Դատական իշխանությունը և արդարադատությունը Հայաստանում

Հասարակագիտություն 11-Իրավունքի հիմունքներ

Դատական իշխանության համակարգը Հայաստանում․ Դատարան, Արդարադատություն, Փաստաբանական գործունեություն, Դատախազություն, ոստիկանություն

Դատական իշխանությունը դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ կարգով քննել և լուծել իրավական վեճերն օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:

Դատարանը պատասխանատու է արդարադատություն իրականացնելու համար։ Այն գործում է օրենքի հիման վրա և քննում է քաղաքացիական ու քրեական գործեր։ Դատավորները լսում են կողմերին, ուսումնասիրում ապացույցները և կայացնում որոշումներ՝ ապահովելով արդարություն։ Դատարանները նաև վերահսկում են օրենքների ճիշտ կիրառումը և պաշտպանում մարդկանց իրավունքները։

Արդարադատությունը իրականացնում է միայն դատարանը՝ օրենսդրական պահանջների ու ընթացակարգի խստագույն պահպանմամբ, և ուղղված է դատական գործեր քննելուն և լուծելուն: Դրա սկզբունքները ելակետային, առանցքային դրույթներ են, որոնք դրված են դատավարական գործոնեությունը կարգավորող օրենքների հիմքում:

Փաստաբանական գործունեությունը ոչ կառավարական հատուկ կազմակերպություն է, որն իրավաբանական օգնության միջոցով իրականացնում է մարդու իրավունքների խախտումների կանխումը, դրանց պահպանման համար երաշխիքների ստեղծումը, կենսագործման ճանապարհին եղած արգելքների վերացումը:

Դատախազությունն այլ պետական մարմիններից անկախ գործող, միասնական կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

Ոստիկանությունը գործադիր իշխանության համակարգի պետական կառավարման մարմին է, որն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս ունի օրենքով սահմանված հարկադրանք կիրառելու իրավունք:

Իրավաբանական տերմինների բառարան

Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

Ինկասացիա — կանխիկ դրամի և այլ արժեքների միջբանկային փոխադրումները, բանկերում դրանց ընդունման և հանձնման գործընթացը

Ցիստեռն — շարժական անոթ, մշտապես ամրացված վագոնի, ավտոմեքենային, կամ փոխադրման այլ միջոցներին, նախատեսված գազային, հեղուկ և այլ նյութերի փոխադրման և պահման համար

Աերոդրոմ — հողային տարածքը կամ ջրային տարածքը, որը նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով

Ոչ կանոնավոր փոխադրում` կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր դեպքում որոշվում են պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ

Ձայնային ճնշում — ձայնային տատանումների հետևանքով առաջացող օդի կամ գազի ճնշման փոփոխական բաղադրիչ

Թողնել մեկնաբանություն