Գործնական քերականություն․ 68-69 սովորել, առ․ 1,2-էջ 70
Վարժություններ
Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Որոշյալ — լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, մոխիրը, հյութերը, հետախույզները, կազմությունը
Անորոշ — հանքանյութեր, տեղեկություններ, բույսեր, լաբորատորիա, նյութեր, լուծույթներ, մետաղներ, հանքավայր
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։
- ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
- պարագան, կուլան, ավազան, թեման
- պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
- խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
- թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
- կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
- քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
- մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
- չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
- զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին