- Ի՞նչ քաղաքականություն էր վարում աբդուլհամիդյան վարչակարգը 1880-ական թթ․։ Ներկայացրե՛ք պանիսլամիզմի և պանթյուքիզմի էությունը։ Ե՞րբ և ի՞նչ նպատակով ստեղծվեցին համիդիե գնդերը։ Ի՞նչ քաղաքականություն որդեգրեց սուլթանական վարչակարգը 1890-ական թվականների սկզբին։
Սուլթան Աբդուլ Համիդ II-ը չէր ուզում Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը կատարել, ըստ որի պետք թր կատարել բարենորոգումներ Հայաստանում: Նա հակառակը՝ մտադիր էր բնաջնջել բոլոր հայերին՝ Հայկական հարցից ազատվելու համար:
Դրա համար նա պաշտոնական գաղափարախոսություն դարձրեց պանիսլամզիմը և պանթյուրքիզմը: Ըստ պանիսլամիզմի իսլամադավան բոլոր ազգերը, իսկ պանթյուրքիզմի՝ բոլոր թյուրքալեզու ժողովուրդները պետք է միավորվեին օսմանյան Թուրքիայի դրոշի տակ և սրբազան պատերազմ կազմակերպեին բոլոր անհատների՝ գյավուրների դեմ:
Հայերի բնաջնջման գործում սուլթանը 1891թ. օգնական վերցրեց քրդերին, որոնց հետ մոտ երեսուն հեծելագնդեր ստեղծեց, որոնք անվանվեցին համիդիե գնդեր:
Հայ և քրիստոնյա ժողովուրդների կոտորածների քաղաքականությունը 1890-ական թթ. սկզբից դրվեց պետական մակարդակի վրա: Նպատակն էր ծրագրված կերպով բնաջնջել հայ ժողովրդին և նրան զրկել հայրենիքից: Հալածանքներն հասան մինչև ամբողջ Արևտահայաստանն ու կայսրության տարածքը:
- Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան 1890 թ․ ամռանը Կարինում և Գում Գափուում։ Ներկայացրե՛ք 1894-96 թթ․ արևմտահայերի զանգվածային կոտորածների ընթացքը։ Հիմնավորե՛ք, որ այդ ջարդերն ունեին կազմակերպված բնույթ։ Ի՞նչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ․ հայերի կոտորածները։
Տարածվեցին կեղծ լուրեր, թե հայ բնակչությունը զինվում է և կայսրությունը կործանելու նպատակով նախապատրաստվում է ապստամբության: Այդպիսի խոշոր սադրանք կազմակերպվեց Կարինում 1890թ. հունիսին: Եկեղեցու բակում զորքերը կրակ բացեցին ժողովրդի վրա և խաղա բնակչության նոր ջարդեր իրականացրին: Այս խնդիրների վրա երկրների ուշադրություն դարձնելու նպատակով հնչակյանները Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում կազմակերպեցին խաղաղ ցույց, սակայն թուրքերը օգտվեցին դրանից և նորից հայերի վրա կրակ բացեցին: Ամբողջ կայսրությունում սկսվեց հայերի հալածանքների աննախադեպ ալիք:
Օսմանյան իշխանությունները 1894թ. անցան հայության զանգվածային կոտորածնքերի կազմակերպմանը: Համիդական ջոկատները հարձակումներ սկսեցին արևմտյան Հայաստանի գյուղերի ու քաղաքների վրա, որոնցից առաջինն Սասունն էր: Այնտեղ զոհվեց տաս հազար մարդ: Սուլթանական կառավարությունը հայկական կոտորածներ իկրականացրեց նաև 1895թ. Կ. Պոլսում: Հնչակյանները կազմակերպել էին 4-հազարանոց խաղաղ ցույց՝ իրենց նախագիծը սուլթանին հանձնելու, սակայն եկած մարդկանց կեսը մահացավ՝ ցուցարարների վրա կրակ բացվելու պատճառով: Ջարդերը տարածվեցին գավառներում:
Կարծում են, որ կոտորածներն իրականացվում էին կազմակերպված՝ ըստ նահանգների, քանի որ նկատվում էր, որ նախ տեղերում ոտքի էին հանում մահմեդական մոլեռանդ հոգևորականությանն ու նրան հետևող ամբոխին, ապա ջարդերին միանում էին քրդական ջոկատները, ոստիկանությունն ու զորքը: Դա նկատվում էր մնացած նահանգներում:
Զանգվածային կոտորածների արդյունքում օսմանյան Թուրքիայում ոչնչացվեց շուրջ 300 հազար հայ: Շատ հայեր արտագաղթեցին տարբեր երկրներ, իսկ մյուսները ստիպված ընդունեցին իսլամ: Արևմտահայ բազմաթիվ գավառներ հայաթափվեցին և բնակվեցին թուրքերով ու թրդերով: