Շատերը գիտեն Եղիշե Չարենցին որպես սիրային և հայրենասիրական թեմաներով գրող, սակայն նա նաև եղել է քաղաքական մտածող: Իր որոշ ստեղծագործություններում նա ցույց էր տալիս Խորհրդային միության վատ կողմերը և սոցիալական ու քաղաքական իրադարձությունները՝ հեղափոխություններ, բռնապետություններ և տարբեր ռեժիմներ։
Խորհրդային միության սկզբում իր ստեղծագործություններում կարելի է տեսնել Չարենցի ոգևորությունը՝ փոփոխությունների պատճառով: Նա կարծում էր, որ այս փոփոխությունները կբերեին ազատություն, արդարություն և համերաշխություն: Այդպիսի ստեղծագործություններից էին՝ «Ամբոխները խելագարված», «Հասել է ժամ»: Սակայն մի քանի տարի անց կարելի է նկատել իր ստեղծագործությունների մեջ փոփոխություն՝ կային ակնարկներ Խորհրդային միության սահմանափակումների մասին, սակայն նա չէր կարող դրանց մասին ակնհայտ գրել՝ նա համարվում էր խորհրդային պոետ, և գիտեր, որ հալածանքի կարժանանար: Չարենցը գնալով ավելի և ավելի էր հիասթափվում խորհրդային կարգից, տեսնում էր բռնություն և հալածանք, իր ստեղծագործությունները է՛լ ավելի քաղաքական և քննադատող են դառնում:
Այս աստիճանական փոփոխությունը տեսնելու համար պետք է կարդալ Եղիշե Չարենցի ստեղծագործություններից՝ «Ամբոխները խելագարված», «Մարիանետկա», «Սովետական աշխարհ», «Տաղարան», «Թիֆլիսի կինտոն», «Իմ մահվան օրը կիջնի լռություն», «Գիրք ճանապարհի» և այլն:
1935թ. նա դուրս եկավ Գրողների միությունից՝ խնդրելով դա չկապել քաղաքականության հետ, սակայն նրան տնային կալանքի տակ դրեցին, իսկ 1937թ. նրա դեմ կատարվում էին քաղաքական հալածանքներ, իր բնակարան ներխուժեցին և տարան բանտ՝ մեղադրելով ազգայնականության, հակահեղափոխականության և ահաբեկչության մեջ: Նոյեմբերի 27-ին նա մահանում է բանտի հիվանդանոցում, սակայն դեռ հստակ պարզ չէ, թե ինչպես, և կան մի քանի վարկածներ:
Եթե սպանություն էր կատարվել Խորհրդային ղեկավարների կողմից, ապա պարզ է, որ նրանք վախենում էին, որ իրենց ճնշված ժողովուրդը կարող է ապստամբել և փորձել ազատվել բռնությունից ու անարդարությունից, հատկապես երբ հակախորհրդային տեսակետներ էր արտահայտում հայտնի և հարգված մարդ: