Ինչ եմ ես սպասում 2025 թվականից

Այս տարին արդեն ավարտվում է, և նոր տարի է սկսվում: 2024-ը կարևոր տարի էր ինձ համար, քանի որ ես անցա նոր դասարան, սկսեցի մի քանի նոր առարկաներ ուսումնասիրել և բացահայտեցի նոր հետաքրքրություններ դպրոցից դուրս: Բացի այդ, ես ճամփորդել եմ Հայաստանով, տեսել եմ նոր վայրեր և ծանոթացել մեր երկրի պատմությանը: Այս տարի նաև հանձնել եմ իմ առաջին հետազոտական աշխատանքը և պատրաստում եմ երկրորդը, մասնակցել եմ կամավորական աշխատանքի, և այս բոլորը շատ կարևոր առաջին փորձ էր էին ինձ համար:

2025 թվականին ես ուզում եմ վերջնականապես որոշել իմ ապագա մասնագիտությունը, քանի որ հիմա ես դեռ չեմ կարող հասկանալ, թե ինչ է ինձ ավելի շատ հետաքրքրում: Այդ տարի ես ուզում եմ ավելի շատ ուսումնասիրել տարբեր ոլորտներ, փորձել տարբեր զբաղմունքներ, որպեսզի կարողանամ գտնել այն, ինչ ինձ ոգևորում է: Կուզեի նաև ավելի շատ ճամփորդել, հանդիպել նոր մարդկանց և դառնալ ավելի բաց մարդ: Այդ տարի ես պետք է ինտենսիվ սովորեմ և պատրաստվեմ իմ կարևոր քննությանը, որը կլինի մեծ քայլ իմ ապագայի համար: Հուսով եմ, որ այդ տարին կբերի հաջողություններ ոչ միայն դպրոցում, այլ նաև արտադպրոցական պարապմունքներում, որտեղ ես ցանկանում եմ զարգացնել իմ հմտությունները և ձեռք բերել նոր փորձ։

Թողնել մեկնաբանություն