Թեմա՝ «Հայոց Մեծ եղեռնը»
- Ե՞րբ և որտե՞ղ էր կայացվել հայերին բնաջնջելու երիտթուրքերի որոշումը։ Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները։ Ի՞նչ դեր է խաղացել Բ․ Շաքիրի գլխավորած կազմակերպությունը հայկական ջարդերի իրագործման մեջ։
Հայերի ոչնչացման ծրագիրը երիտթուրքերի կուսակցությունը հաստատել էր 1910-1911թթ. Սալոնիկում կայացած գաղտնի խորհրդակցությունների և ժողովների ընթացքում: Այսինքն՝ հայերի հայրենազրկման և ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր օսմանյան Թուրքիայի կողմից մինչև Առաջին աշխարհամարտը:
Հայերի բնաջնջումով, ըստ այդ ծրագրի, կփակվեր նաև Հայկական հարցը: Հայերի ցեղասպանություն պատճառների շարքում դեր է խաղացել նաև տնտեսական գործոնը: Հայ արդյունաբերողներն ու դրամատերերը կարողացել էին խոշոր կապիտալ կուտակել: Հայերի բնաջնջմամբ թուրքերը ազատվում էին անցանկալի մրցակիցներից ու տիրանալու նրանց ֆինանսական միջոցներին ու ունեցվածքին:
Երիտթուրքերի պարագլուխներից Բեհաէդդին Շաքիրի անմիջական ղեկավարությամբ ստեղծվաած <<Հատուկ կազմակերպություն>> մարմինը: Այստեղ հիմնականում ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող հանցագործներ:
- Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը։ Ե՞րբ սկսվեցին համատարած կոտորածներն ու տեղահանությունը։
Հայերի ոչնչացման ծրագիրն գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը հայտնի է Մեծ եղեռն անունով:
Երիտթուրքերն իրենց ծրագիրն իրականացրին քայլ առ քայլ: Սկզբնական ամիսներին հայերի կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան ճակատի մերձակա գոտում:
Թուրքական իշխանությունը նախ և առաջ ուզում էր վերացնել հայերի կռվելու ունակ ներուժը: Օսմանյան բանակ էր զորակոչվել ավելի քանի 300 հազար հայ: Շուտով նրանց մեկուսացնում են և խումբ առ խումբ վերացնում:
Մյուս քայլով երիտթուրքերը նպատակադրվել էին վերացնել հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար ուժերին ու գործիչներին: Առաջին ձերբակալությունները տեղի են ունենում 1914թ. հոկտեմբերին: 1915թ. ապրիլի 11 (24) և հաջորդած օրերին Կ. Պոլսում կալանավորվեց 2300-ից ավելի մարդ: Աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց: Քչերը միայն փրկվեցին:
1915թ. ապրիլից սկսվեց նաև ցեղասպանական մեծածավալ գործողությունը. հայությունը ենթարկվեց կոտորածների, բռնի տեղահանության և աքսորի: Հարյուր հազարավոր հայերի կոտորեցին, մեծ թվով բռնի տեղահանվածներ սպանվեցին աքսորի ճանապարհին: Ողջ մնացածները հասան համակենտրոնացման ճամբարներ: Ցեղասպանությունը շարունակվեց նաև հաջորդ տարվա ընթացքում: Իրականացվում էր նաև հայերի բռնի մահմեդականացում:
Մեծ եղեռնը սկսվել է 1914թ. հոկտեմբերին և շարունակվել մինչև 1916թ. ամառը: 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ:
- Թվարկե՛ք Արևմտյան Հայաստանի և կայսրության այն բնակավայրերը, որտեղ կազմակերպվել են ինքնապաշտպանական մարտեր։ Նկարագրե՛ք մարտերը և վերհանե՛ք դրանց պատմական նշանակությունը։
Առաջին ինքնապաշտպանական կռիվները տեղի ունեցան Վանի նահանգում: Դրանք նաև տեղի ունեցան Շատախ գավառում, Վան քաղաքում, Տարոնում, Մուշում, Սասունում, Շապին Կարահիսարում, Սուետիա գավառում, Եդեսիայում և այլն:
Հայերը կարողացան որոշ քաղաքներում և գյուղերում զինված դիմադրություն կազմակերպել, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին: