Թեմա՝ «Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո»
- Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխության արդյունքում։ Ներկայացրե՛ք իրադրությունը Անդրկովկասում և Կովկասյան ճակատում։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1917թ. փետրվարի 27-ին, Ռուսաստանում տեղի ունեցավ հաղթական հեղափոխություն, որը վերջ դրեց միապետական կարգերին: երկրում առաջացավ երկիշխանություն: Սակայն այդ խորհրդում մեծամասնությունը պետական կառավարումը կամովին հանձնեցին առաջադեմ բուրժուազիային: Մարտի 2-ին ձևավորվեց Ռուսաստանի բարձրագույն գործադիր նոր իշխանություն՝ Ժամանակավոր կառավարությունը:
Հեղափոխական ալիքը հասավ Անդրկովկաս, տարածվեց նաև Հայաստանում: Նոր իշխանության վարչական մարմիններ հաստատվեցին նաև Անդրկովկասում:
Ապրիլի դրությամբ Կովկասյան ճակատի հայկական հատվածում կռվում էր ռուսական 5, իսկ պարսկական հատվածում՝ 2 կորպուս: Այսինքն՝ 232 հազար զինվորական:
- Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ժամանակավոր կառավարությունը Հայկական հարցի լուծման ուղղությամբ։ Համեմատե՛ք հայերի նկատմամբ միապետական Ռուսաստանի և Ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը։
Ռուսաստանի նոր կառավարությունը առաջին ութ ամիսներում չբացահայտեց իր ծրագիրը Հայաստանի ապագայի հարցում: Սակայն հետո հրապարակվեց Ժամանակավոր կառավարության որոշումը Արևմտյան Հայաստանի գրավված տարածքում կառավարման նոր ձև մտցնելու մասին: Նոր իշխանությունն արմատապես փոխեց Ռուսաստանի վերաբերմունքն Արևմտյան Հայաստանի ու հայերի նկատմամբ և սկսեց հայանպաստ քաղաքականություն իրականացնել: Պաշտոնապես ճանաչվեց Օսմանյան կայսրությունից նվաճված տարածքի հայկական մասը՝ որպես վարչական առանձին միավոր՝ <<Թուրքահայաստան>> անունով:
Ժամանակավոր կառավարությունը երկրամասի իշխանություններին հրահանգում էր՝ բոլոր հայերին, ովքեր պատերազմի ժամանակ կամ էլ դրանից առաջ փախել են այդ տարածքից, ինչպես նաև նախկին թուրքահպատակ հայերին, թույլատրել վերաբնակվելու հայկական երեք մարզերում՝ Էրզրում, Վան, Խնուս, որոնք գրավված էին:
- Ներկայացրե՛ք Արևմտահայերի ազգային խորհրդի ստեղծման նշանակությունը։ Հայաստանի վերականգնման նպատակով ի՞նչ քայլեր իրագործվեցին։
Անդրկովկասում ապաստան գտած մոտ 300 հազար արևմտահայ գաղթականությունը, ոգևորվելով Ռուսաստանի նոր վերաբերմունքից, սկսեց կազմակերպել: Երևանում մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Ընդունվեցին որոշումներ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ:
Վանի, Խնուսի և Էրզրումի մարզերում ձևավորվեցին և սկսեցին գործել Արևմտահայ ազգային խորհրդի տեղական կազմակերպությունները: Հայկական կազմակերպությունները մեծ գործ կատարեցին Հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցնելու ուղղությամբ: Աշնան վերջերին հայկական մարզերում մոտ 300 հազար հայ բնակչություն կար: Հայերից կազմակերպվում էին միլիցիայի ջոկատներ ու կամավորական խմբեր, որոնք հենարան դարձան Հայաստանի վերականգնման գործի համար:
- Ցո՛ւյց տվեք հայ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը պատմական նոր իրադրությունում։
Հայ ազգային կուսակցությունները, սոցիալ-դեմոկրատական ու ազատական ուղղությունների ներկայացուցիչները օրինական գործունեության հնարավորություն ստացան:
Հայ հեղափոխական դաշնակցությունը նոր իշխանություններից պահանջում էր գործնականում ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքը և իրավահավասարությունը, ստեղծել ազգային կրթական և մշակութային կյանքի ազատ զարգացման պայմաններ: ՀՅԴ առաջնահերթ խնդիրը Հայկական հարցի լուծումն էր:
Հնչակյանների գործունեությունը ևս հիմնականում կենտրոնացած էր Հայկական հարցի շուրջ: Նրանք Արևմտյան Հայաստանի հարցի լուծումը համարում էին Թուրքիայից անջատ ինքնավար Հայաստանի ստեղծումը:
Երկրամասի հայ ազատական-ժողովրդավարական ուղղության ներկայացուցիչները համախմբվել էին <<Մշակ>> թերթի շուրջը: Մշականները մարտին ստեղծեցին Հայ ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ, որը համարում էր, որ Հայկական հարցը պետք է լուծում ստանա միջազգային վեհաժողովում՝ համաձայն արևմտահայերի ձգտումների:
Հեղափոխություններից հետո երկրամասում քաղաքական լուրջ դեր ստանձնեց նաև Սոցիալիստ հեղափոխականների (էսէռներ կուսակցությունը:)
- Լուսաբանե՛ք Արևելահայ ազգային խորհրդի ստեղծման գործընթացը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Հայոց ազգային խորհրդի ստեղծումը։
Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում սեպտեմբերից հոկտեմբերը, որի ժամանակ քննարկվել են բազմազան հարցեր: Ըստ համախորհրդակցության որոշման, ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով: Վերջինս իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ: Մեծամասնություն էին կազմում ՀՅԴ անդամները:
Հայոց ազգային խորհրդի հիման վրա հետագայում ձևավորվեցին Հայաստանի Հանրապետության պետական մարմինները