Թոփ երկրներ ես կայցելեի և էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները այդտեղ

Թոփ երկրներ ես կայցելեի և ինչու, էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ֆրանսիա

Կասիսը գեղատեսիլ ափամերձ քաղաք է, որը հայտնի է իր սպիտակ ժայռերով, կապույտ ջրերով և տեսարժան վայրերով, ինչպիսիք են Կանայի հրվանդանը և Կալանկես ազգային պարկը: Մատչելի է ավտոբուսով կամ նավով, քաղաքն առաջարկում է արշավներ, նավով նավարկություն և բայակավարություն: Կալանկները հիանալի են արկածների համար, մինչդեռ քաղաքը կատարյալ է հանգիստ զբոսանքի համար, ինչը այն դարձնում է ֆրանսիական Ռիվիերայի պարտադիր այցելության վայր:

Շվեյցարիա

Ես կուզեի այցելել Շվեյցարիան, քանի որ այնտեղ շատ գեղեցիկ են քաղաքները և ընդհանրապես բնությունը, շրջապատը մաքուր է և հանգիստ:

Շվեյցարիայի Բլաուսե ազգային պարկը հայտնի է իր փիրուզագույն լճով, որը շրջապատված է անտառներով: Լճի պարզ, վառ կապույտ գույնը գալիս է ստորգետնյա աղբյուրներից: Այցելուները կարող են վայելել զբոսանքի գեղատեսիլ արահետները, տեսնել իշխանի ֆերմա և ուսումնասիրել այգու կենսաբազմազանությունը:

Տանզանիա

Մանյարա լիճ ազգային պարկ, որը գտնվում է Տանզանիայի հյուսիսում։ Այգին հայտնի է իր բազմազան էկոհամակարգերով, որոնք ներառում են հինգ տարբեր բուսական գոտիներ: Այստեղ ապրում են տարբեր վայրի կենդանիներ՝ գոմեշներ, փղեր, առյուծներ, ընձառյուծներ և ռնգեղջյուրներ։ Այգին հատկապես հայտնի է ջրային թռչունների, հատկապես ֆլամինգոների մեծ պոպուլյացիայով, որոնց գրավում է լճի ալկալային ջրերը:

Նիդերլանդներ

Հունեբեդեն, հնագույն դամբարանները Դրենթեում կառուցվել են մ.թ.ա. մոտ 3000 թվականին Ֆունել Բեյքեր մշակույթի կողմից: Սառցե դարաշրջանից մնացած հսկայական քարերից պատրաստված այս 40 տոննա կշռող կառույցներից 54-ը դեռ կանգուն են:

Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

Թեմա 8՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները․
ա/ Կուսակցությունները քաղաքական համակարգում
բ/ Քաղաքական գիտակցությունը
էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 185-192

Առաջադրանք
1.
 Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցություններից մեկի ծրագիրը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:

Քաղաքական կուսակցությունն ընդհանուր նպատակներով ու շահերով միավորված մարդկանց որոշակի խումբ է: Կուսակցությունները, որոնք ես գիտեմ՝ Քաղաքացիական պայմանագիր, Բարգավաճ Հայաստան, Հայաստանի հանրապետական կուսակցություն:

2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:

Քաղաքական գիտակցությունը ցույց է տալիս, թե ինչպես մարդիկ հասկանում են քաղաքական համակարգերն ու դրանց աշխատանքը: Այն կարևոր է, որովհետև օգնում է քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին և քաղաքական որոշումների կայացմանը, ինչը նպաստում է քաղաքական համակարգի կայունությանը և բարելավմանը։

3. Ինչպիսին է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը:

Ինձ թվում է իմ քաղաքական գիտակցությունը ցածր է, քանի որ ես երբեք առանձնապես չեմ հետաքրքրվել քաղաքագիտությամբ, թեև գիտեմ, որ դա շատ կարևոր է: Ինչ թվում է պետք է մի օր սկսել ավելի խորը ուսումնասիրել քաղաքագիտությունը և բավական գիտելիք հավաքելով միայն այդ ժամանակ ես ինձ կհամարեմ բարձր քաղաքական գիտակցություն ունեցող:

Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար։

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածներն են՝

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

    Հայկական հարցի էությունը Օսմանյան կայսրության տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնումն է։ Այն վերաբերում էր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերում հայերի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությանը։

    Սան Ստեֆանոյի պայմանագրից հետո (1878 թ.) Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերը ակտիվացրին իրենց գործունեությունը՝ ձգտելով իրագործել պայմանագրի այն կետերը, որոնք նախատեսում էին հայերի իրավունքների պաշտպանությունը և բարեփոխումների անցկացումը Օսմանյան կայսրությունում։
    Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվել էր ապահովել Արևմտյան Հայաստանի հայերի անվտանգությունն ու բարեփոխումներ իրականացնել այդ տարածքներում, չնայած այս բարեփոխումներն այդպես էլ չիրականացվեցին։
  • Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Հայ համայնքը մեծապես ներգրավված էր իր շահերը պաշտպանելու գործում՝ ակտիվորեն մասնակցելով բանակցություններին և քննարկումներին՝ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել հայ բնակչության համար։ Սակայն բախվեց դժվարությունների՝ մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի պատճառով, ինչը խանգարում էր արդյունավետ մասնակցությանը։

Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվեց 1878թ. փետրվարի 19-ին, և ըստ դրա Ռուսաստանին անցնում էին վեց գավառ ու Սև ծովի առափնյա շրջանները, իսկ Օսմանյան կայսրությանը վերադարձվեցին Էրզրումը և Բասենը: Պայմանագրում հայերին և Հայաստանին վերաբերող հոդվածներ կային, որոնք մասամբ համընկնում էին հայերի պահանջներին, օրինակ՝ 16-րդ հոդվածը, որով պետք էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:

1878թ. Բեռլինում տեղի ունեցավ վեհաժողով, որտեղ Անգլիան և Ավստրո-Հունգարիան Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ վերանայեցին Սան Ստեֆանոյի պայմանագիրը՝ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և իրենցն ուժեղացնելու համար: Թուրքիային վերադարձվեցին Ալաշկերտն ու Բայազետը, Ռուսաստանին մնացին Կարսը, Արդահանը և Բաթումը:

Բեռլինի վեհաժողովը վատացրեց իրավիճակը հայերի համար: Հայկական հարցը տեղափոխվեց երկրորդ պլան՝ դառնալով 61-րդ հոդվածը, իսկ «Հայաստան» տերմինը փոխվեց «հայաբնակ մարզեր»-ով: Վեհաժողովի արդյունքում Օսմանյան կայսրությունը ամրապնդվեց՝ հայերին ոչնչացնելով՝ կանխելու համար եվրոպական միջամտությունը: Գրեթե նույն ազդեցությունը ունեցավ Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Խոստացված անվատնգությունն ու բարեփոխումները այդպես էլ իրականություն չդարձան։
Այսպիսով վեհաժողովը ցույց տվեց, որ մյուս տերությունները գերադասում էին իրենց սեփական շահերը, և հայերը սկսեցին դիմել ինքնապաշտպանության միջոցներին՝ հիմնելով կուսակցություններ։

Կարսի մարզը կազմված էր հիմնական երեք գավառներից՝ Կարսի գավառ, Արդահանի գավառ և Օլթիի գավառ։

  • Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։

Վեհաժողովից հետո հայերը հիասթափվում են պայմանագրի կետերից և Մ. Խրիմյանն ու Մ. Չերազը վեհաժողովի վերջին օրը՝ հուլիսի 1–ին, բողոք ներկայացրեցին մեծ տերություններին։ Խրիմյան Հայրիկը վեհաժողովը պատկերավոր ձևով նմանեցրեց հարիսայի ճաշկերույթի, ասելով, որ Բեռլինի վեհաժողովը նման էր հարիսայի մեծ կաթսայի, որտեղ մեծ պետությունները իրենց երկաթե շերեփներով վերցնում էին իրենց բաժինը, մինչդեռ հայերը մոտեցան թղթե շերեփով, որն անմիջապես քայքայվեց: Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հասկացան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը։ Ինչը վերաբերվում է մեծ տերություններին, նրանք բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումներն իրականացնելու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունն օտար երկրների միջամտություններից ազատվելու համար նախընտրեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը։

Լևոն Նես

Ես ընտրել եմ Լևոն Նեսին, որպես հայ ժամանակակից գրող, քանի որ արդեն ծանոթ էի նրա երկու ամենահայտնի ստեղծագործությունների հետ, որոնք ինձ շատ դուր էին եկել և հետաքրքրել:

Լևոն Նեսը ծնվել է 1996 թվականի հունվարի 11-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտում, կինոռեժիսորի և հնչյունային ընկերության մասնագիտությամբ, բայց չի ավարտվել։ Իր կամքով դուրս է եկել համալսարանից։ Հեղինակել է չորս գիրք՝ առաջին երկուսը ռուսերեն՝ «Шептун», «Фасад»: Վերջին երկու աշխատանքները հայերեն են. «Բալզակ. մի շան պատմություն» և «Ստախոսը»: «Բալզակ. մի շան պատմություն» վիպակը ճանաչվել էր տարվա բեսթսելլեր:

Լևոն Նեսը ժամանակակից հայ գրող է, ում գործերը անդրադառնում են մարդ-հասարակություն և մարդ-բնություն հարաբերություններին։ Նրա ստեղծագործությունները առանձնանում են սատիրիկ, հոգեբանական և փիլիսոփայական տարրերով։
Նրա «Բալզակ. մի շան պատմություն» վիպակում շան միջոցով ներկայացվում են հասարակական և էթիկական հարցեր, իսկ «Ստախոսը» վեպում քննարկվում են ինքնության, ճակատագրի փախուստի և ճնշումների ազդեցությունները մարդու վրա։

«Ստախոսը» վեպը հոգեբանական թրիլլեր է՝ առեղծվածի և անձնական պայքարի թեմաներով։ Վեպը հետևում է բարդ գլխավոր հերոսի, ով ընդունում է տարբեր ինքնություններ՝ խուսափելու իր անցյալից և նավարկելու իրականության և պատրանքի միջև ընկած ճանապարհը: Միախառնելով արկածը գերբնական ենթատեքստերի հետ՝ գիրքը ուշադրության է արժանացել իր յուրահատուկ պատմողական ոճի և բնավորության խորության համար: 2020 թվականին լույս տեսած «Ստախոսը» դարձել է հայ ժամանակակից գրականության նշանավոր ստեղծագործություն։

«Բալզակ. մի շան պատմություն» գիրքը նա գրել է, քանի որ շուրջը տեսնում է շատ դաժան վերաբերմունք շների նկատմամբ: Պատճառն այն է, որ մարդիկ չեն ընկալում, որ շունն ուղղակի ինչ-որ մսի կտոր չէ, կենդանի արարած է, մեզնից պակաս չէ, որոշ հարցերում էլ՝ առավել է, և իր նպատակն էր, որ ընթերցողը շան աչքերով նայի կյանքին: Գիրքը մանկապատանեկան հասակի անձանց համար է և շատ երեխաների մոտ առաջացրել է գիրք կարդալու ավելի մեծ ցանկություն:

Թարգամանություններ Հայոց լեզու

Գրանդ Կանյոն

Անգլերեն

The Grand Canyon, one of the Seven Wonders of the Natural World, is located in the state of Arizona. Formed by over 70 million years of erosion from the Colorado River, the Grand Canyon offers a spectacular view. The canyon spans 277 miles in length, up to 18 miles in width, and it measures over a mile in depth at its deepest points. Carlos always wanted to visit the Grand Canyon, and recently he received the chance to hike some of the trails and take several panoramic photographs during his visit.

When Carlos arrived at the visitor center, he watched a brief movie that taught tourists about the Grand Canyon National Park and the geological history of the canyon’s formation. Later, Carlos followed a hiking trail to become even further acquainted with the canyon. While walking through the trails, Carlos saw some tourists riding donkeys to traverse the canyon’s ridges. Throughout his hiking expedition, Carlos used a map to find some of the best hot spots for photographs within the canyon. He revisited some areas at different points in the day because sun angles and lighting can make a big difference in the quality of a photo.

Carlos was very pleased that he got to travel to the Grand Canyon. He loves hiking and photography, so this was the perfect outdoor experience for him. He posted all of his best pictures on social media, and his friends were amazed by his breathtaking, panoramic shots.

Թարգմանություն

Գրանդ Կանյոնը՝ Բնության աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, գտնվում է Արիզոնա նահանգում: Ձևավորված 70 միլլիոն տարի տևած էրոզիայով՝ Կոլորադո գետից, Գրանդ Կանյոնը առաջարկում է հրաշալի տեսարան: Կանյոնը տարածվում է 277 մղոն երկարությամբ և 18 մղոն լայնությամբ, իսկ իր ամենախորը մասում իջնում է ավելի քան մեկ մղոն: Կառլոսը միշտ ուզում էր այցելել Գրանդ Կանյոնը, և վերջերս նա հնարավորություն ստացավ քայլել որոշ արահետներով և իր այցի ընթացքում մի քանի համայնապատկերային լուսանկարներ անել:

