Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։
- Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
- Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։ - Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
- Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
- Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
- Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
- Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
- Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
- Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
- Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
Վարժություն 2։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)
փաթիլ — կաթիլ
հողից — կողից
հասկահանի — հասկանալի
տակ — խակ
գրգիռ — թրթիռ — հրթիռ
սեզ — դեզ — հեզ
ձորում — ծորում
դռան — նռան