Դատական իշխանությունը և արդարադատությունը Հայաստանում

Հասարակագիտություն 11-Իրավունքի հիմունքներ

Դատական իշխանության համակարգը Հայաստանում․ Դատարան, Արդարադատություն, Փաստաբանական գործունեություն, Դատախազություն, ոստիկանություն

Դատական իշխանությունը դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ կարգով քննել և լուծել իրավական վեճերն օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:

Դատարանը պատասխանատու է արդարադատություն իրականացնելու համար։ Այն գործում է օրենքի հիման վրա և քննում է քաղաքացիական ու քրեական գործեր։ Դատավորները լսում են կողմերին, ուսումնասիրում ապացույցները և կայացնում որոշումներ՝ ապահովելով արդարություն։ Դատարանները նաև վերահսկում են օրենքների ճիշտ կիրառումը և պաշտպանում մարդկանց իրավունքները։

Արդարադատությունը իրականացնում է միայն դատարանը՝ օրենսդրական պահանջների ու ընթացակարգի խստագույն պահպանմամբ, և ուղղված է դատական գործեր քննելուն և լուծելուն: Դրա սկզբունքները ելակետային, առանցքային դրույթներ են, որոնք դրված են դատավարական գործոնեությունը կարգավորող օրենքների հիմքում:

Փաստաբանական գործունեությունը ոչ կառավարական հատուկ կազմակերպություն է, որն իրավաբանական օգնության միջոցով իրականացնում է մարդու իրավունքների խախտումների կանխումը, դրանց պահպանման համար երաշխիքների ստեղծումը, կենսագործման ճանապարհին եղած արգելքների վերացումը:

Դատախազությունն այլ պետական մարմիններից անկախ գործող, միասնական կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

Ոստիկանությունը գործադիր իշխանության համակարգի պետական կառավարման մարմին է, որն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս ունի օրենքով սահմանված հարկադրանք կիրառելու իրավունք:

Իրավաբանական տերմինների բառարան

Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

Ինկասացիա — կանխիկ դրամի և այլ արժեքների միջբանկային փոխադրումները, բանկերում դրանց ընդունման և հանձնման գործընթացը

Ցիստեռն — շարժական անոթ, մշտապես ամրացված վագոնի, ավտոմեքենային, կամ փոխադրման այլ միջոցներին, նախատեսված գազային, հեղուկ և այլ նյութերի փոխադրման և պահման համար

Աերոդրոմ — հողային տարածքը կամ ջրային տարածքը, որը նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով

Ոչ կանոնավոր փոխադրում` կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր դեպքում որոշվում են պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ

Ձայնային ճնշում — ձայնային տատանումների հետևանքով առաջացող օդի կամ գազի ճնշման փոփոխական բաղադրիչ

Անորոշ և Որոշյալ առումներ

Գործնական քերականություն․ 68-69 սովորել, առ․ 1,2-էջ 70

Վարժություններ

Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

Որոշյալ — լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, մոխիրը, հյութերը, հետախույզները, կազմությունը

Անորոշ — հանքանյութեր, տեղեկություններ, բույսեր, լաբորատորիա, նյութեր, լուծույթներ, մետաղներ, հանքավայր

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

  1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
  2. պարագան, կուլան, ավազան, թեման
  3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
  4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
  5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
  6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
  7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
  8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
  9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
  10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին