Հնաբանություններ և նորաբանություններ, Փոխառություններ և օտարաբանություններ

ՀՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։

Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր,
պահարան, այրուձի, արդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույն, զի,
որովհետև, վաղր, հանապազ։

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարժություններ
Վարժություն 1։ Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։

կոլեկցիա — հավաքածու
օրիենտացիա — կողմնորոշում
տրադիցիա — ավանդույթ
ստաբիլ — կայուն
լոմբարդ — գրավատուն
վալյուտա — արժույթ
ստարտ — մեկնարկ
դիագնոզ — ախտորոշում
դիսպետչեր — կարգավար
կոմերցիոն — առևտրային

Վարժություն 2։ Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք
ձեր իմացած այլ լեզուների հետ)։

Տորթ, տեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում,
բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ,
կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ, պոեմ,
սպիրտ, հովիվ։

Թողնել մեկնաբանություն