Թեմա՝ «Հայ կամավորական շարժումը»
- Ի՞նչ ակնկալիքներ ունեին հայերը սկսված աշխարհամարտից։ Ինչպե՞ս սկիզբ առավ ու ծավալվեց կամավորական շարժումը։ Առաջին փուլում ո՞ր ջոկատները կազմվեցին․ թվարկե՛ք ջոկատների հրամանատարական կազմը։
Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը կարևոր նշանակություն էին տալիս պատերազմի պարագայում հայերին իրենց կողմը ներգրավելու խնդրին: Հայ ժողովրդի առջև առաջացել էին հարցեր՝ ի՞նչ դորքորոշում բռնել, ի՞նչ գործելակերպի հետևել հայության, առաջին հերթին՝ արևմտահայության անվտանգությունն ապահովելու համար:
Կոցկասի իշխանությունը 1914թ. աշնան սկզբերին դիմեց որոշակի քայլերի՝ հայերի վերաբերմունքը Թուրքիայի դեմ պատերազմի դեպքում պարզելու համար: Մի քանի հանդիպումների արդյունքում պարզվեցին կողմերի դիրքորոշումները: Հայերը կամավորական խմբերով պետք է աջակցեին ռուսական զորամասերին: Հայ ղեկավար ուժերը հույս ունեին ռուսականզորքի օգնությամբ իրականացնել հայկական նահանգների և Կիլիկիայի ինքնավարության հաստատումը Ռուսաստանի հովանու ներքո: Այսպիսով՝ Հայոց ազգային բյուրոյի նպատակն էր Արևմտյան Հայաստանի ինքնավարության հաստատումը:
Այդ օրերին կովկասահայության մեջ տիրում էր ոգևորություն: Կազմակերպվում էին հավաքներ, ցույցեր, երիտասարդությունը պահանջում էր ակտիվորեն մասնակցել պատերազմին, ստեղծել կամավորական ջոկատներ: Ոչ ոք կասկած չուներ, որ ռուսական բանակը կարճ ժամկետում կգրավի Էրզրումը, Վանը, Բիթլիսը, և արևմտահայերը կփրկվեն սպառնացող աղեից:
1914թ. նոյեմբերի սկզբին արդեն ձևակերպվել էին կամավորական չորս ջոկատներ՝ I ջոկատը Սալմաստում էր, հրամանատարն էր Անդրանիկը, II ջոկատը կազմավորվեց Իգդիրում, հրամանատարն էր Դրոն, III ջոկատը Կաղզվանում էր, հրամանատարն էր Համազասպը, իսկ IV ջոկատը Սարիղամիշում էր, հրամանատարն էր Քեռին:
- Նշանավոր ի՞նչ ճակատամարտերի մասնակցեցին հայ կամավորները 1915-1916 թթ․։ Ովքե՞ր աչքի ընկան։
անդրանիկի ջոկատը մի շարք հաղթական կռիվներ մղեց թուրքական ուժերի դեմ: Հատկապես նշանավոր էր նրա տարած փայլուն հաղթանակը 1915թ. ապրիլին տեղի ունեցած Դիլմանի ճակատամարտում:
Դրոյի երկրորդ ջոկատը կռվեց Խնուս-Մուշի շրջանում: 1916թ. հունվարի 13-ին ջոկատը գրավեց Խնուսը, իսկ փետրվարի 2-ին մտավ Մուշ: Առաջին ջոկատը կռվում էր Արճեշի շրջանում: 1916թ. փետրվարին Անդրանիկն իր ջոկատով գրավեց Բիթլիսը:
Երրորդ՝ Համազասպի ջոկատը մեծ հաջողությունների հասավ Վանի, ապա՝ Խիզանի շրջանում: 1916թ. մարտին նրա կամավորները գրավեցին Խիզանը և թուրքական գերությունից ազատեցին 5000 հայերի:
- Վերհանե՛ք հայ կամավորական շարժման նշանակությունը։
Հայկական ջոկատները կարևոր ավանդ ներդրեցին ռուսական զորքի տարած մի շարք հաղթանակների գործում:
Կամավորական շարժումը հայ քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից ամենատարբեր գնահատականների է արժանացել: Անժխտելի է, որ այն Հայաստանի ազատագրության զինված պայքարի հաղթական ու փառավոր էջերից է: Անկախ այն հանգամանքից՝ կամավորական ջոկատները ստեղծվեին թե ոչ, երիտթուրքերը վաղօրոք ծրագրել էին Հայաստանի և Օսմանյան կայսրության հայության ցեղասպանությունը:
Շարժման կարևոր արդյունքներից մեկն այն է, որ, ինչպես նախատեսում էին շարժման ղեկավարները, կամավորական ջոկատների միջոցով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը:
- Ինչու՞ հայ կամավորական ջոկատները վերածվեցին կանոնավոր զորամիավորների։
Հայ կամավորական ջոկատները աստիճանաբար դուրս էին եկել Ռուսաստանի <<թույլատրելիության>> շչջանակներից: Ռուսական իշխանությունները գիտեին հայերի ինքնավարական և անկախական ծրագրերի մասին, որոնց որոշեցին լուծարել: Սակայն հաջողվեց կամավորական ջոկատներից հայկական հրաձգային գումարտակներ ձևավորելու իրավունք ձեռք բերել:
1916թ. մարտ-օգոստոս ամիսներին տեղի ունեցավ կամավորական ութ ջոկատների վերակազմավորումը վեց գումարտակների, որոնք մտան ռուսական բանակի կազմը:
Հայոց պատմություն 11, 107-111