Հայկական մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին

Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․

  • Հայկական մշակույթի զարգացման պայմանները

Մշակույթի զարգացման համար նոր ժամանակների սկզբնական փուլում հայրենիքից դուրս՝ գաղթօջախներում, առաջացել էին նպաստավոր պայմաններ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայկական մշակութային օջախները, պահպանելով հայոց ազգային ավանդույթները, միաժամանակ առավել սերտորեն էին առնչվունմ եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ, որը բարերար ազդեցություն էր գործում հայ մշակույթի և կրթության զարգացման վրա:

Առավել մեծ ծավալ ընդունում է գրատպությունը: Գաղութահայության հայացքն ու ուշադրությունն ավելի մեծ չափով է ուղղվում դեպի հայրենի երկիր: Կարևոր դեր է ստանձնում Հայ եկեղեցին:

Նոր շրջանում Հայաստանում ոչ միայն շարունակվել են նապխորդ դարաշրջանների կրթական ավադույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորությունները: Հայասանի բուն տարածքից դուրս՝ հայկական համայնքներում ևս, աշխուժանում է կրթական գործը, որ պայմանավորված էր նաև հայկական գաղթօջախների ստվարացմամբ:

  • Հայկական լուսավորականությունը

18-րդ դարի հայ գրական-հրապարակախոսական ու քաղաքական մտքի, առաջադիմական մտածողության ձևավորման և տարածման գործում կարևոր դերակատարում ունեցավ Մադրասի խմբակը:

Եվրոպայի լուսավորական շարժման ազդեցությամբ հնդկահայ գործիչները ձևավորեցին հայ լուսավորական գաղափարախոսությունը: Նրանք ժխտում էին միապետական կարգերը, իսկ իրենց հրատարակած գրքերում տեղ են գտել ժամանակի առաջադիմական շատ գաղափարներ:

  • Տպագրությունը

17-րդ դարում առավել նշանավոր և արդյունավեր էր Ամստերդամում հիմնադրված տպարանը, որը լիարժեք սկսում է գործել 1664թ.-ից Ոսկան Երևանցու ջանքերի շնորհիվ: Աստվածաշնչի ամբողջական տպագրությունը խոշոր նվաճում էր: 1695թ. այնտեղ հրատարակվում է կիսագնդերի աշխարհագրական մի մեծադիր քարտեզ ՝ <<Համատարած աշխարհացոյց>>-ը:

Նույն տարում հրատարակվում է նաև Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունը>>, այնուհետև՝ Ղուկաս Վանանդեցու կազմած գիրքը չափերի ու կշռի մասին:

1677թ. Կ. Պոլսում տպարան է հիմնադրում Երեմիա Զելեպի Քեոմուրճյանը: Առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու <<Մատեան ողբերգութեան>> հռչակավոր երկը:

18-րդ դարը հայ տպագրության համար դարձավ ծաղկման շրջան: Հայերեն գրքեր էրն տպագրվում Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Հռոմում, Վենետիկում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մաղրիսում, Կալկաթայում, Էջմիածնում:

Մեծ է նաև Մխիթարյան միաբանության հրատարակչական գործունեության նշանակությունը: Հրատարակվեց Մխիթար Սեբաստացու կազմած քերականությունը:

17-18 դարերում տպագրական գործի զարգացմամբ խորանում էր տպագրիչների մասնագիտական պատրաստվածությունը:

  • Առաջին հայ պարբերականը

Հնդկաստանում հաստատված հայբնակչության աշխույժ հասարակական կյանքը կազմակերպելու և ուղղորդելու անհրաժեշտությունն առաջադրեց նաև պարբերական ունենալու պահանջ: 1794-96թթ. Մարդասում լույս տեսավ հայով առաջին պարբերականը՝ <<Ազդարարը>>: Այն ուներ քաղաքական, տնտեսական և լուրերի բաժիններ, տպագրվում էին նաև բանավիճային ու պատմական բնույթի հոդվածներ:

Հայ ժողովրդին աշխարհում տեղի ունեցող խրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով 1799թ. Վենետիկի Մխիթարյան միաբանությունը սկսեց հրատարակել <<Տարեգրություն>> պարբերականը:

  • Պատմագիտությունը

17-18-րդ դարերիի Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների հանգամանալի շարադրանքներ են ունեցել՝ Առաքել Դավրիժեցու <<Գիրք պատմութեանց>>, Զաքարիա Քանաքեռցու <<Պատմություն>>, Եսայի Հասան-Զալալյանի <<Համառօտ պատմութիւն Աղուանից>>, Աբրահամ Երևանցու <<Պատմութիւն պատերազմաց>>, Ստեփանոս Շահումյանի <<Պատմութիւն Դավիթ բեկին>>, Միքայել Չամչյանի <<Պատմութիւն Հայոց>> և այլն:

  • Գեղարվեստական գրականությունը

17-18 դդ. կարևոր նվաճումներ են արձանագրվում նաև գեղարվեստական գրականության բնագավառում: Այդ ժամանակ չափածո ստեղծագործություններով հայտնի են դառնում Պետրոս Զափանցին, Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան և ուրիշներ:

Նաղաշ Հովնաթանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, երաժիշը: Սայաթ-Նովան սիրված բանաստեղծ էր ու երաժիշտ: Նա թեև ապրում էր Թիֆլիսում, սակայն ստեղծագործում էր երեք լեզուներով:

Թողնել մեկնաբանություն