Ազատագրական պայքարը 1894-1896 թթ․։ Հայկական հարցը և տերությունները

  • Ովքե՞ր կազմակերպեցին և գլխավորեցին Սասունի 1894թ․ հերոսամարտը։ Ի՞նչ ընթացք ունեցավ

Որպեսզի ոչ ոք չխանգարեր հայերի բնաջնջման գործում, Բարձր Դուռը որոշեց նախ ճնշել Սասունի դիմադրական ներուժը: Հայդուկների խմբերում էին Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը, Հրայրը, Գևորգ Չավուշը և ուրիշներ: 1894թ. Սասունի վրա շարժվեց Զեքի փաշայի 12-հազարանոց զորքը՝ հերտանու ուղեկցությամբ, որին նաև միացան զորամասեր Դիարբեքիրից, Էրզրումից, Երզնկայից, համիդե 3-հազարանոց մի զորագունդ և այլ բաշիբոզուկներ: Այս 40-հազարանոց բանակի դեմ սասունցիները կռվեցին մոտ 2 հազարով:

Թուրքերի ձեռնարկած գրոհը ենթարկվեց ուժեղ հակահարվածի, ինչից հետո թշնամին անցավ լայնածավալ հարձակման: Մարտերից հետո պաշտպանները ստիպված քաշվեցին Գելիեգուզանից Անդոկ լեռան լանջերը: Մարտերի ժամանակ զոհվեց Գրգոն, ձերբակալվեց Մեծն Մուրադը և Չավուշը: Ամառվա վերջ թուրքերը կարողացան մտնել Սասունի գյուղերը:

  • Ներկայացրե՛ք 1895-96 թթ․ Զեյթունի ապստամբության ընթացքը։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այն։

Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար կարևոր էր նաև Զեյթունը: Այ պատճառով հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու: 1895թ. զեյթունցիները զինաթափեցին թուրքական 700-հոգանոց կայազորը, գրավեցին 600 հրացան, 2 հրանոթ և այլ զինամթերք: Կազմվեց Զեյթունի ժամանակավոր կառավարություն՝ Աղասու նախագահությամբ:

Զեյթունի վրա շարժվեց թուրքական երկու բանակ: Մարտերում հայերը ծանր կորուսներ պատճառեցին թշնամուն: Ապստամբների շարքերը մի պահ երերացին, սակայն գոտեպնդվեցին և անցան գրոհի: Անակնկալի եկած թշնամին, տալով ավելի քան 1000 սպանված, նահանջեց: Այսպես՝ զինամթերի ու սննդամթերքի սուղ պայմաններում չորս կողմից շրջապատված լեռնականները շուրջ 4 ամիս դիմակայեցին թշնամուն:

Մեծ տերությունների միջամտությամբ 1896թ. Հալեպում կնքվում է հաշտռություն: Պարտավորվում էր զորքերը հետ քաշել, Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնյաները լինելու էին հայեր: Զեյթունցիները հանձնելու էին պատերազմական զենքը, իսկ հնչակյան գործիչները հեռանալու էին կայսրության տարածքից:

  • Ինչպիսի՞ն էր Մալաթիայի հերոսամարտը։ Ներկայացրե՛ք 1896թ․ Վանի հերոսամարտի ընթացքը։

Պաշտպանական կռիվների մեջ առանձնացավ Մալաթիայի հերոսամարտը: Տեղի հայերը ջարդեցին թուրք ոստիկաններին և թուրքական խուժանին ուվտարեցին քաղաքից:

Պատպանական կռիվների մեջ իր տեղն ունի Վանի 1896թ. հերոսամարտը: Իշխանությունները հրահանգեցին ներխուժել Վանի հայկական թաղամասեր: Կազմվեցին բոլոր ուժերի միասնական ճակատ, Արմենականներին միացան հնչակյանները: Մարտը տևեց հինգ օր, սակայն զինամթերքի պակասի, գյուղից փախստականներիուժեղացող ներհոսքի և անմխիթար վիժակի պատճառով վանեցիներն ընդունեցին թուրքերի առաջարկած զինադադարի պայմանները: Թուրքական կողմը խոստացավ զենքը վայր դնելու դիմաց թույլատրել ապստամբներին անարգել անցնելու Պասկաստան:

1500 վանեցիներ դուս եկան Վանից: Սակայն Պասկաստանի հետ սահմանագլխին նրանց վրա հարձակվեցին կանոնավոր զորքերն ու քրդական մազրիկ ցեղի հրոսակները: Փրկվեցին միայն 30 մարդ:

  • Ներկայացրե՛ք Խանասորի արշավանքը։

Դրանից հետո հայերը որոշեցին պատժել թուրքերի հետ ընդդեմ հայերի գործակցող քրդերին: ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ դրա իրականացմանը: 1897թ. Հայաստանի տարբեր վայրերից եկած շուրջ 250 հայդուներ անցան թուրք-պարսկական սահմանը և Խանասորի դաշտում անակնկալ հարձակվեցին քրդական մազրիկ ցեղի վրա ու կոտորեցին շատերին:

  • Ի՞նչ կապ ուներ Սասունի դեպքերը Մայիսյան բարենորոգումների ծրագրի հետ։ Ի՞նչ դերակատարում և վերջանական վերաբերմունք ունեին տերությունները այս ծրագրի նկատմամբ։

Սասունի դեպքերը կապված էին Մայիսյան բարենորոգումների ծրագրի հետ, քանի որ այդ ապստամբությունները ցույց տվեցին, որ հայերն դժգոհ էին Օսմանյան կայսրության բարեփոխումներից։ Սասունը ցույց տվեց, որ բարենորոգումները հիմնականում տապալվում էին ու նույնիսկ ավելացնում էին ճնշումները, իսկ Մայիսյան բարենորոգումների ծրագրերը մնացին անիրականացված։ Օսմանյան իշխանությունները համարյա ոչինչ չարեցին հայերի խնդիրները լուծելու համար։

Թողնել մեկնաբանություն