Ձմեռային ճամբարի ամփոփում

Շուտով վերջանում է մեր ձմեռային ճամբարը, և ես կարող եմ ասել, որ այն բավականին լավ անցավ։ Մենք կատարեցինք շատ նախագծեր` բնագիտատեխնիկական ստուգատես տիկին Վեներայի հետ, խոհանոցային օր, սերմերի, բույսերի և կենդանիների մասին դասընթաց, ազգագրական փառատոն, արհեստական բանականության մասին նախագիծ, կավագործություն, բազմաթիվ հանդիպումներ ընկեր Վարդանի հետ` կոռուպցիայի և երեխայի և մարդու իրավունքների մասին։ Նաև մի քանի դաս ենք ունեցել ընկեր Նունե Այդինյանի հետ` անգլերեն պատմություններ կարդալով և քննարկելով։ Այցելել ենք սահադաշտ և շատ լավ ժամանակ անցկացրել։

Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ այս տարվա ձմեռային ճամբարը։ Այն անցավ շատ հետաքրքիր։

Բնագիտատեխնիկական ստուգատես

Ամենա-ամենա-ամենա…

Ամենամեծ մտածողը  ո՞վ  է…..

Այն մարդն է, ով սովորում է իր սխալների վրա և անում է ամեն ինչ իր լավագույն տեսակը դառնալու համար։

Ամենալավ  օրը  ո՞րն  է….

Այն օրն է, որը զվարթություն և պոզիտիվ էմոցիաներ է բերում քեզ։

Ամենալավ  քաղաքն  ո՞րն  է….

Այն քաղաքն է, որը մաքուր է, կոկիկ և գեղեցիկ։

Ամենալավ  աշխատանքը  ո՞րն  է ….

Այն աշխատանքն է, որը մարդուն բերում է ուրախություն և որը ստիպված չեն կատարում։

Ամենալավ  հանգիստը  ո՞րն  է…..

Ամենալավ հանգիստը զբաղմունքն է այն գործով, որը ուրախություն և հանգստություն է բերում մարդուն։

Ամենամեծ թուլությունը  ո՞րն  է…….

Այն է, ինչից մարդը վախում է։

Ամենավտանգավոր մարդը  ո՞րն   է…..

Այն մարդը, ով չի կարողանում իրեն կառավարել։

Ամենամեծ պարգևը, որը  կարող  ես  տալ  կամ  ստանալ   ո՞րն  է…..

Սերն է։

Ամենամեծ ընկերը և  խորհրդատուն   ո՞րն  է ….

Այն ընկերն է, ով միշտ կողքիդ է եղել և օգնել։

Ամենամեծ  սխալը  ո՞րն  է……

Ամենամեծ սխալը դա ափսոսալն է։

Բնագիտական հարցեր

Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը

Մակրո՝ C, H, O, N, Միկրո՝ Fe, Zn, Ուլտրա՝ Se, I։

Կենդանի  աշխարհը  քանի՞ <<թագավորության>>  է  բաժանվում

Թագավորությունները հինգն են՝  բակտերիաներ, բույսեր, կենդանիներ, սնկեր, պրոտիստներ։

Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,  ինչպիսի՞ կենսաբանորեն  ակտիվ  նյութեր  կան  նրա  բաղադրության  մեջ

Օրգանիզմի կառուցվածքային միավորն է բջիջը, իսկ բաղադրիչներն են՝ սպիտակուցներ, լիպիդներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ։

Ինչպիսի՞  օրգանական  և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում

Օրգանական նյութերը օրգանիզմում՝ սպիտակուցներ, ճարպեր, իսկ անօրգանական են՝ ջուր, աղեր։

Ինչու՞  են  գիտնականներն  ասում. «Կյանքը սպիտակուցների  գոյության  ձևն  է…»։

Սպիտակուցներ՝ Կյանքի հիմք են՝ ֆունկցիաների բազմազանությամբ։

Որո՞նք  են  սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում։

Սպիտակուցների ֆունկցիան կառուցվածքային է, ածխաջրերինը` էներգիական, ճարպեր՝ պահեստային, նուկլեինաթթուներինը՝ ժառանգականության, իսկ վիտամիններինը՝ կարգավորիչ։

Որո՞նք են  առողջ  ապրելակերպի սկզբունքները:

Առողջ ապրելակերպ՝ Հավասարակշիռ սնունդ, շարժունություն, քուն, վատ սովորությունների բացակայություն։

Ճամբարային օրվա ամփոփում 20.01.2025

Մեր օրը այսօր սկսեցինք քննարկելով և լրացնելով երկու հարցաշար, առաջինը` հարցեր էին, որտեղ պետք է արտահայտեինք մեր կարծիքը տարբեր թեմաների շուրջ, թե ինչն է մեզ համար ամենա֊…։ Իսկ երկրորդը` բնագիտական հարցեր էին։ Երկրորդ դասաժամին մենք գնացինք քիմիայի լաբորատորիա` տարատեսակ փորձեր կատարելու և շարունակեցինք նաև չորրորդ ժամին։ Առաջին փորձը կոչվում է <<Հրաբուխ>>, երկրորդը` ջրածնի ստացում և այրում, երրորդը` օսլայի բացահայտումը սննդամթերքի մեջ։ Երրորդ դասաժամը անցկացրինք կավագործությամբ զբաղվելով։

Ձմեռ պապ մրցանակ

Սովորող` Գարեգին Ղազարյան

Կրտսեր դպրոցից ինձ ամենաշատը տպավորեց Գարեգին Ղազարյանի աշխատանքը, և ես կարծում եմ, որ նա արժանի է Ձմեռ պապի մրցանակին։ Գարեգինը մեծ հետաքրքրություն է ցույց տալիս բնագիտության նկատմամբ՝ կատարելով զանազան փորձեր, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր ու գովելի է։ Թեև մյուսների աշխատանքները` ավելի շատ արվեստի ոլորտում, նույնպես արժանի են ուշադրության, ես ընտրում եմ Գարեգինին, քանի որ այդ տարիքում բնագիտությամբ հետաքրքրվելը շատ լավ է և կարևոր։