Այս հարցը կարևոր է Հայաստանում, քանի որ հանքերի մեծ մասը մեր երկրում մասնավոր են և Հայաստանին ոչ մի եկամուտ չեն բերում, բացի ընկերությունների վարկերից: Կա երեք տարբերակ, թե ում պետք է հանքերը պատկանեն՝ մասնավոր ընկերությանը, պետությանը կամ այն կարող է լինել երկուսը մեկում: Ինձ թվում է ամենաճիշտ տարբերակը վերջինն է, քանի որ մասնավորի դեպքում կոռուպցիան ավելի հնարավոր է, նաև օտարերկրացի ընկերություններին այդքան չեն հետաքրքրում մեր երկրի բնապահպանության խնդիրները: Պետությանը պատկանելության դեպքում երկիրն է կառավարում ֆինանսները, որոնք գալիս են հանքարդյունաբերությունից, սակայն պետության բյուջեն կարող է չհերիքել լավ գործիքներ ապահովվելու համար:
Եթե երկուսն իրար հետ լինեն, այսինքն լինի պետություն-մասնավոր համագործակցությունը, ապա բյուջեն ավելի լավ կկառավարվի և միևնույն ժամանակ կլինեն լավ գործիքներ: Բնապահպանության վրա ավելի շատ ուշադրություն կդարձնեն, քանի որ պետությունը հսկում է դա, նաև շահույթ կլինի մեր պետության համար: Այս ամեն ինչը հնարավոր կլինի, եթե կոռուպցիա չլինի և պայմանագրերը լինեն թափանցիկ: