- Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում։ Ինչպե՞ս ընդունվեց այդ փաստն Անդրկովկասում։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին երկրամասում։
1917թ․ հոկտեմբերի 24-ին Պետրոգրադում սկսվեց բոլշևիկյան զինված ապսամբությունը։ Ապստամբները գրավեցին մայրաքաղաքի բոլոր ռազմավարական կետերը։ Տեղի ունեցավ զինված հեղաշրջում։ Ռուսաստանում ընդհատվեց դեմոկրատական հեղափոխությունը և սկսվեց մի փուլ, որը բոլշևիկների կարծիքով պետք է հանգեցներ սոցիալիզմի հաղթանակին։ Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարը Լենինի գլխավորությամբ ստեղծեց կառավարություն, որը մինչև Սահմանադիր Ժողովի հրավիրումը պետք է կառավարեր երկիրը։
Անդկովկասում Հոկտեմբերյան հեղաշրջման լուրը միանշանակ չընդունվեց։ Հոկտեմբերի 25-ին Թիֆլիսի խորհուրդը մենշևիկների ու էսեռների առաջարկով բանաձև ընդունեց դեմոկրատական իշխանություն ստեղծելու և Սահմանադիր ժողով հրավիրելու անհրաժեշտության մասին։ Սակայն Լենինն ու բոլշևիկները հրաժարվեցին այլ ուժերի հետ համագործակցելու գաղափարից։ Նրանք ցրեցին դեմոկրատական սկզբունքներով ընտրված Սահմանադիր ժողովը և բացահայտ հալածանք սկսվեց այլախոհների նկատմամբ։ Նման պայմաններում Անդրկովկասում դրսևորվեց կենտրոնից անկախ, նոր իշխանություն կազմակերպելու ձգտումը։
- Ե՞րբ կնքվեց և ի՞նչ էր նախատեսում Երզնկայի զինադադարը։ Ներկայացրե՛ք Կովկասյան ճակատի մերկացման գործընթացը․ ի՞նչ գործոններով էր այն պայմանավորված։
Անդրկովկասում իշխանությունը Կոմիսարիատին անցնելուց 2 օր անց թուրքական հրամանատարությունն առաջարկեց զինադադար կնքել։ Այն ստորագրվեց 1917թ․ դեկտեմբերի 5-ին Երզնկայում, որպեսզի վերջ տալ Կովկասյան ճակատում գտնվող երկու կողմերի միջև մարտերին։
Ռուսաստանի հեղափոխությունը խաթարեց բանակի կազմակերպվածությունը, իսկ բոլշևիկների իշխանության գալը ավելացրեց անկայունությունը։ Օսմանյան կայսրության զորքերի ներխուժումը և տարածաշրջանային ազգային շարժումների ակտիվացումը, ինչպես նաև ռուսական բանակի սոցիալական ու մարտական դժվարությունները նպաստեցին դիրքերի կորուստին։ Արտաքին և ներքին պատճառներով ռուսական բանակը չկարողացավ դիմակայել տեղական ուժերին, ինչը հանգեցրեց Կովկասի մերկացման։
- Ե՞րբ է ընդունվել և ովքե՞ր էին կազմել «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը։ Արդյոք իրագործելի՞ էր այն․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը։ Ի՞նչ իրատեսական առաջարկներով կլրացնեիք հրովարտակը։
1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունվեց <<Թուրքահայաստանի մասին>> հրովարտակը՝ Խորհրդային Ռուսաստանի կոռավարության կողմից:
Բոլշևիկյան կառավարությունը, ըստ հրովարտակի, պաշտպանում էր պատերազմի ժամանակ գրավված հայկական մարզերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախությունը:
Դրա իրագործումը հնարավոր էր համարվում միայն մի շարք նախնական երաշխիքների դեպքում՝ ռուսական զորքերի դուրսբերում Արևմտյան Հայաստանից, հայկական ժողովրդական միլիցիայի կազմավորում և բռնագաղթած հայության վերադարձ հայրենի եզերք: Սակայն դա դժվար էր իրագործել, քանի որ Ռուսաստանի կառավարությունը անկայուն էր՝ հեղափոխությունից հետո, նաև Օսմանյան կայսրությունը դժվար թույլ տար այդ տարածքները կառավարել:
Հրովարտակը լրացնելու համար կարելի էր նաև այս հարցի ճանաչումը ստանալ այլ երկրներից, ուժեղացնել հայկական կառավարությունը և զորքը:
- Ներկայացրե՛ք արևմտահայ զորամիավորման ձևավորման գործընթացը։
Կովկասյան ռազմաճակատի ռուսական հրամանատարությունը ձեռնարկեց քայլեր, որպեսզի պահպանի երեք տարվա ընթացքում նվաճած բնագծերը Հայաստանում, ինչը համընկնում էր հայության կենսական շահերին: Գլխավոր հրամանատարի 1917թ. դեկտեմբերի 7-ի գաղտնի հրամանի համաձայն՝ նվաճված մարզերի հայ բնակչությունից սկսեցին կազմակժվորվել չորս հրաձգային գնդեր:
Արևմտահայ խորհուրդը որոշում կայացրեց այդ գնդերից ստեղծել արևմտահայ զորաբաժին (դիվիզիա): Այս գործի համար ստեղծվեց գործադիր նոր մարմին՝ Հայաստանի ապահովության խորհուրդը:
- Ի՞նչ նոր մոտեցումներ ցուցաբերեց Խորհրդային Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ։ Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը։ Գնահատե՛ք այն։
Խորհրդային Ռուսաստանը յուրատիպ մոտեցումներ դրսևորեց արտաքին քաղաքականության բնագավառում: Բոլշևիկները՝ Անտանտի տերությունների հետ, Բրեստ-Լիսովսկում 1917թ. դեկտեմբերի սկզբին դաշինք կնքեցին Գերմանիայի և Քառյակ դաշինքի մյուս պետությունների հետ: Շուտով սկսվեցին հաշտության բանակցություններ:
Բոլշևիկների համար Արևմտյան Հայաստանի խնդիրը երկրորդական էր, չնայած նրան, որ Հայկական հարցը քննարկման առարկա էր բանակցությունների ողջ ընթացքում: Բանակցությունների ժամանակ գերմանական դաշինքի պատվիրակները Ժողկոմխորհի ներկայացուցիչներից պահանջեցին ճանաչել Անդրկովկասի անկախությունը: Միաժամանակ անկախության խնդիր դրվեց նաև Անդրկովկասյան կոմիսարի առջև: Կոմիսարիատն ընդունեց հակասական մի որոշում, որով երեք շաբաթ ժամանակ էին խնդրում. հարցի պատասխանը պետք է տար գումարվելիք Սեյմը: Ի վերջո, շուրջ երեք ամիս տևած բանակցությունների արդյունքում 1918թ. մարտի 3-ին (նոր տոմարով) Բրեստ-Լիսովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ դաշինքի երկրների միջև: Դրանով Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դադարեցրեց իր մասնակցությունը Առաջին աշխարհամարտին:
Այսպիսով՝ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: