Հասարակագիտություն 11-Իրավունքի հիմունքներ
Իրավական պատասխանատվության սկզբունքները
Իրավական պատասխանատվության սկզբունքն է օրինականությունը, որն ունի մի քանի կողմ: Դա պատասխանատվությունը վրա է հասնում հակաիրավական արարքների համար: Թե որ արարքներն են համարվում իրավախախտում, պետք է նախատեսված լինի օրենքով: Հակառակ դեպքում արարքն իրավախախտում չէ:
Իրավական պատասխանատվություն կարող է կրել մեղավոր և իրավագործունակ անձ: Ոչ իրավագործունակ անձը այն մարդն է, ով կատարել է հանցանք, սակայն իր հոգեկան վիճակի կամ տարիքի պատճառով չի գիտակցել գործողությունների իմաստը: Իրավական պատասխանատվությունը լրիվ չափով վրա է հասնում 18 տարեկանից: Սակայն որոշ իրավախախտումների համար այն կիրառվում է նաև մինչև չափահաս դառնալը՝ 16, 14 տարեկաններում:
Իրավական պատասխանատվության կիրառումը պետք է լինի հիմնավորված: Գործի հանգամանքները պետք է հաստատվեն ստուգված, հավաստի ապացույցներով:
Իրավական պատասխանատվության կիրառումը պետք է լինի անկողմնակալ: Պատասխանատվության ենթարկելու որոշումը համարվում է անկողմնակալ, եթե այն ընդունվել է օրենքի և հստակ չափանիշների հիման վրա, որոնք կախված չեն կիրառող մարմնի նախընտրություններից։ Բացի այդ, որոշումը պետք է հիմնված լինի իրավակիրառման ընթացքում անաչառորեն բացահայտված փաստերի վրա։
Ամեն մի իրավական պատասխանատվություն պետք է անհատականացվի: Դրա համար օրենսդիրն իրավունքի նորմերում սահմանում է հարաբերական-որոշակի կամ այլընտրանքային սանկցիաներ:
Մեկ իրավախախտման համար կարող է կիրառվել պատասխանատվություն միայն մեկ անգամ: Արգելվում է միևնույն հանցագործության համար կրկնակի դատապարտումը:
Պատասխանատվությունն արդյունավետ է ոչ թե դաճանությամբ ու խստությամբ, այլ անխուսափելիությամբ:
Իրավական պատասխանատվությունը պետք է լինի մարդասիրական: Ոչ մի հանգամանք և իրադրություն չի կարող դառնալ մարդու արժանապատվությունը նսեմացնելու հիմք: Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումնող վերաբերմունքի կամ պատժի: