Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Նա հայ գրականության ամենանուրբ, խոր  ու եթերային բանաստեղծն է։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին (կամ փետրվարի 8-ին) Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

Վահան Տերյանը երկու անգամ ամուսնացել է: Նրա առաջին կինը Սուսաննան էր, որը, ինչպես պարզվում է, հիվանդ էր թոքախտով և վարակում է նաև ամուսնուն: Նրա երկրորդ կինը Անահիտն էր: 18-ամյա այս աղջիկը ամուսնանում է իրենից 14 տարով մեծ ու թոքախտով հիվանդ Տերյանի հետ՝ նրան օգնելու, փրկելու հաստատակամությամբ:

Բանաստեղծը ակտիվ էր նաև քաղաքական դաշտում, համոզված էր, որ մտավորականը պետք է կողքից չնայի հանրային կարևոր իրադարձություններին, այլ դրանք կերտողը լինի:

Նա փոխնախարարի բարձր պաշտոն է զբաղեցրել 1917-19թթ․ բոլշևիկյան կառավարությունում՝ ուղիղ շփում ունենալով Ստալինի, Լենինի, Տրոցկու հետ։ Այս ընթացքում հանուն հայրենիքի նա կատարել է քայլեր, որոնց համար կարող էր կյանքով հատուցել։

Տերյանը փորձում է լուծել Արևելյան Հայաստանի խնդիրը, պնդում է, որ ռուսական զորքը Արևմտյան Հայաստանից դուրս չբերեն, բայց հերթական անգամ խաբվում է:

Նա այս մթնոլորտում գնդակահարումից փրկեց հայ մտավորականների, 6 միլիոն ռուբլի է տրամադրել Աստրախանի հայ գաղթականներին, երբ այս գումարը Հյուսիսային Կովկասում բոլշեվիզմ կառուցելու համար էր:

Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։

1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Աղբյուրներ՝ 1, 2, 3

Թողնել մեկնաբանություն