներով հնարավոր չէր հասնել
ազգի ազատագրությանը։ Ֆիդայիների մեջ օրեցօր հասունանում էր համաժողովրդական ընդհանուր ապստամբության գաղափարը:

Թողնել մեկնաբանություն