Երբ Կառլոսը ժամանեց այցելուների կենտրոն, նա դիտեց մի կարճ ֆիլմ, որը զբոսաշրջիկներին սովորեցնում էր Գրանդ Կանյոն ազգային պարկի և կիրճի ձևավորման երկրաբանական պատմության մասին: Ավելի ուշ Կառլոսը գնաց հետիոտն արահետով, որպեսզի ավելի լավ ծանոթանա կիրճին։ Արահետներով քայլելիս Կառլոսը տեսավ մի քանի զբոսաշրջիկների, որոնք ավանակներով են անցնում՝ անցնելու կիրճի լեռնաշղթաներով: Իր արշավային արշավի ընթացքում Կառլոսն օգտագործում էր քարտեզ՝ գտնելու լավագույն թեժ կետերը կիրճում լուսանկարելու համար: Նա վերանայեց որոշ տարածքներ օրվա տարբեր կետերում, քանի որ արևի անկյունները և լուսավորությունը կարող են մեծ տարբերություն դնել լուսանկարի որակի վրա:

Կառլոսը շատ գոհ էր, որ կարողացավ ճանապարհորդել Գրանդ Կանյոն: Նա սիրում է արշավներ և լուսանկարչություն, ուստի սա նրա համար կատարյալ բացօթյա փորձ էր: Նա իր բոլոր լավագույն նկարները հրապարակել է սոցցանցերում, իսկ ընկերները ապշել են նրա շունչը կտրող, համայնապատկերային կադրերից:

Շրջակա միջավայրը

Անգլերեն

In our modern world, various factors threaten the planet’s wellbeing. While some view environmental issues as natural occurrences, others argue that human activities significantly impact the environment. Key factors endangering Earth include global warming, air pollution, and unsustainable resource use.

Global warming leads to melting ice caps, rising sea levels, and extreme weather patterns, resulting in stronger storms, droughts, and floods in unexpected areas. Air pollution primarily comes from unregulated carbon dioxide emissions due to burning fossil fuels and improper waste disposal, creating smog and acidic precipitation far from their sources.

Additionally, many communities exploit natural resources unsustainably through mining, deforestation, and mismanaged water, which can result in oil spills, disrupted habitats, and droughts.

To combat these issues, we must adopt sustainable practices by reducing, reusing, and recycling. Without action, we risk further endangering species, increasing pollution, and making our planet uninhabitable.

Թարգմանություն

Մեր ժամանակակից աշխարհում տարբեր գործոններ սպառնում են մոլորակի բարեկեցությանը: Մինչ ոմանք բնապահպանական խնդիրները դիտարկում են որպես բնական երևույթներ, մյուսները պնդում են, որ մարդու գործունեությունը զգալիորեն ազդում է շրջակա միջավայրի վրա: Երկիրը վտանգող հիմնական գործոնները ներառում են գլոբալ տաքացումը, օդի աղտոտվածությունը և ռեսուրսների անկայուն օգտագործումը:

Գլոբալ տաքացումը հանգեցնում է սառցաբեկորների հալման, ծովի մակարդակի բարձրացման և եղանակային ծայրահեղ եղանակների, ինչը հանգեցնում է ավելի ուժեղ փոթորիկների, երաշտի և անսպասելի տարածքներում ջրհեղեղների: Օդի աղտոտվածությունը հիմնականում առաջանում է ածխածնի երկօքսիդի չկարգավորված արտանետումներից՝ հանածո վառելիքի այրման և թափոնների ոչ պատշաճ հեռացման հետևանքով, որոնք իրենց աղբյուրներից հեռու մշուշ ու թթվային տեղումներ են ստեղծում:

Բացի այդ, շատ համայնքներ անկայուն կերպով շահագործում են բնական ռեսուրսները՝ հանքարդյունաբերության, անտառահատումների և ջրի սխալ կառավարմամբ, ինչը կարող է հանգեցնել նավթի արտահոսքի, բնակավայրերի խաթարման և երաշտների:

Այս խնդիրների դեմ պայքարելու համար մենք պետք է կայուն պրակտիկա ընդունենք՝ նվազեցնելով, վերաօգտագործելով և վերամշակելով: Առանց գործողությունների մենք վտանգում ենք տեսակների հետագա անհետացման, աղտոտվածության ավելացման և մեր մոլորակը անբնակելի դարձնելու վտանգը:

Կակադու ազգային պարկ

Անգլերեն

Kakadu National Park has great natural and cultural values. Kakadu has been home to Aboriginal people for over 50,000 years and is now one of the world’s largest centers of large-scale rock art sites. Some paintings are up to 20,000 years old. Kakadu rock art depicts human civilization before the Ice Age, showing details of the hunting, gathering and rituals of the indigenous people. This brings many tourists to this park.

