Առաջադրանքներ
1.Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։
երախ — բերան կամ անցք
անձավ — քարանձավ
քաջք — ոգի կամ դև
շնալիր — դև, շուն
համկալ — հովվի ընկերակից
փարախ — ոչխարների հանգստանալու տեղ
2. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
3. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ սաքոն իր մենակությունից դժգոհ է։
Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա․․․
4. Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։
Նա նկարագրում է իր տատիկի պատմած առասպելը, որտեղ չարքերը՝ թուրք կականց կերպարանքով, երևում էին միայնակ մարդկանց:
5. Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մարդկանց ու կործանում։
Հունական Սիրենաները, ռուսալկաները և այլն:
6. Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.
ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
Հիմնավորիր պատասխանդ։
Ինձ թվում է, որ Սաքոյի կործանման պատճառը իր հոգեպես թուլությունն էր, ինչի պատճառով չար մտքերի համար խոցելի էր: Նա տխուր էր երևում և շատ մտածկոտ:
7. Կարդա նաև Էդգալ Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր՝
-ոգիները երբ են հայտնվում ստեղծագործություններից յուրաքանչյուրում.
-Ինչպե՞ս են վերաբրվում դրանց հերոսներից յուրաքանչյուրը։
Երկու բանաստեղծություններում էլ հերոսները մտահոգված էին և ընկել էին խորը մտքերի մեջ, ինչի ժամանակ նրանք միայնակ էին:
Երկու հերոսներն էլ ընդունեցին հոգիների հայտնվելը որպես վատ խորհրդանիշ և ուզում էին նրանցից ազատվել:
8. Ոգիներից՝ կերպարների տարբեր կերպ ազդվելը պատճառաբանիր։
<<Լոռեցի Սաքոն>> ստեղծագործության մեջ Սաքոն ավելի շատ վախենում էր այդ հոգիներից, քանի որ չեր հանդիպել նրանց դեմ առ դեմ և միայն տատիկի պատմություններում էր լսել: Նա կարծում էր, որ կկարողանար հաղթահարել նրանց:
<<Ագռավը>> ստեղծագործության մեջ հերոսի թվաց, թե ագռավը դա իր սիրեցյալն էր և սկզբից բավականին դրական ընդունեց նրան, սակայն վերջում նրա մոտ անհանգստություն առաջացավ այն մտքից, որ թռչունը կարող էր ուղարկված լինել սատանայի կողմից և չարություն էր, քանի որ ագռավները ընդհանրապես այդպիսի հատկանիշների հետ են ասոցացվում:
9. Տեղեկություններ գտիր սարսափի ժանրի մասին, ըստ քեզ՝ ինչն է այդ ժանրում գրավում մարդկանց (ում որ գրավում է)։
Պատճառը, որ մարդիկ սիրում ենք սարսափը, վառ էմոցիաներ զգալն է: Սարսափելի արարքների ենթարկվելը կամ նույնիսկ այդ արարքների ակնկալիքը կարող են խթանել մեզ՝ և՛ մտավոր, և՛ ֆիզիկապես:
10. Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։
Չարքերը մարդիկ հաճախ կապում են վախերի, բացասական ուժերի և վնասակար ազդեցությունների հետ։ Դրանք կարող են արտահայտվել տարբեր ձևերով՝ որպես մտքեր, զգացմունքներ, որոնք մարդուն անհանգստություն են պատճառում։
Չարքերին դիմակայելու և դրանցից պաշտպանվելու համար կարևոր է լինել բարի, հավատալ սեփական ուժերին և ունենալ դրական մտածելակերպ։ Երբ մարդը վստահ է իր ընտրած ճանապարհի նկատմամբ, չի տրվում վախերին ու կասկածներին, նա պաշտպանվում է բացասական ուժերից։