Kakadu, Australia’s largest national park, has many ecosystems including savanna woodlands, floodplains, mangroves and monsoon forests.

Here, tourists can simply explore, also take a river cruise and take a helicopter flight to see the park in its entirety.

More than 200,000 people visit this park annually. The high volume of tourists has improved and continues to improve Australia’s economic, social and cultural landscape.

Թարգմանություն

Կակադու ազգային պարկը մեծ բնական և մշակութային արժեքներ ունի։ Կակադուն ավելի քան 50,000 տարի եղել է աբորիգենների տուն, և հիմա լայնածավալ ժայռային արվեստի վայրերի աշխարհի ամենամեծ կենտրոններից մեկն է: Որոշ նկարներ ունեն մինչև 20,000 տարվա հնություն: Կակադուի ժայռային արվեստը պատկերում է մարդկային քաղաքակրթությունը սառցե դարաշրջանից առաջ, ցույց տալով բնիկ ժողովրդի որսի, հավաքման և ծեսերի մանրամասները: Սա շատ զբոսաշրջիկ է բերում այս պարկ:

Կակադուն՝ Ավստրալիայի ամենամեծ ազգային պարկը, ունի շատ էկոհամակարգեր, ներառյալ սավաննա անտառները, ջրհեղեղները, մանգրերը և մուսոնային անտառները:

Այստեղ զբոսաշրջիկները կարող են ուղղակի ուսումնասիրել, նաև նավարկել գետով և ուղղաթիռով թռիչք կատարել՝ տեսնելու պարկը ամբողջությամբ:

Այս այգին տարեկան այցելում են 200,000 մարդուց ավել: Զբոսաշրջիկների մեծ ծավալը բարելավել է և դեռ շարունակում է Ավստրալիայի տնտեսական, սոցիալական և մշակութային լանդշաֆտը:

Իրավունքի աղբյուրներ

Իրավունքի աղբյուրներ իրավական սովորույթ և դատական նախադեպ

Սովորույթը երկար ժամանակ փաստական կիրառման հետևանքով ձևավորված վարքագծի կանոն է: Պետության կողմից որպես հասարակական հարաբերությունների կարգավորման միջոց ճանաչված սովորույթը կոչվում է իրավական: Այսինքն՝ այն իրավունքի աղբյուր է և կիրառվում է որպես օրենք՝ չլինելով գրավոր ձևով ամրագրված։ Այն համարվում է օրենքի աղբյուր և օգտագործվում է, երբ չկա համապատասխան գրավոր օրենք։

Նախադեպը կոնկրետ իրավաբանական գործով այն դատական որոշումն է, որին պետությունը տալիս է համապարտադիր նշանակություն: Դատարանի՝ կոնկրետ գործով նախկինում կայացրած որոշումն ունի իրավաբանական նորմի ուժ հետագայում նման գործեր լուծելիս: Սա՝ որպես իրավունքի աղբյուր, բնորոշ է անգլո-սաքսոնական իրավական համակարգի երկրներին, օրինակ՝ Անգլիա: Մեզ մոտ և Եվրոպայում դատարանները միայն կիրառում են իրավունքի նորմերը՝ օրենքները, իսկ Անգլիայում միաժամանակ իրավունք է ստեղծվում:

Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

Աղետների պահուստ՝ միջոցներ, որոնք պահվում են արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և վերականգնողական աշխատանքների համար։

Աղմուկի թույլատրելի մակարդակ` աղմուկի մակարդակ, որը մարդու մոտ չի առաջացնում զգալի անհանգստություն և աղմուկի նկատմամբ զգայուն ֆունկցիոնալ համակարգի վիճակի կամ անալիզատորների էական փոփոխություններ:

Ազգային պարկի արգելավայրային գոտի` ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ գործում է պետական արգելավայրի համար սույն օրենքով սահմանված ռեժիմը:

Աղբավայր` բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ` նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար:

Աղետի գոտի` արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս:

Մենիմաստ և բազմիմաստ բառեր

Վարժություն 1։ Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

Ես խանութից տաք հաց գնեցի:
Մենք բոլորով նստեցինք սեղանի շուրջը և սկսեցինք հաց ուտել:

Ծովում տեսանք շատ ձկներ:
Նորապսակներին մաղթեցին ծով երջանկություն:

Դրոշը ալեկոծվում էր քամու տակ:
Պատահարից հետո նա ալեկոծվեց:

Այդ քարի տեսակը շատ հազվադեպ է:
Նրա դեմքը քարացավ:

Երկաթե զրահները լավ էին պաշտպանում զինվորներին:
Կինը ուներ երկաթե համբերություն:

Վարժություն 2։ Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

  1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
  2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
  3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
  4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
  5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
  6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
  7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
  8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
  9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
  10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

Թեմա 7՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը․
ա/ Իշխանությունների բաժանման գաղափարը
բ/ Իշխանությունների բաժանման հնարավոր իրական մոդելները
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 177-180

Առաջադրանք
1․
 Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

Իշխանությունների բաժանման գլխավոր նպատակներից են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների բացառումը: Դրանց կենսագործման համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ պահանջները.

1. Պետական իշխանությունն անհրաժեշտ է բաժանել երեք ճյուղի՝ օրենսդիր, գործադիր, դատական: Բաժանումը բացառում է իշխանության կենտրոնացումը մեկ մարմնի ձեռքում:
2. Պետական իշխանության երեք թևերը ներկայացնեղ մարմինները պետք է լինեն միմյանց հարաբերականորեն անկախ և ինքնուրույն: Ճյուղերից յուրաքանչյուրն ունի Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները, որոնք իրականցնում է ինքնուրույն:
3. Բացի բաժանումից, անհրաժեշտ է ապահովել իշխանության երեք ճյուղերի հավասարակշռությունը, այսպես կոչված՝ <<հակակշիռների և զսպիչների>> համակարգերի միջոցով, որպեսզի պետական նշված մարմիններից յուրաքանչյուրն ունենա հսկելու և միմյանց վրա ազդելու լիազորություններ, նաև համագործակցելու միմյանց հետ պետական կարևոր հարցերը վճռելիս:
4. Իշխանությունների բաժանման համակարգում յուրահատուկ դեր է խաղում նախագահը, քանի որ, չնայած երեք իշխանությունների հետ առնչվելուն, նա դուրս է դրանցից և գործում է անկախ: Նա ապահովում է մյուսների բնականոն գործունեությունը:

2․ Ինչպիսի՞ կառավարման մոդել ունի ՀՀ-ը, իշխանության ո՞ր ճյուղն ունի ավելի բարձր կառավարում այսօր:

Հայաստանն ունի խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ հիմնական դեր ունեն խորհրդարանն ու կառավարությունը։ Թեև օրենսդիր և գործադիր ճյուղերը համարվում են հավասարակշռված, գործադիր իշխանությունն այսօր ավելի մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների վրա։

Հանթինգթոնի հիվանդություն

Հանթինգթոնի հիվանդությունը (HD) ժառանգական խանգարում է, որը հանգեցնում է ուղեղի մասերի նյարդային բջիջների (նեյրոնների) աստիճանական քայքայման և մահացման: Հիվանդությունը ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք օգնում են վերահսկել կամավոր (կանխամտածված) շարժումը, ինչպես նաև այլ հատվածներ։ Այս հիվանդությամբ ապրող մարդկանց մոտ զարգանում են պարային անկառավարելի շարժումներ (խորեա) և մարմնի աննորմալ կեցվածք, ինչպես նաև վարքի, հույզերի, մտածողության և անհատականության հետ կապված խնդիրներ:

Օրինակ՝ անձի մատների, ոտքերի, դեմքի կամ իրանի անվերահսկելի շարժումները: Այս շարժումները խորեայի նշաններ են։ Նրանք կարող են ավելի ինտենսիվ դառնալ, երբ մարդը նյարդայնացած է կամ շեղված:

Դրա ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս միջին տարիքի մարդկանց մոտ։ Նրանք կարող են հայտնվել նաև երեխաների մոտ, սակայն դա հազվադեպ է լինում։ Հիվանդությունը ժամանակի ընթացքում վատանում է:

Ֆիզիկական փոփոխությունները կարող են ներառել խճճված խոսք և կուլ տալու, ուտելու, խոսելու և հատկապես քայլելու հետ կապված խնդիրներ: Հանթինգթոնի հիվանդություն ունեցող մարդիկ կարող են նիհարել կերակրման, կուլ տալու, խեղդվելու հետ խնդիրների և կրծքավանդակի վարակների պատճառով: Այլ ախտանիշները կարող են ներառել անքնություն, էներգիայի կորուստ, հոգնածություն և նոպաներ: Ի վերջո, մարդը պետք է մնա անկողնում կամ անվասայլակով: